19:55 03 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (723)
335 0 0

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչՉժաո Լիցզյանը հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի հաստատել կորոնավիրուսի արհեստական սինթեզի վարկածը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ CGTN-ը հաղորդում է, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմինը հայտարարել է՝ գիտնականները արհեստականորեն նոր տիպի կորոնավիրուսի նման վիրուս ստեղծելու  համար բավականաչափ գիտելիքներ չունեն։

«Ես երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն նման վիրուս սինթեզելու համար բավականաչափ գիտելիքների է տիրապետում»,- ասել է Չժիմինը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեպքում դրա արհեստական ծագումը մատնանշող որևէ վկայություն չկա։

Չժիմինը պարզաբանել է, որ ինստիտուտի մասնագետները գիտեն, թե ինչ հետազոտություններ են իրականացվում և պահպանում են փորձանմուշների հետ վարվելու խիստ կանոնակարգը։ 

Հունվարի վերջին կորոնավիրուսային վարակի հնարավոր արհեստական ծագման մասին հայտնել էր հանրապետական սենատոր Թոմ Քոթթոնը։ Նա նշել էր, որ Ուհանում է գտնվում «ՉԺՀ-ի միակ կենսաանվտանգության չորրորդ մակարդակի սուպերլաբորատորիան, որն աշխատում է աշխարհի ամենամահացու պաթոգեն միկրոօրգանիզմների հետ»։

Մոսկվայի համալսարանում COVID-19–ի ծանր տեսակի զարգացումը կանխելու դեղամիջոց են մշակում

Բացի այդ, Ուհանի լաբորատորիայում կորոնավիրուսով վարակման մասին տեղեկություն էր հայտնել Fox News հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաընկերության՝ կորոնավիրուսի տարածումը պատահաբար է սկսվել, այն բանից հետո, երբ ինստիտուտի աշխատակիցներից մեկը ուսումնասիրությունների ընթացքում վարակվել է։

ՉԺՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի հաստատել կորոնավիրուսի արհեստական սինթեզի վարկածը։ Նա ընդգծել է, որ կազմակերպության փորձագետները վիրուսի՝ մարդու կողմից ստեղծված լինելու ոչ մի վկայություն չեն գտել։

Նախօրեին վիրուսի՝ Ուհանի լաբորատորիայից ծագած լինելու վարկածը հնչեցրել էր նաև ֆրանսիացի վիրուսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյուկ Մոնտանիեն։

Նրա նշել էր, որ չի հավատում, այն վարկածին, համաձայն որի՝ կորոնավիրուսը տարածվել է շուկայում վաճառվող վայրի կենդանիներից։

«Դա գեղեցիկ առասպել է, դա հնարավոր չէ։ Վիրուսը դուրս է եկել Ուհանի լաբորատորիայից»,- պնդել է վիրուսաբանը։

Ըստ գիտնականի՝ նոր կորոնավիրուսն իր մեջ ՄԻԱՎ-ի տարրեր է պարունակում։ Լյուկ Մոնտանիեն ավելացրել է, որ ինքն առաջինը չէ, որն ուսումնասիրել է վիրուսի գենոմը և հայտնաբերել դրա կապը մարդու իմունային անբավարարության վիրուսի հետ։

Նոբելյան դափնեկրի համոզմամբ՝ հնարավոր է՝ այն տեղի է ունեցել ՄԻԱՎ-ից պաշտպանող պատվաստանյութ ստեղծելու փորձի ընթացքում։

Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող դեղորայք են ստեղծել. սպասում են մասնագետների պատասխանին

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (723)

Ըստ թեմայի

Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է` կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել․ մարզպետ
Կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում․ ռազմական փորձագետ
Ի՞նչ անել շինարարության ժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար․ տեսանյութ
թեգերը:
լաբորատորիա, Չինաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ