00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը Լիբանանում հրաշքներ են գործել. արաբ լրագրող

© Sputnik / Aram Nersesyan Бейрут, Ливан
Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ փախստականները և որբերը առանց մի կտոր հացի ծաղկող քաղաքներ են կառուցել` ի բարօրություն նոր հայրենիքի։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Լիբանանի հայերը հրաշքներ են գործել. փախստականներն ու որբերը այստեղ ծաղկող քաղաքներ են ստեղծել։ Այս մասին գրում է Libnanews ֆրանսերենով լույս տեսնող լիբանանյան պարբերականը։

Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Ապրում են Բեյրութում, ընտրում` Հայաստանը. Լիբանանի պատմությունը փոխած հինգ հայերը

Լիբանանում ապրում է աշխարհում մեծությամբ ութերորդ հայ համայնքը։ Տարբեր գնահատականների համաձայն` այստեղ 120-150 հազար հայ է բնակվում։ Նրանց թվում շատ են գործարարներն ու պաշտոնատար անձինք։ Մասնավորապես, հայերը ներկայացված են երկրի խորհրդարանում ու կառավարությունում։ Լիբանանում գործում է հայկական «Հայկազյան» համալսարանը` միակը Հայաստանի սահմաններից դուրս, հայերենով թերթեր են լույս տեսնում։ Համայնքին հաջողվել է պահպանել ինքնությունը, մշակույթն ու լեզուն։

«Այդ ամենի հետ մեկտեղ, հայ քաղաքական գործիչները, իրավաբանները, արվեստի գործիչները երբեք չեն փորձել պետություն ստեղծել պետության մեջ և միշտ ծառայել են Լիբանանին», – ընդգծում է հոդվածի հեղինակ Ֆրանսուա էլ Բաշան։

Լիբանանում հայկական համայնքը ձևավորվել է մինչև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Անտիկ հեղինակներն իրենց աշխատություններում հիշատակում են Փյունիկիայում ապրող հայերին (ժամանակակից Լիբանանի տարածք)։ 1715 թվականին հայ վանականները հաստատվել են Բեյրութից դեպի հյուսիս գտնվող Ջունիա քաղաքում։

SPUTNIK ԱՐՄԵՆԻԱՆ ՊԱՏՄՈՒՄ Է  ԲԵՅՐՈՒԹԻ ԵՎ ԲԵՅՐՈՒԹԱՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ - Sputnik Արմենիա
ՅՈՒՆԵՍԿՕ–ն Բեյրութի հայկական թաղամասը կատարյալ է համարել

1915 թվականին Թուրքիայից Լիբանան հայերի զանգվածային արտագաղթից հետո հայկական բնակավայրեր հայտնվեցին, օրինակ` Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասը և Անջար քաղաքը։ Այդ տարիներին այդ բնակավայրերը բարեկեցիկ չէին, սակայն հայերը քրտնաջան աշխատանքի շնորհիվ տարիներ անց ամուր տներ, փողոցներ և հրապարակներ կառուցեցին։

1916 թվականին Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան հայտարարեց. «Թուրքիայի կառավարությունը չի կարող վերականգնել ազատությունը, եթե երկիրը չմաքրվի հայերից և լիբանանցիներից։ Նրանց մենք թրով վերացրեցինք, սրանց կվերացնենք սովի միջոցով»։

Հայերն ու լիբանանցիները ընդհանուր ճակատագիր ունեն, կարծում է հոդվածի հեղինակը։ Լիբանանի բնակչությունը` արաբները, դրուզները և մյուս ժողովուրդները, Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրեցին իրենց բնակչության մեկ երրորդը։ 600 հազար մարդուց սովից և հիվանդությունից մահացավ 200 հազարը։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ թուրքական զորքերը Ջեմալ փաշայի ղեկավարության տակ կտրեցին իրենց բնակավայրից, և մարդիկ ստիպված էին ապրել ու գոյատևել լեռներում` լրիվ մեկուսացված պայմաններում։ Ցավոք, այդ ցավն այժմ բթացել է, նշում է Էլ Բաշան։

Լրահոս
0