11:32 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (721)
354 0 0

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում բոլոր միջոցներն էլ լավ են։ Ադրբեջանում անգամ «նստարաններն են մասնակցում» այդ պայքարին։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Բաքվում և Սումգայիթում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ադրբեջանցիները կտրուկ միջոցների են անցել։ Sputnik Ադրբեջանի հաղորդմամբ՝ զբոսայգիներ այցելելու սահմանափակման հետ կապված` իշխանությունները նոր միջոցներ են գտել։ Նրանք շրջում են այգիների նստարանները, որպեսզի դրանց վրա հնարավոր չլինի նստել։

Перевернутые скамьи в Баку
© Photo : Report.Az
Ադրբեջանում այգիների նստարանները շրջում են, որպեսզի դրանց վրա հնարավոր չլինի նստել

Արցախն Ադրբեջանի 1-ին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը տապալվեց. ԱԳՆ հայտարարությունը

«Իսկ ինչպե՞ս այլ կերպ։ Չնայած իշխանությունների բոլոր կոչերին՝ մարդիկ չեն ցանկանում տներում նստել։ Իսկ թոշակառուներն էլ առհասարակ կորոնառեժիմի ամենաչարաճճի խախտողներն են»,- նշված է հոդվածում։

Այդ պատճառով էլ քաղաքացիներին պատշտպանելու համար իշխանությունները ստիպված են եղել նման քայլի գնալ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մարտի 12-ին Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահն էր գրանցվել։ Ադրբեջանի ղեկավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով կոչ էր արել բնակչությանը հետաձգել մոտակա ամիսներին ծրագրված հարսանիքներն ու մասսայական սգո արարողությունները։

Բացի հարսանեկան արարողությունների և տոնակատարությունների չեղարկումից, իշխանությունը խորհուրդ է տալիս խուսափել մարդկանց կուտակումներից, արտասահմանյան ուղևորություններից, կատարել պաշտպանիչ միջոցառումներ (բժշկական դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, մանրէազերծող միջոցներ)։

Ավելին` կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով իշխանությունները չեղարկել են Նովրուզի տոնակատարությունները։

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսով 165 վարակված հիվանդ կա, երեք մարդ մահացել է։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (721)

Ըստ թեմայի

Շտապօգնության աշխատակիցները պարում են կորոնավիրուսից բուժվածների համար
Կորոնավիրուսն ու աշխարհը. G20-ի երկրներից որ երկուսի ձեռքում է փրկության բանալին
Կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությունը կկատարվի համաճարակաբանական ցուցումներով
թեգերը:
նստարան, ադրբեջանցի, Ադրբեջան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ