23:20 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
237 0 0

Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը աշխարհում վերջինը չէ, և պետք է պատրաստ լինել այլ համաճարակների:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհը պետք է դասեր քաղի կորոնավիրուսային իրավիճակից և պատրաստվի նոր համավարակների։ Այս կարծիքն է այսօր հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով` հանրային առողջապահությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական կայունության հիմքն է` ուղղված հիվանդությունների կանխարգելմանը, բացահայտմանը և դրանց դեմ պայքարին:

«Սա վերջին համավարակը չէ։ Պատմությունը մեզ սովորեցնում է, որ բռնկումներն ու համավարակները կյանքի մի մասն են։ Բայց երբ վրա հասնի հաջորդ համավարակը, աշխարհը պետք է դրան ավելի պատրաստ լինի, քան այս անգամ»,-հայտարարել է Գեբրեյսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ շատ պետություններ կարողացել են դրական առաջընթաց գրանցել, քանի որ պատրաստ էին համավարակին ատիպիկ թոքաբորբի, կարմրուկի, մերձավորարևելյան շնչառական համախտանիշի, Էբոլայի և այլ հիվանդությունների բռնկումներից հետո:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Հնարավո՞ր է միաժամանակ հիվանդ լինել գրիպով և COVID-19–ով. պարզաբանում է փորձագետը

Ըստ թեմայի

5 խորհուրդ կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց համար
Կորոնավիրուսային ճգնաժամն ու գնաճը. որ ապրանքներն են թանկացել Հայաստանում և ինչու
Դպրոցների անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում. շուրջ 30 000 անձ կթեստավորվի
թեգերը:
կորոնավիրուս, համավարակ, աշխարհ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)

Գլխավոր թեմաներ