00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՕՊ–ի շնորհիվ Հայաստանը կվերահսկի տարածաշրջանի ողջ օդային տարածքը

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցЗенитно-ракетный комплекс С-300
Зенитно-ракетный комплекс С-300 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի 102 կողմ և 8 դեմ ձայնով վավերացրեց Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին` վերջին օրերին բուռն քննարկման թեմա դարձած համաձայնագիրը: Ի՞նչ կտա այս նոր փաստաթուղթը Հայաստանի անվտանգությանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց պաշտպանության նախկին նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ԱԺ-ում ու դրանից դուրս Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագրի վերաբերյալ հնչած կարծիքներում որևէ մասնագիտական հիմնավորում չկար, նման եզրակացության է հանգել փորձագետ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` հետևելով վերջին օրերի քննարկումներին։

«Խոսվում էր ամեն ինչի մասին, բացի բուն պայմանագրից և փաստացի Հայաստանի շահից»,- ասաց Հարությունյանը։ Իսկ Հայաստանի շահն, ըստ նրա, այն է, որ երկիրն իր տարածքում ստանում է ժամանակակից ՀՕՊ միջոցներ, որոնց մի մասը գտնվում է Գյումրիում տեղակայված ռազմաբազայում, մյուս մասը` Էրեբունի օդանավակայանում։

Նախկին նախարարը հիշեցրեց, որ ՀՕՊ բնագավառում հայ-ռուսական համագործակցությունը նոր չէ, իրականացվում է արդեն ավելի քան 20 տարի։

Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Ազգային ժողովը վավերացրեց ՀՕՊ միավորված համակարգի մասին համաձայնագիրը

«Մեր ՀՕՊ-ը ստեղծվել է դեռևս Խորհրդային միության փլուզումից հետո։ Իսկ ՌԴ-ի հետ միասնական ՀՕՊ ունեցել ենք դեռ 1998թ-ից, եթե ավելի առաջ գնանք, ապա կարող ենք ասել`1994թ-ից, երբ հակաօդային պաշտպանության ոլորտում առաջին պայմանագիրը կնքեցինք ՌԴ-ի հետ։ Դրանից հետո` 1995թ-ին, ձևավորվեց արդեն ԱՊՀ ՀՕՊ համակարգը»,- հիշեցրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ավելի ուշ` 1998թ-ին, Հայաստանում ռուսական ՄԻԳ-23 ինքնաթիռները փոխարինվեցին ժամանակակից ռուսական ՄԻԳ-29-երով, նույն թվականին Հայաստան բերվեց նաև Ս-300 համակարգը, որը Հարությունյանի խոսքով` տարածաշրջանում առաջինն էր։ 

«Տարածաշրջանի որևէ այլ երկիր այդ տարիներին նման համակարգ չուներ։ Իսկ որպեսզի հնարավոր լիներ այս համակարգը միասնաբար օգտագործել, Հայաստանում ձևավորվեց ՀՕՊ միացյալ հրամանատարական կետ, որն այդ պահից սկսած մինչ օրս գործում է»,-ասաց նա։

Հարությունյանը հավելեց, որ այս նոր համաձայնագիրն ուղղակի հստակեցնում է արդեն իսկ գոյություն ունեցող մոտեցումները և ԱՊՀ երկրների համակարգից տեղափոխում ՀԱՊԿ համակարգ։

«Մենք Հայաստանի տարածքում ունենում ենք ՀՕՊ և դրա հայկական ու ռուսական միջոցները։ Մենք մեր ՀՕՊ ուժերի մի մասը տրամադրում ենք այդ միացյալ ՀՕՊ համակարգին։ Մյուս մասը շարունակում է գործել իբրև Հայաստանի ՀՕՊ։ Ըստ ներկա համաձայնագրի 8-րդ կետի` այն միջոցները, որոնք մենք տրամադրել ենք համատեղ համակարգին, իրավունք ունենք ցանկացած պահի օգտագործել մեր հայեցողությամբ ու մեր օրենսդրությանը համապատասխան։ Ոչ թե պետք է թույլտվություն վերցնենք, այլ օգտագործում ենք և ընդամենը տեղյակ ենք պահում ՀԱՊԿ-ին»,- նշեց նա` ի պատասխան հնչող այն տեսակետների, թե Հայաստանն այս համաձայնագրով զրկվելու է սեփական հակաօդային անվտանգությունը տնօրինելու իրավունքից։ Ավելին, ըստ նրա, ռուսական ռազմական միջոցների կիրառման վերաբերյալ որոշումներն ընդունվելու են հենց Հայաստանի կողմից։

Комплекс С-300ПМ - Sputnik Արմենիա
Փոխնախարար. ՀՕՊ միավորված համակարգը թույլ կտա օգտագործել ՌԴ կործանիչները

«Ժամանակակից ինքնաթիռը սահմանից մինչև Երևան հասնում է 2 րոպեում, և նման դեպքում որոշումը պետք է շատ արագ ընդունվի` կա´մ խոցել, կա´մ ստիպել վայրէջք կատարել։ Իսկ եթե դրա համար հատուկ թույլտվություն պետք լիներ, այդ ինքնաթիռն արդեն 6 անգամ Հայաստանի վրայով կանցներ»,- նշեց նա։

Նրա կարծիքով` այս փաստաթուղթն ուժեղացնում է հայկական համակարգը, թույլ է տալիս օգտագործել նաև ռուսական ռադիոլոկացիոն միջոցները, որոնք շատ ավելի հեռուն ու ամբողջ տարածաշրջանը վերահսկելու հնարավորություն են տալիս։ 

Օրինակ` Արմավիրում տեղակայված ռուսական ռադիոլոկացիոն կայանը, Հարությունյանի խոսքով, մինչև 6000 կմ տարածություն վերահսկելու հնարավորություն է տալիս։ Նոր համակարգը, բարձրաստիճան սպայի համոզմամբ, թույլ կտա ՀՀ անվտանգությանը սպառնացող ցանկացած օբյեկտ նկատել ու չեզոքացնել շատ ավելի մեծ հեռավորության վրա։

Հարությունյանը նշեց նաև, որ բացի այս համաձայնագրից` երկու երկրների միջև կան նաև այլ պայմանագրեր, որոնցով մանրամասն ամրագրված են ՀՕՊ յուրաքանչյուր ստորաբաժանման իրավասություններն ու պարտականությունները։

Լրահոս
0