00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Սարգսյան. ԵՏՄ–ն հարթակ է բիզնես համագործակցության զարգացման համար

© Sputnik / Asatur YesayantsПервый Международный форум Евразийского партнерства в Ереване. Тигран Саркисян
Первый Международный форум Евразийского партнерства в Ереване. Тигран Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում անցկացվում է Եվրասիական գործակցության միջազգային համաժողովը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը հարմարավետ հարթակ է դառնում բիզնես-կոոպերացիաների համագործակցության զարգացման համար, ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` ողջունելով միջոցառման մասնակիցներին։

Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը կոչված է հարթակ ստեղծել իրական ժամանակի ռեժիմում մշտական հաղորդակցման, քննարկման և համագործակցման համար, ինչը կհեշտացնի ԵՏՄ-ի փոխակերպումը «Խելացի տարածաշրջանի» (Smart Region)։

Սարգսյանի խոսքով` համաժողովը լավ ավանդույթ է ստեղծում, և այս հարթակում բիզնեսը հնարավորություն է ստանում գործընկերներ գտնել, փոխգործակցել իշխանության պետական մարմինների, այդ թվում` կարգավորիչի հետ։

«Իսկ պետական մարմինները կարող են լսել բիզնես-հանրության խնդիրներն ու ցանկությունները, շտկել իրենց աշխատանքը, ինչն, ի վերջո, պետք է ուղղված լինի ԵՏՄ բիզնես միջավայրի բարելավմանը։ Եվրասիական տնտեսական ինտեգրացիան սկզբունքային նոր հիմք է ձևավորում գործարար հանրության աշխատանքի համար։ Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմաններն ընդլայնել է մինչև համաշխարհային ցամաքի 1/7-ը», — նշեց Սարգսյանը։

ԵՏՄ ղեկավարն ավելացրեց, որ այս նախագիծը ստեղծել է ծավալուն, տեխնիկական, սանիտարական և ֆիտոսանիտարական կարգավորման միասնական նորմերով առանց մաքսային սահմանների գրեթե 200-միլիոնանոց շուկա, ինչպես նաև դյուրացվել են շատ ոլորտներում բիզնես վարելու կանոնները։

Первый Международный форум Евразийского партнерства в Ереване - Sputnik Արմենիա
Երևանում մեկնարկել է Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումը

«ԵՏՄ-ում չորս ազատություն է իրականացվում` ծառայությունների, ապրանքների, աշխատուժի և կապիտալի շարժի։ Սա նշանակում է, որ ինտեգրման շնորհիվ բիզնեսը ստանում է գործողությունների համար ավելի լայն տարածք, որտեղ կարող է աշխատել, ինչպես տանը։ Ներկա պահին աշխատանք է տարվում ԵՏՄ բազայի հիման վրա լայն տնտեսական գործակցության ձևավորման և «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու ուղղությամբ, առևտրատնտեսական համաձայնագրեր են մշակվում Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի, Մոնղոլիայի, Իսրայելի, Հարավային Կորեայի, Կամբոջայի և Սինգապուրի հետ», — ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ արդեն Վիետնամի հետ ստորագրվել է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը ենթադրում է 90% ապրանքատեսակների համար տուրքի զրոյացում, ինչը թույլ կտա 2020 թվականին ԵՏՄ երկրների և Վիետնամի ապրանքաշրջանառությունն ավելացնել ավելի քան երկու անգամ։

«Այս ամենը բիզնեսի համար հնարավորություն է ստեղծում մասնակցելու երկարատև ռազմավարական նախագծերի իրականացմանը, դուրս գալ ազգային սահմաններից, գլոբալ և տարածաշրջանային նախագծերի իրականացման համար աշխատել շուկայի այլ մասնակիցների հետ», — ավելացրեց նա։

Սարգսյանը նշեց, որ համաշխարհային տնտեսության զարգացման մեջ գնալով ավելի մեծ դեր են խաղում նորարարությունները։

«Մենք չպետք է բաց թողնենք գլոբալ փոփոխությունների այս շրջանը։ Հանձնաժողովն աշխատում է ԵՏՄ թվային տիրույթի կառավարման ձևավորման վրա», — ասաց Սարգսյանը։

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին նշեց.

«Կարևոր է, երբ հանդիպում են գործընկերները, բարեկամները, մարդիկ, ովքեր մտածում են միանման և գործում համահունչ՝ օպտիմալ որոշումներ գտնելու, փորձով կիսվելու, բիզնեսի զարգացման մթնոլորտ ստեղծելու նպատակով: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին՝ կարծում եմ, որ մենք դրանց խորացման համար ունենք աննախադեպ մեծ ներուժ, իսկ եվրասիական շրջանակում տեղի ունեցող միջագգային ինտեգրացիոն գործընթացները դրան միայն կարող են օգնել»։

Համաժողովն աջակցում է երկկողմ և բազմակողմանի տնտեսական համագործակցությանը և ԵՏՄ, ԱՊՀ, BRICS հինգ անդամների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ), ՇՀԿ, ԵՄ, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև բիզնես գործողությունների իրականացմանը։

Sputnik Արմենիան միջոցառման տեղեկատվական հովանավորն է։

Լրահոս
0