00:05 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
557 0 0

Ներդրողները ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ մի շարք երկրներ, չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին, հայտարարել են կարանտինային սահմանափակումների վերացման մասին:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ մի շարք երկրներում կարանտինային սահմանափակումների վերացմանը զուգահեռ, այսօր դոլարի փոխարժեքն սկսեց աճել:

Ռուբլի
© Sputnik / Максим Богодвид

Մոսկվայի ժամանակով 17։58-ի դրությամբ, ճապոնական իենի նկատմամբ դոլարը բարձրացել է մինչև 107,55 իեն՝ նախորդ 106,65-ի փոխարեն, եվրոն մեկ դոլարի նկատմամբ նվազել է՝ 1.0817 դոլար մեկ եվրոյի դիմաց, ավելի վաղ այն կազմում էր 1,0840 դոլար մեկ եվրոյի դիմաց: Դոլարի ինդեքսը աճել է 0.35% -ով ՝ հասնելով 100.08-ի:

Ներդրողները ուշադիր հետևում են կորոնավիրուսի տարածման տեմպերին: Նրանք ուշադրություն են դարձրել այն փաստին, որ մի շարք երկրներ հայտարարել են կարանտինային սահմանափակումների վերացման մասին, չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին: Այսպիսով, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ նախատեսում են մեղմել սահմանափակումները, իսկ Ֆրանսիան արդեն բացել է խանութները:

Կարանտինի թուլացման ֆոնին նավթի համաշխարհային գներն աճում են

Ճապոնիայի կառավարությունը ևս մոտ ապագայում կհայտարարի երկրում արտակարգ դրության վերացման մասին: Միևնույն ժամանակ, փորձագետները վախենում են, որ դա կարող է հանգեցնել կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի զգալի աճի:

Ըստ թեմայի

Վրաստանում հանգիստն այս տարի ավելի էժան կլինի. լարիի փոխարժեքը հասել է նվազագույնի
Մարգարյան. «Լարիի փոխարժեքի անկման դինամիկան հուշում է, որ մեզ համարժեք քայլեր են պետք»
Ադրբեջանցի թարգմանչի սխալի պատճառով ռուբլու փոխարժեքը բարձրացել է
Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը գերազանցել է 60 ռուբլին
թեգերը:
փող, կորոնավիրուս, դոլար

Գլխավոր թեմաներ