14:43 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (821)
39 0 0

Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքի հիվանդանոցները կորոնավիրուսի արագ տարածման պատճառով գերբեռնված են, բժիշկները պարզապես չեն հասցնում լիարժեք կատարել իրենց աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ինդոնեզիայի` մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Սուրաբայայի քաղաքապետ Թրի Ռիսմախարինին բժիշկների հետ հանդիպման ժամանակ ծնկի է իջել և արցունքն աչքերին ներողություն խնդրել COVID-19-ի բռնկման իրավիճակի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Jakarta Pos tթերթը։

Համացանցում հայտնվված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա սկսում լաց լինել այն բանից հետո, երբ բժիշկ-թոքաբանը պատմում է, որ տեղի հիվանդանոցը, որտեղ նա աշխատում է, գերբեռնված է կորոնավիրուսով հիվանդներով։ Բժիշկը նաև հայտարարում է, որ քաղաքի բնակիչներից շատերը շարունակում են արհամարհել բժշկական ցուցումները, որոնք կանխում են կորոնավիրուսի տարածումը։

Քաղաքապետը խնդրում է չմեղադրել քաղաքապետարանին։ Նա պնդում է, որ իր գրասենյակը փորձել է օգնություն ցուցաբերել հիվանդներին, բայց բախվել է դժվարությունների։ Թե ինչ դժվարությունների մասին է խոսքը, նա չի բացահայտում։ Թրի Ռիսմախարինին նշում է նաև, որ քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար ջանքեր է գործադրել, բայց դրանք, ըստ ամենայնի, արդյունավետ չեն եղել։

Վրաստանը ՌԴ քաղաքացիներին թույլ է տվել իր տարածքով հայրենիք վերադառնալ

Այնուամենայնիվ քաղաքապետը հայտնում է, որ մտադիր է շեշտը դնել թեստավորման ծավալների մեծացման վրա, ինչպես նաև փակել առևտրի կենտրոնները, եթե դրանցում վարակման դեպքեր հայտնաբերվեն, պնդելով, որ վարակվածների թվի նվազման միտում է նկատվում։

Արևելյան Յավա մարզը, որտեղ գտնվում է Սուրաբայա քաղաքը, երկրում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն է դարձել։ Հունիսի 29-ի տվյալներով այնտեղ գրանցվել է վարակման 11,5 հազար դեպք։ Դա ավելին է, քան երկրի մայրաքաղաք Ջակարտայում, որտեղ 11,1 հազար դեպք կա։

«Բարի մարդկանց կորոնավիրուսը չի շրջանցում». Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

Պաշտոնական տվյալներով՝ երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակման 55 092 դեպք, համավարակի սկզբից մինչ օրս  մահացել է 2 805 մարդ։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (821)

Ըստ թեմայի

Արցախը կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ին կաջակցի «Made in Artsakh» պարագաներով
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնողներին
Կորոնավիրուսի հոգեբանական հետևանքները, կամ 24 ժամ սկեսուրի հետ նույն բնակարանում
«Աստված ինձ դեռ խնայել է». Լավրովը կորոնավիրուսով չի հիվանդացել
թեգերը:
համավարակ, հիվանդանոց, կորոնավիրուս, քաղաքապետ

Գլխավոր թեմաներ