12:26 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (287)
17110

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ռոմայում» մնալ կամ չմնալու հարցը դարձել է իտալական և անգլիական լրատվամիջոցների քննարկման թեման:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամեն ինչ անում է «Ռոմայում» մնալու համար: Իտալական և անգլիական որոշ պարբերականների ներկայացմամբ` Հենրիխը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձի, միայն թե մնա «Ռոմայում»:

Նշենք, որ Մխիթարյանը 2018 թվականին երեք տարով պայամանգիր է ստորագրել Լոնդոնի «Արսենալի» հետ, իսկ 2019 թվականին վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»:

Անգլիական պարբերականներն անընդհատ քննարկում են հայ ֆուտբոլիստի ապագան` տարբեր վարկածներ ներկայացնելով: The Sun-ը, իր տեղեկությունների համաձայն, նշում է, որ Մխիթարյանը պատրաստ է ևս մեկ  տարով երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ ու շարուանակել իր ելույթները «Ռոմայի» կազմում։ Ընդ որում, ըստ պարբերականի,  այդ ընթացքում հայ ֆուտբոլիստն անգամ դեմ չէ ստանալ իր աշխատավարձի կեսը: Հիմա Մխիթարյանը շաբաթական ստանում է 180 հազար ֆունտ: Ստացվում է` եթե կողմերը համաձայնության գան, Մխիթարյանի աշխատավարձը կկազմի 90 հազար ֆունտ:

Հենրիխի տեղափոխության գործում շատ մեծ նշանակություն է ունենալու նրա գործակալ Մինո Ռայոլան: Մեկ անգամ չէ, որ ֆուտբոլային աշխարհի հայտնի այս գործարարը կարողացել է իր ֆուտբոլիստներին ապահովել ցանկալի տրանսֆերով: Բայց «Արսենալի» դեպքում խնդիրներ կարող են առաջանալ, ընդ որում` և՛ Հենրիխի, և՛ լոնդոնյան թիմի համար:

Խաղաշրջանը կանգ է առել, բայց Մխիթարյանը գերադասում է մնալ Իտալիայում

Հրաժարվելով իջեցնել Մխիթարյանի տրանսֆերային գինը` «Արսենալը» ռիսկի է դիմում: Չէ՞ որ 2021 թվականի ամռանը հայ ֆուտբոլիստն «Արսենալից» կարող է հեռանալ առանց որևէ խնդրի ու ֆինանսական փոխհատուցման կամ կարող է որոշել մնալ թիմում: Ստացվում է, որ եթե լոնդոնյան ակումբը չգնա փոխզիջումների, ուղղակի վատություն կանի հայ ֆուտբոլիստին, որը, եթե որոշի վերադառնալ Անգլիա, կարող է տեղ չգտնել «Արսենալի» կազմում: Իսկ Հենրիխն արդեն 31 տարեկան է, ու նրան խաղալ է պետք: Մի խոսքով, այս ամենին կօգնի այսօրվա պայմանների թելադրած բանակցությունների վիրտուալ սեղանը:

Արդեն վաղուց է, ինչ շեշտվում է, որ  «Արսենալը» Մխիթարյանի տրանսֆերի համար պահանջում է 25 միլիոն եվրո, իսկ «Ռոման» պատրաստ չէ այդքան գումար տրամադրել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն ապահովելու համար: Հետո Corriere dello sport-ը տեղեկացրեց, որ անգլիական թիմը իջեցրել է տրանսֆերի գինը մինչև 20 միլիոն եվրո, չնայած Transfermarkt-ը Հենրիխ տրանսֆերի արժեքը չի փոխում՝ 25 միլիոն: Թե ինչքան է ուզում «Արսենալը», արդեն հասկանալի է: Իսկ ինչքա՞ն է պատրաստ «Ռոման» վճարել հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար:

Ըստ Gazzetta dello sport-ի` «Ռոման» Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար առաջարկում է 10 միլիոն եվրո: Լոնդոնի «Արսենալը» պահանջում է առնվազն երկու անգամ ավելի: Սակայն երկու կողմերն էլ պետք է հաշվի նստեն նաև Հենրիխի ցանկության հետ: Հայ ֆուտբոլիստն ուզում է շարունակել իր կարիերան Իտալիայում, և այդ տեսանկյունից «Արսենալն» արդեն թելադրողի դերում չի կարող լինել, բայց կարող է և լուրջ խնդիրներ առաջացնել Մխիթարյանի`  «Ռոմայում» մնալու ցանկությունն իրականանալու համար:

«Փոքր ժեստերը միավորում են մեզ». Մխիթարյանը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարի կոչին

The Sun-ին տրված հարցազրույցում Մխիթարյանը, խոսելով «Ռոմայում» իր մնալ–չմնալու մասին, ասել է. «Մենք չգիտենք, թե երբ ենք դուրս գալու խաղադաշտ: Սկզբում մի ակումբում ես, հետո մյուսում ես հայտնվում: Երբեք չես կարող իմանալ, թե ինչ է սպասում քեզ ապագայում:»

Մխիթարյան, թե Սմոլինգ. «Ռոման» ընտրության առա՞ջ է կանգնած

Հավելենք, որ 2019/20 թվականների չավարտված մրցաշրջանում Հենրիխը «Ռոմայի» կազմում խաղադաշտ է դուրս եկել 17 անգամ, դարձել 6 գոլի հեղինակ ու կատարել 4 գոլային փոխանցում:

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (287)

Ըստ թեմայի

«Արսենալը» կարող է հրաժեշտ տալ Մխիթարյանին․ «գայլերը» միայն ուրախ կլինեն
Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը
Մխիթարյանը լիարժեք պայմանագիր կկնքի՞ «Ռոմայի» հետ. «Արսենալը» 25 միլիոն եվրո է պահանջում
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ, Արսենալ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ