00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. «Դրսից բերված» Կարեն Կարապետյանն ու հարսանիքից խուսափող նախկին վարչապետը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է սեպտեմբերի 15-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը «դրսից բերված մարդ»

«Ժողովուրդ» օրաթերթն ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ երեկ, նշանակումից հետո առաջին անգամ ԱԺ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին խորհրդարանական իշխանական ՀՀԿ խմբակցության պատգամավորների գերակշռող մասը, այդ թվում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, չշնորհավորեցին:

Карен Карапетян в Национальном Собрании РА - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը երջանկություն է խոստանում

«Մեկուկես ժամանոց հարցուպատասխանի մեկ ժամն անցնելուց հետո միայն, երբ Կարեն Կարապետյանն արդեն հասցրել էր «հնանալ», քանի որ մի քանի պատգամավորների հարցերի էր պատասխանել, ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը խոսքի իրավունք վերցնելով՝ շնորհավորեց իրենց՝ իշխող մեծամասնության կողմից նշանակված վարչապետին: Կարեն Կարապետյանի հետ կատարվածը վկայում է այն մասին, որ իշխանական վերնախավում նրան որպես յուրայինի չեն ընկալում, նա ՀՀԿ-ականների համար «դրսից բերված» մարդ է»,- եզրակացնում է թերթը:

«Հայկական Ժամանակ». Հովիկ Աբրահամյանը մեկնել է Դուբայ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայկական ժամանակի» տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Դուբայ: «Պատճառը միայն այն չէ, որ ուզում էր հանգստանալ պաշտոնանկությունից հետ: Խնդիրն այն է, որ նույնիսկ մտերիմ թիմակիցների շրջանում իր նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխություն է նկատվում: Առաջիկա օրերին տեղի է ունենալու ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքը, որին ներկա են լինելու գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը և առայժմ գործող կառավարության անդամները:

Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 2 տարին՝ թվերով - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 2 տարին՝ թվերով
Եթե Հովիկ Աբրահամյանը լիներ Հայաստանում, ապա նույնպես պետք է մասնակցեր այդ միջոցառմանը, ինչը ակնհայտ դիսկոմֆորտ էր լինելու նրա համար»,- գրում է թերթը: Իսկ դիսկոմֆորտի պատճառը, ըստ թերթի, այն է, ո իշխանական բուրգում Հովիկ Աբրահամյանի տեղն ու ազդեցությունն այս պահին խիստ անորոշ է:

«Ժողովուրդ». Համաներման սպասումով

«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարել-չհայտարարելու հարցին:

Թերթի տեղեկություններով` համաներման նախագիծն արդեն պատրաստ է, իսկ ՀՀ քրեակատարողական վարչությունը նույնիսկ հաշվարկել է, թե քանի դատապարտյալի վրա այն կտարածվի:

«Հավանաբար սեպտեմբերի 21-ին կհրապարակվի համաներում հայտարարելու մտադրության մասին, իսկ նախագիծը քննարկելու նպատակով խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի: Ենթադրվում է, որ դա կարող է առաջիկա երկու շաբաթներին տեղի ունենալ: Մյուս կողմից դատաիրավական ոլորտում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ քաղաքական դաշտում վերջին օրերին ծավալվող բուռն զարգացումներով պայմանավորված՝ հնարավոր է՝ «Համաներման մասին» ՀՀ օրենքի ընդունումը մեկ կամ երկու ամսով հետաձգվի: Իհարկե, նման տարբերակի հավանականությունը շատ փոքր է գնահատվում, քանի որ երեկ ԱԺ-ում խոսվում էր, որ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԺ արտահերթ նիստ»,- գրում է թերթը:

«Հրապարակ». «Հայկական վերածնունդը» պատրաստվում է գրոհի

«Հրապարակ» —ի տեղեկություներով` «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի վերջին նիստը բավականին թեժ է անցել: Կառավարության փոփոխության հարցը քննարկելիս նշվել է, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, պետք է պահանջել այնպիսի բարեփոխումներ, որոնք սեղմ ժամկետում իրական արդյունքներ ապահովեն: «Քննարկելով ՀՎԿ-ի հետագա տակտիկան, խորհրդի անդամները պահանջել են անցնել ակտիվ հրապարակային պայքարի՝ առաջին հանրահավաքը կազմակերպվի Գյումրիում, իսկ ՏԻՄ ընտրություններից հետո էլ՝ ամբողջ հանրապետությունում»,- գրում է թերթը:

«168 ժամ». Սեյրան Օհանյանի նշանակումով Ղարաբաղի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի

«168 ժամ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի նշանակման մասին լուրերին:

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Արծրուն Հովհաննիսյանը զսպվածության կոչ է անում

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումը չի փոխի այդ կառույցում Ղարաբաղի նկատմամբ վերաբերմունքը: 168 ժամ-ին նման կարծիք է հայտնել ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսիևը:

«Բազմիցս հայտարարվել է, որ ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել ԼՂ հակամարտությանը, ապահովել ԼՂ անվտանգությունը, քանի որ ՀԱՊԿ անդամ է միայն Հայաստանը, որն իր դեմ սպառնալիքի դեպքում կարող է դիմել ՀԱՊԿ-ի աջակցության խնդրանքով»,- ասել է Եվսիևը՝ կարծիք հայտնելով, որ այս կարգը չի փոխվի անկախ այն հանգամանքից, թե ով կգլխավորի այդ կառույցը:

«168 ժամ». Եվրոպայում խոստանում են Հայաստանը ներկայացնել դրական լույսի ներքո

«ՀՀ-ԵՄ նոր իրավական շրջանակի ձևավորման բանակցությունները բավականին լավ ընթացքի մեջ են։ Սա ամենևին էլ չի նշանակում, որ համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ շաբաթ։ Նման հարցերը ժամանակ են պահանջում։ Անկասկած, լինելու են խոչընդոտներ, որոնց հետ կողմերը պետք է առնչվեն, բայց ես նկատել եմ չափազանց դրական տրամադրվածություն երկու կողմում էլ, որը դրական ու մոտիվացնող է»,- այս մասին է «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նորանշանակ ղեկավար Դիոգո Պինտոն՝ խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա ներկայիս տրամադրությունների մասին։

Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ նաև այն, թե որտեղից են գալիս մարտահրավերները։ Պինտոյի համոզմամբ՝ և՛ Հայաստանը, և՛ Եվրոպական միությունը բավականին ինտենսիվ ճգնաժամեր են ապրում, այս ճգնաժամերը տարբեր պատճառներ ունեն, կան տնտեսական խնդիրներ, որոնք հանգեցրել են այս իրավիճակին, կան սոցիալական խնդիրներ երկու կողմում էլ, կարևոր պահ է կողմերի համար, նրանք պետք է մտածեն ապագայի և այն մասին, թե ինչ պետք է փոխել սեփական ռազմավարություններում հաջողության հասնելու համար։ Նա ասել է, որ իրենց կազմակերպությունը կփորձի ներկայացնել Հայաստանը Եվրոպայում՝ դրական լույսի ներքո։ 

Լրահոս
0