09:36 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Շառլ Ազնավուր

Ազնավուրը մեր քաղաքի արժանի զավակն է. Փարիզի քաղաքապետ

© AFP 2018 / MARTIN BUREAU
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Շառլ Ազնավուր (116)
98 0 0

Փարիզի քաղաքապետարանի մոտ մաեստրոյի 95–ամյակի առթիվ նաև համերգ է կայացել։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95–ամյակի կապակցությամբ  Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Ֆրանսիա ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, բացվել է մաեստրոյի հուշատախտակը:

Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր հիմնադրամի» Instagram–ի էջից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Charles Aznavour (@aznavourfoundation)

«Շառլ Ազնավուրի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանի և «Ազնավուր հիմնադրամի» համագործակցությամբ հուշատախտակ է բացվել այն շենքում, որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Facebook-ի իր էջում նշել է, սա իրենց հարգանքի տուրքն է հանճարեղ երաժշտի հիշատակին:

«Փարիզը տեսել է Շառլ Ազնավուրի ահռելի տաղանդը: Նա մեր քաղաքի սիրելի զավակն էր, այն քաղաքի, որը սիրում է բոլորին, ովքեր ժամանում են օտար երկրներից և իրենց հետ բերում հարստություններ ու պարզություն» »,- գրել է Իդալգոն և հավելել, որ Ազնավուրի հիշատակի միջոցառումները կշարունակվեն երեկոյան քաղաքապետարանի բակում տեղի ունենալիք համերգով, որը Փարիզի երկինքը կդղրդացնի այս հանճարեղ պոետի անմոռանալի երգերով։

Մայիսի 22-ին լրանում է լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։

թեմա:
Շառլ Ազնավուր (116)

Ըստ թեմայի

«La Mamma». Սամի Նասերին երգել է Շառլ Ազնավուրի իր սիրած երգը. տեսանյութ
«Դեղին բաճկոններն» այրել են Շառլ Ազնավուրի սիրած ռեստորաններից մեկը
Փաշինյանն ընդունել է Ազնավուրի որդուն. ինչ է իրենից ներկայացնելու «Ազնավուր» կենտրոնը
թեգերը:
Շառլ Ազնավուր, Փարիզ, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ