00:33 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
959 0 0

Շատրերին է հայտնի, թե որքան օգտակար է սխտորը տարվա ցուրտ եղանակին և վիրուսային վարակների համաճարակի դեպքում։ Բայց քչերը գիտեն, որ սխտորը նաև այլ օգուտներ կարող է տալ՝ բացի գրիպի և մրսածության բուժումից։ Սխտորի գաղտնիքների մասին՝ Sputnik Արմենիայի հոդվածում։

Սխտորն անկրկների հոտով և կծու համով բազմամյա բույս է Միջին Ասիայից։ Իր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ հնուց ի վեր բուժական բույս է համարվում։ Գիտականորեն ապացուցված է, որ այն մարդիկ, որոնց սննդակարգում մշտապես սխտոր կա, ավելի հազվադեպ են հիվանդանում, քան նրանք, ովքեր բավարար ուշադրություն չեն դարձնում սխտորին։ Ի դեպ, Հին Հունաստանում Օլիմպիական խաղերի մասնակիցներին հենց սխտորով էին կերակրում՝ ժամանակակից դոպինգների փոխարեն։

Ընդ որում՝ սխտորը հսկայական քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում․ կալցիում, կալիում, ֆոսֆոր, В և С խմբերի վիտամիններ, ինչպես նաև սելեն, յոդ և յուղեր։

Բացի այդ, այն պարունակում է եթերային նյութեր՝ ֆիտոնցիդներ, որոնք բույսը պաշտպանում են զանազան մանրէներից։ Եվ հենց այդ նյութն է ապահովում այս օգտակար մթերքի հակասնկային և հակաբակտերիալ ազդեցությունը։ Սխտորը նաև դրական ազդեցություն ունի տղամարդկանց առողջության վրա և նպաստում է տեստոստերոնի արտադրությանը։

Իջեցնում է ճնշումը

Եթե տառապում եք արյան բարձր ճնշումից, ձեր սննդակարգում սխտոր ավելացրեք։ Այն լայնացնում է անոթները և իջեցնում զարկերակային ճնշումը։ Ճնշման հետ միասին անհետանում են գլխացավերը և նվազում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, սխտորը 10-15 տոկոսով նվազեցնում է արյան մեջ «վատ խոլեստերինի» մակարդակը։ Այդպիսով սրտի հիվանդությունների կամ կաթված ստանալու հավանականությունը գրեթե երկու անգամ նվազում է։

Ո՞վ է ասում, որ կանայք այս գործում չկան, կամ խաշի չգրված օրենքները

Կանխում է քաղցկեղային հիվանդությունները

Սխտորը նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, քանի որ պարունակում է ալիցին հակաօքսիդանտը, որը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները և նվազեցնում է շնչառական օրգանների վարակման հավանականությունը։

Դանդաղեցնում է ծերացումը

Այս սուր համով բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և օգնում են պահպանել երիտասարդությունը։ Տարեց մարդիկ, պարբերաբար սխտոր օգտագործելու դեպքում, կարող են խուսափել Ալցհեյմերի հիվանդությից, իսկ ավելի երիտասարդները` բարելավել հիշողությունն ու ուղեղի աշխատանքի արդյունավետությունը։

Սխտորի վնասները

Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի չարաշահումը կարող է սրտխառնոց, փսխոց, մաշկային ալերգիաներ առաջացենել։ Կողմնակի ազդեցություններից խուսափելու համար ավելի լավ է այն օգտագործել փոքր չափաբաժիններով։

Քչերը գիտեն, որ սխտորը բավական մեծ կալորիականություն ունի. 100 գրամը պարունակում է մոտ 150 կկալ։ Քաշին հետևող մարդկանց խորհուրդ չի տրվում այն օգտագործել, քանի որ համեմունքը գրգռում է ախորժակը։

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուրինջ ենք ուտում

Այս սննդամթերքը խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին. այն կարող է հանգեցնել թունավորման, այրոցքի և կծկումների։ Դա հատկապես վերաբերում է աղեստամոքսային հիվանդություններ ունեցող մարդկանց։ Սխտորից պետք է հեռու մնան նաև էպիլեպսիայով տառապող մարդիկ, քանի որ այն կարող է հերթական նոպայի պատճառ դառնալ։

Ըստ թեմայի

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում
Ինչպես օգտագործել խնձորը, որ ավելի օգտակար լինի․ բժիշկների բացահայտումը
Սև, սպիտակ և կարմիր․ հաղարջի ո՞ր տեսակն է առավել օգտակար
թեգերը:
օրգանիզմ, սխտոր

Գլխավոր թեմաներ