00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նաիրիտում» գրանցված պայթյունի դեպքն առաջինը չէ

© Sputnik / Asatur YesayantsПожар на заводе "Наирит"
Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր` օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և բռնկվել է հրդեհ: Ծխի սև, թանձր քուլան տեսանելի էր մի քանի կիլոմետրից։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Առաջին անգամ չէ պայթյուն որոտում Նաիրիտում: 2006 թ․սեպտեմբերի 23-ին ևս Նաիրիտում տեղի էր ունեցել պայթյուն։ Հետաքննությունը պարզել էր, որ գործարանի սարքերում մի շարք անհետևողականություններ են եղել:

Սեպտեմբերի 14-22-ի ընթացքում գործարանում տեղի էր ունեցել քլորոպրենի թորում։ Արդյունքում կուտակվել էին 6,1 մ³ անօգուտ քլորոպրեն և 143 մ³ քլորոպրենի օրգանական թափոն, որոնք հավաքվել և դրվել էին վտանգավոր, ոչ-սառեցված գոտում։

Пожар на заводе Наирит. Валерий Багиян - Sputnik Արմենիա
«Նաիրիտ» գործարանի պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ բարձր ջերմաստիճանը

Գործարանի փորձագետները որոշել էին թափոնների ամանները մնացորդների հետ խառնել և վառել։ Արդյունքում ստեղծվել էր պայթուցիկ նյութ։

Այդ օրվա պայթյունի պատճառով տուժել էր 4 աշխատող, վնասվել 7 ավտոմեքենա։ Ու սա դեռ ամենը չէր. ջրամատակարարման համակարգի վնասը կազմել էր 6,5 միլիոն դրամ, ևս 6,5 միլիոն դրամի վնաս էր հասցվել Երևան-Մեղրի ճանապարհային հատվածին։ Շրջակա միջավայրին հասցված վնասը 1,5 միլիոն դրամ էր կազմում։ Աղետի վայրում վնասվել էին նաև բնակելի տներ։

Գործարանի երեք աշխատողներ՝ Սմբատ Ղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Մերուժան Գրիգորյանը մեղավոր ճանաչվեցին պայթուցիկ նյութերի անվտանգության չափերի խախտման համար` ըստ ՀՀ Քրեական 231 օրենքի 2-րդ մասի:

2009 թվականի մայիսի 14 –ն էր։ Լուր տարածվեց, որ Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունն այնքան ուժգին էր եղել, որ լսվել էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Հարվածի ուժգնությունից թափվել էին մոտակա շինությունների ապակիները: Ցավոք, այս անգամ առանց զոհերի չավարտվեց։ Զոհվել էր գործարանի 4 աշխատակից։

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Պայթյուն և հրդեհ` «Նաիրիտ» գործարանում

Դեպքի վայր ժամանած 15 հրշեջ խմբերին հաջողվել էր մոտ մեկ ժամվա ընթացքում տեղայնացնել կրակն ու գրեթե մարել հրդեհը: Բարեբախտաբար, կատարվածն այս անգամ շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար վտանգ չէր ներկայացնում:

Երևանի «Նաիրիտ» արհեստական կաուչուկ արտադրող գործարանը, հիմնվել է Խորհրդային Հայաստանում, 1940 թվականին: Գործարանը նախկին ԽՍՀՄ երկրներին և ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք։

«Նաիրիտ» փակվել է 1989 թվականին` բնապահպանական նկատառումներով։ Այն մասամբ վերագործարկվել է 1992 և 1993 թվականներին։

2006 թվականի օգոստոսի 18-ին Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ միջազգային ընկերությունը 40 միլիոն դոլարով գնել է «Նաիրիտ» գործարանի 90% բաժնետոմսերը։ Գործարանի բաժնետոմսերի մնացյալ 10%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։

2007 և 2008 թթ․–ներին գործարանը, համեմատած նախորդ երեք տարվա, կաուչուկի արտադրանքն ավելացրել է 20.6%-ով։

2008 թ․ նոյեմբեր 1-ի դրությամբ գործարանում աշխատում էր 2742 մարդ։ Դեկտեմբերի 1-ին, Նաիրիտը ֆինանսական ճգնաժամի պատճառով դադարեցրեց աշխատանքը, և մոտ 1500 աշխատող ազատվեց աշխատանքից։

Լրահոս
0