https://arm.sputniknews.ru/20230822/tntesakan-mi-sharq-cucanishnervov-hhn-arajatar-e-eatmum-tatul-manaserjan-64705897.html
Տնտեսական մի շարք ցուցանիշներով ՀՀ–ն առաջատար է ԵԱՏՄ–ում. Թաթուլ Մանասերյան
Տնտեսական մի շարք ցուցանիշներով ՀՀ–ն առաջատար է ԵԱՏՄ–ում. Թաթուլ Մանասերյան
Sputnik Արմենիա
Տնտեսագետն այն համոզման է, որ ռուսական շուկան շարունակում է երանելի մնալ ոչ միայն ՀՀ–ի, այլև Արևմուտքի համար։ 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T13:16+0400
2023-08-22T13:16+0400
2023-08-22T13:49+0400
տնտեսություն
թաթուլ մանասերյան
հայաստան
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64706183_0:81:1600:981_1920x0_80_0_0_2d6421b120a8390c35df79e7a20324dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արդյունաբերանական արտադրանքի աճի տեմպերով ԵԱՏՄ–ում Հայաստանը 3–րդ տեղում է, իսկ շինարարության առումով ամենաբարձր տեմպերը միության կազմում ՀՀ–ում են։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` ամփոփելով ՀՀ տնտեսական ցուցանիշների` 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքները։Ըստ նրա` արձանագրված տնտեսական աճին նպաստել է հատկապես հայ–ռուսական համագործակցությունը։ Տնտեսագետն ընդգծում է, որ ՌԴ–ն շարունակում է երանելի շուկա մնալ Արևմուտքի համար` անգամ պատժամիջոցների հերթական փաթեթը գործարկելիս. արևմտյան բոլոր ընկերությունները ցանկանում են վերականգնել իրենց բիզնեսը ՌԴ–ում։Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ նաև ՀՀ–ից դեպի ՌԴ վերարտահանմանը, որի պատճառով լուրջ խցանումներ են Լարսի հատվածում, և նաև հենց դրանով է պայմանավորված վրացական կողմի սահմանափակումներն այդ մասով։Նշենք, որ Վրաստանն արգելել է ամերիկյան և եվրոպական ավտոմեքենաների արտահանումն ու վերարտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Ավտոմեքենաները Ռուսաստան չի կարելի արտահանել արդեն օգոստոսի 1-ից, իսկ Բելառուս՝ սեպտեմբերի 26-ից։ Արգելքը տարածվում է 1,9 լիտրը գերազանցող շարժիչներով և տարանցիկ համարանիշներով մեքենաների, ինչպես նաև բոլոր հիբրիդային մեքենաների և էլեկտրամոբիլների վրա։Հիշեցնենք նաև, որ Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 210 միլիոն դոլարի առևտրային ավելցուկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64706183_92:0:1508:1062_1920x0_80_0_0_4d118b269fd4175371e7bfa21093216e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տնտեսություն, թաթուլ մանասերյան, հայաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, պատժամիջոցներ
տնտեսություն, թաթուլ մանասերյան, հայաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, պատժամիջոցներ
Տնտեսական մի շարք ցուցանիշներով ՀՀ–ն առաջատար է ԵԱՏՄ–ում. Թաթուլ Մանասերյան
13:16 22.08.2023 (Թարմացված է: 13:49 22.08.2023) Տնտեսագետն այն համոզման է, որ ռուսական շուկան շարունակում է երանելի մնալ ոչ միայն ՀՀ–ի, այլև Արևմուտքի համար։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արդյունաբերանական արտադրանքի աճի տեմպերով ԵԱՏՄ–ում Հայաստանը 3–րդ տեղում է, իսկ շինարարության առումով ամենաբարձր տեմպերը միության կազմում ՀՀ–ում են։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` ամփոփելով ՀՀ տնտեսական ցուցանիշների` 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքները։
«Անգամ ադրբեջանական ագրեսիայի ֆոնին մենք ԵԱՏՄ–ում ունենք տնտեսական բավականին լավ արդյունքներ։ Եթե իրավիճակը բարենպաստ լինի ՀՀ–ի համար, ապա մեր տնտեսական աճը մեր կանխատեսած 7 տոկոսից կարող է հասնել 11-12 տոկոսի»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` արձանագրված տնտեսական աճին նպաստել է հատկապես հայ–ռուսական համագործակցությունը։ Տնտեսագետն ընդգծում է, որ ՌԴ–ն շարունակում է երանելի շուկա մնալ Արևմուտքի համար` անգամ պատժամիջոցների հերթական փաթեթը գործարկելիս. արևմտյան բոլոր ընկերությունները ցանկանում են վերականգնել իրենց բիզնեսը ՌԴ–ում։
Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ նաև ՀՀ–ից դեպի ՌԴ վերարտահանմանը, որի պատճառով լուրջ խցանումներ են Լարսի հատվածում, և նաև հենց դրանով է պայմանավորված վրացական կողմի սահմանափակումներն այդ մասով։
Նշենք, որ
Վրաստանն արգելել է ամերիկյան և եվրոպական ավտոմեքենաների արտահանումն ու վերարտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Ավտոմեքենաները Ռուսաստան չի կարելի արտահանել արդեն օգոստոսի 1-ից, իսկ Բելառուս՝ սեպտեմբերի 26-ից։ Արգելքը տարածվում է 1,9 լիտրը գերազանցող շարժիչներով և տարանցիկ համարանիշներով մեքենաների, ինչպես նաև բոլոր հիբրիդային մեքենաների և էլեկտրամոբիլների վրա։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ
ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 210 միլիոն դոլարի առևտրային ավելցուկ։