23:30 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
49 0 0

ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը մեկնաբանել է Կիպրոսի կողմից Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցների արգելափակման մասին հաղորդագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ Եվրամիությունում պատժամիջոցների հարցում վաղուց արդեն միակարծիք չեն։ Նրանք, ովքեր առաջ են մղում Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցը, լոբբինգ են անում նաև Ռուսաստանի դեմ սահմանափակումները, բայց այդ նախաձեռնությունները ԵՄ-ում արդեն լիակատար աջակցություն չեն գտնում։ Sputnik ռադիոյի եթերում նման կարծիք է հայտնել ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։

Ինչպես հաղորդում Է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, Կիպրոսն արգելափակել է Եվրամիության կողմից Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդունումը: Պարբերականի տեղեկություններով՝ միջերկրածովյան այս պետությունը չի համաձայնել Մինսկի դեմ առաջարկվող միջոցառումներին՝ ձգտելով ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ներառել յոթ թուրքական ընկերությունների, որոնք մասնակցել են Կիպրոսի տնտեսական գոտում բնական գազի արդյունահանման հորատման աշխատանքներին: Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար անհրաժեշտ է Եվրամիության անդամ 27 երկրների համաձայնությունը։

Լեպեխինի խոսքով՝ եվրոպական երկու խոշոր երկրները՝ Ֆրանսիան և Գերմանիան, վաղուց փոխել են իրենց դիրքորոշումը, նրանք շահագրգռված չեն, որ առհասարակ տնտեսական պատժամիջոցներ հայտարարվեն, ուստի Եվրոպայում պառակտում է տիրում: Հիմա այնտեղ խաղ է ընթանում։

«Բելառուսում բոլոր իրադարձությունները կազմակերպում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Լիտվան՝ Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի տարբեր հիմնադրամների աջակցությամբ, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Սպիտակ տունը, այլ ամերիկացի դեմոկրատները, Սորոսի կողմնակիցները և այլն»,-կարծում է ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրենը։

Լեպեխինի դիտարկմամբ՝ բելառուսական «հեղափոխությունը» շարունակվելու շանսեր չունի, քանի որ «տապալման մոլի կողմնակիցներին» (Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝խմբ.), այն է՝ լեհ, լիտվացի քաղաքական գործիչներին, արդեն չեն աջակցում Եվրոպայի շատ այլ երկրներ։

«Հեղափոխությունը խեղդվում է, ուժային փուլի անցնելու փորձը չի ստացվում, Ռուսաստանը Բելառուսին օգնություն է խոստացել։ Արևմուտքում այս ամենը հասկանում են»,-վստահ է նա։

Հիշեցնենք՝ ԵՄ-ն հայտարարել էր, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններն արդար և ազնիվ չի համարում, ինչպես նաև հրաժարվել էր ճանաչել դրանց արդյունքները: Բացի այդ, Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են առանձին պատժամիջոցներ սահմանել Մինսկի դեմ՝ ցուցարարների հանդեպ բռնություն կիրառելու և, ինչպես կարծում են ԵՄ-ում, ընտրությունները կեղծելու համար:

Բելառուս 30 պաշտոնյաների համար իրենց երկրներ մուտքի արգելք են սահմանել Էստոնիան, Լատվիան և Լիտվան։

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության և ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոյի խոսքով՝ Եվրամիությունը շարունակում է աշխատել այն անձանց ցուցակի վրա, որոնց դեմ Բելառուսում տիրող իրավիճակի հետ կապված սահմանափակող միջոցներ են ծրագրվում։

Վախի վրա հիմնված հասարակությունը ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

Ըստ թեմայի

Ի՞նչ կլինի, եթե խոշոր քաղաքները չենթարկվեն Լուկաշենկոյի կամքին. Սարգսյանը` Բելառուսի մասին
«Պատրաստ եմ ազգային առաջնորդ դառնալ». Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել բելառուսցիներին
Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել
Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց «թավշյա հեղափոխության» և Բելառուսի իրադարձությունների միջև
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Կիպրոս, պատժամիջոցներ, Բելառուս, Եվրամիություն

Գլխավոր թեմաներ