00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբանանահայ ալպինիստ. «Արարատը կախարդական լեռ է»

© страница Калпакляна в facebookАветис Калпаклян на аргентинской горе Аконкагуа
Аветис Калпаклян на аргентинской горе Аконкагуа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ակոնկագուան, Մակ Կինլին և Կիլիմանջարոն նվաճած լիբանանահայ ալպինիստ Ավետիս Կալպակլյանը կախարդական է համարում Արարատը լեռը, քանի որ այն ոչ թե խանգարում է, այլ հակառակը` օգնում բարձրանալուն։

Ավետիս Կալպակլյանը փետրվարին բարձրացել է Արգենտինայի Ակոնկագուա լեռան գագաթ (6962 մետր)։ Նա Sputnik Արմենիայի տված հարցազրույցում պատմել է իր տպավորությունների, ճանապարհին հանդիպած դժվարությունների և պատմական հայրենիք այցելելու մասին։ Զրուցել է Անի Լիպարիտյանը։

- Ավետիս, Դուք նվաճել եք Մակ Կինլիի, Կիլիմանջարոյի, Ակոնկագուայի գագաթները։ Դուք նաև Արարատ լեռ եք բարձրացել։ Պատմեք Ձեր տպավորությունների մասին։

Չորս անգամ եմ Արարատ բարձրացել։ Առաջին անգամ` 2013թ-ին… Փառահեղ լեռ է, օդը` թարմ։ Թեև Արարատը բարձր է` 5137 մետր, բայց բարձրանալիս երբեք գլխացավ կամ այլ տհաճ զգացողություններ չեմ ունեցել։

Аведис Калпаклян - Sputnik Արմենիա
Լիբանանահայը նվաճել է Արևմտյան կիսագնդի ամենաբարձր գագաթը

Արարատ բարձրանալու համար հարմար ժամանակ է հուլիսը, երբ շուրջբոլորն ամեն ինչ կանաչ է և ծաղիկներով պատված, նույնիսկ 4000 մետր բարձրության վրա։ Ես ինձ հետ միշտ խումբ եմ տանում, քանի որ դա հիանալի լեռ է բարձրանալու համար։ Ես շարունակելու եմ բարձրանալ Արարատ, կախարդական լեռ է։

-Ի՞նչ խնդիրների հետ եք բախվել Ակոնկագուա բարձրանալու ճանապարհին։

— Հիմնական խնդիրները ջերմաստիճանի ծայրահեղ տատանումներն են։ Շատ հեշտ կարելի է ցրտահարվել։ Եվ դա ուղեկցվում է այնպիսի սարսափելի երևույթով, ինչպիսին է «Սպիտակ քամին» (սովորաբար Սպիտակ քամուն նախորդում է սարսափազդու տեսքով ամպերի հայտնվելը — խմբ.)։

Խանգարում են նաև անսպասելի անձրևները։ Լեռներով հոսում է Օրկոնես գետը, որն առատ տեղումների ժամանակ դուրս է գալիս ափերից։ Ակոնկագուայի բարձրությունը 6962 մետր է, այսինքն ալպինիստը կարող է թոքերի հետ կապված խնդիրներ ունենալ։

Альпинисты - Sputnik Արմենիա
Արցախում լեռնային նոր ուղիներ են բացվել

Բացի այդ, ուսերիս վրա 30 կգ բեռ կար, և պետք է հասնեի մինչև ամենաբարձր ճամբար` հաղթահարելով շեշտակի վերելքները։ Լեռ բարձրանալը 18 օր տևեց…

- Հիշարժան դեպքեր եղե՞լ են։

— Ես և մյուս ալպինիստներն ամեն օր գոյատևման պայքար էինք մղում, ուղիղ չորս անգամ փոթորկի մեջ ենք ընկել։ Անսպասելի էին։ Իհարկե, փոթորիկները ստիպում էին մեզ կասկածել, որ հաջողությամբ տեղ կհասնենք։

Ցանկացած լեռ բարձրանալու հաջողության հիմքում համբերությունն է։

- Ի՞նչն է ոգեշնչում ալպինիստին, որը դժվարությունների առաջ է կանգնում, բայց միաժամանակ դրանք հաղթահարելու ուժ է գտնում։

Սար բարձրանալն իմ կիրքն է։ Ես ուժ եմ ստանում հենց սարերից, ինձ շատ լավ եմ զգում լեռ բարձրանալիս։ Եթե մի քանի օր բնության գրկում չեմ անցկացնում, վատ եմ զգում։ Երբ ինչ-որ երկրի անուն եմ լսում, ապա միանգամից սկսում եմ մտածել, թե որն է այդ երկրի ամենաբարձր լեռը։ Ու դա սևեռուն գաղափար է դառնում։

Որքան երկար ես գտնվում լեռան վրա, այնքան շատ փորձ ես ձեռք բերում։ Լավ պատրաստվածության դեպքում ես կարող եմ ցանկացած արգելք հաղթահարել։ Բայց հետդարձի ճանապարհի մասին միշտ պետք է հիշել, որ բնության ուժերն ավելի ուժեղ են, քան մարդը։

- Ավետիս, Դուք պատրաստվո՞ւմ եք Հայաստան գալ։

— Առաջին անգամ Հայաստան եմ եկել 2014թ-ի փետրվարին` Համահայկական խաղերին մասնակցելու համար, ներկայացնում էի Լիբանանը։ Այդ ժամանակ ես հանդիպեցի ալպինիստ Գևորգ Գասպարյանին։ Երկու անգամ Արարատ բարձրանալու արանքում նա ժամանակ էր գտել և եկել էր Հայաստան։ Ես նրա հետ բարձրացել եմ Արագածի Հարավային և Արևմտյան գագաթները։ 2015թ-ին և 2016թ-ին նույնպես եկել եմ Հայաստան։ Փետրվարին եմ եղել այնտեղ և հասկացել, որ այստեղ բացի Ծաղկաձորից, կան շատ լեռներ կան, որտեղ կարելի է սահել դահուկով։

Пресс-конференция, посвященная Международному дню альпинизма. Ара Хачадурян - Sputnik Արմենիա
Արա Խաչադուրյան. Էվերեստը նվաճել եմ գրազով

Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է` հարուստ պատմությամբ, մշակույթով, խոհանոցով, այնտեղ հյուրընկալ մարդիկ են ապրում։

- Պատմեք այս տարվա Ձեր ծրագրերի մասին։

Քանի որ արդեն հասցրել եմ բարձրանալ Հյուսիսային Ամերիկայի Մակ Կինլիի գագաթը (6190 մետր), Ակոնկագուան Հարավային Ամերիկայում (6962 մ), Էլբրուսը (5642 մ) և Մոնբլանը (4810) Եվրոպայում, Ջայան Ավստրալիայում և Օվկիանիայում (4884 մ), ինձ մնացել է նվաճել «Յոթ գագաթներից» երկուսը (վեց աշխարհամասերում ամենաբարձր գագաթները- խմբ.)` Վինսոնի զանգվածն Անտարկտիդայում (4892մետր) և Էվերեստը (8848 մետր)։

Այդ լեռները բարձրանալու համար պետք են հովանավորներ, քանի որ մեծ գումարների հետ է կապված։ Բայց սկզբում ես կմեկնեմ Վրաստան և Իրան, ավելի ուշ խումբ կհավաքեմ, որպեսզի բարձրանամ Կիլիմանջարո, հետո կմեկնեմ Էկվադոր։

Русская версия

Լրահոս
0