15:46 21 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Արքայազն Հարին Մեգան Մարքլի հետ

Արքայազն Հարին և նրա հարսնացուն հարսանիքից առաջ անսպասելի հայտարարություն են արել

© AFP 2018 / Niall CARSON / POOL
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
10200

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռը` արքայազն Հարի Ուելսցին, նախապատրաստվում է իր հարսանիքին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Արքայազն Հարին և նրա հարսնացուն` Մեգան Մարքլը, խնդրել են իրենց հարսանիքին հրավիրված հյուրերին նվերներ չմատուցել, այլ նվերների համար նախատեսված ֆինանսական միջոցները նվիրաբերեն բարեգործական հիմնադրամներին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Պարբերականի տվյալներով` թագավորական ընտանիքի անդամներն արդեն ընտրել են յոթ բարեգործական հիմնադրամներ, որտեղ կուղղորդվեն գումարները։

«Զույգն ընտրել է հիմնադրամներ, որոնք զբաղվում են իրենց հուզող հարցերով։ Օրինակ` սպորտի հարցերով, սոցիալական փոփոխություններով, կանանց իրավունքներով և լիազորություններով, շրջակա միջավայրի պաշտպանությամբ, անօթևանների խնդիրներով, ՄԱԻՎ-ով մարդկանց խնդիրներով և զինված ուժերի հարցերով զբաղվող հիմնադրամները», — ասվում է հաղորդագրությունում։

Քենսինգտոնյան պալատի մամուլի ծառայությունում նշել են, որ զույգն ուրախ է օգնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։ Այդպես ինչ-որ մեկը կարող է տուն գտնել, ինչ-որ մեկն` աշխատանքի անցնել, իսկ ոմանք կրթություն կստանան։

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը նախատեսված է մայիսի 19-ին։ Արարողությունը տեղի կունենա Վինձորյան պալատում` Սուրբ Գեորգիի մատուռում։ Արքայազնն իր նշանադրության մասին հայտարարել է 2017թ.-ի նոյեմբերին։ Հարիի հարսնացուն արդեն մասնակցել է ընտանիքի սուրբծննդյան ընթրիքին։

Ըստ թեմայի

Հայտնի է դարձել արքայազն Հարիի ամուսնության օրը
Հարսանեկան կոշիկ արքայազնի հարսնացուի համար. ի՞նչ կոշիկ կհագնի Մեգան Մարքլը
Արքայազնին տարան. Բրիտանիայի ամենանախանձելի փեսացուի նշանադրության մանրամասները

Գլխավոր թեմաներ