00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրի-Մոսկվա առաջին մատչելի չվերթը կիրականացվի նոյեմբերի վերջին

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցАэропорт "Внуково-1
Аэропорт Внуково-1 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռներն առաջին անգամ Գյումրիից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան կմեկեն նոյեմբերի վերջին: Այդ մասին այսօր ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Սա նախադեպ է, երբ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա: Այսօր, պատասխանելով Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա հայտարարված նոր, էժան չվերթերի մասին հարցին, ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: 

Թե որքանով է իրատեսական հայտարարած 10 հազար դրամ տոմսի արժեքը, Սերգեյ Ավետիսյանը վստահեցրեց, որ այն իրական է և, համաձայն «Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, ընկերության չվերթերի արժեքը սկսվում է 999 ՌԴ ռուբլիից:

«Այո, ես վստահ եմ, որ այդ ուղղության համար տոմսերը լինելու են ցածր գնով»,- ասաց Ավետիսյանը:

10 հազար դրամից սկսվող տոմսերի առավելագույն գինը, Սերգեյ Ավետիսյանի խոսքով, շատ բարձր լինել չի կարող, քանի որ հակառակ դեպքում չվերթը մրցունակ չի լինի:

Քաղավիացիայի վարչության պետը նաև տեղեկացրեց, որ չվերթերն իրականացվելու են Boing 730-800 ինքնաթիռով, որը նախատեսված է մոտ 180 ուղևորի համար:

Вид из самолета - Sputnik Արմենիա
Ռուսական ավիաընկերությունները Հայաստան չվերթեր իրականացնելու թույլտվություն ստացան

Ի դեպ, «Պոբեդայի» էժան չվերթերը, Սերգեյ Ավետիսյանի խոսքով, կարող են ազդել նաև այլ ավիաընկերությունների տոմսերի գնի վրա:

«Ցանկացած նոր ավիաընկերություն, որը մուտք է գործում հայկական շուկա, այս կամ այն կերպ իր ազդեցությունն է թողնում տոմսերի գների վրա: Ես կարծում եմ՝ ինչ-որ փոփոխություն կլինի, սա շատ լավ առիթ է խոսելու Գյումրու մասին»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը:

Նա նաև նշեց, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը նախատեսվում է զարգացնել հատկապես որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան, իսկ «Պոբեդան» այս ծրագրի իրականացման առաջին քայլն է:

Հիշեցնենք` Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել էր, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը 2016 թվականի նոյեմբերից սկսում է շաբաթական 3 անգամ թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:

 

Լրահոս
0