22:23 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Թռիչքը հնարավոր է դարձել երկու ընկերությունների` Հյուսիսային Ամերիկայում հիդրոինքնաթիռներ արտադրող խոշորագույն ավիաընկերության, ինչպես նաև ավիացիայի ոլորտում հեղափոխություն իրականացնող magniX ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի-Sputnik. Աշխարհում առաջին ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող առևտրային ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում: Այդ մասին տեղեկացնում է Harbour Air-ը:

Полет первого в мире коммерческого электрического самолета
Աշխարհում առաջին ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը կատարել է առաջին թռիչքը

Թռիչքը հնարավոր է դարձել երկու ընկերությունների՝ Harbour Air-ի՝ Հյուսիսային Ամերիկայում հիդրոինքնաթիռներ արտադրող խոշորագույն ավիաընկերության, ինչպես նաև ավիացիայի ոլորտում հեղափոխություն  իրականացնող magniX ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ:

Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից

«Այսօր հայտարարվել է ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող աշխարհում առաջին առևտրային ինքնաթիռի հաջող թռիչքի մասին: Այն ուժեղացված է 750 ձիաուժ հզորությամբ magni500 շարժիչով։ Այդ պատմական թռիչքը նշանավորում է երրորդ՝ էլեկտրական դարաշրջանի սկիզբն ավիացիայում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ ինքնաթիռը վարել Է Harbour Air-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Գրեգ Մաքդուգալը: Նրա խոսքով՝ այդ թռիչքը «մտել է պատմության մեջ»։

«Արդյոք ովքե՞ր են, հե՛յ»․ հայերն ինքնաթիռում իսկական համերգ են կազմակերպել․ տեսանյութ

Ընկերությունից հավաստիացրել են, որ ինքնաթիռի շարժիչը ինքնաթիռների սնուցման մաքուր և արդյունավետ եղանակ է ապահովում։

Ըստ թեմայի

«Մեծացանք, քիչ–քիչ սեր առաջացավ». ԱԱԾ–ն Գոհար Վարդանյանին նվիրված տեսանյութ է պատրաստել
Ներեցեք, սխալվել ենք՝ դուք ամենագեղեցիկը չեք
Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում
թեգերը:
թռիչք, ինքնաթիռ, Կանադա

Գլխավոր թեմաներ