00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Նաիրի Սարգսյան
Հայաստանցի գործարարներն իրենց բիզնեսը ՀՀ–ից տեղափոխում են Ռուսաստան. Նաիրի Սարգսյան
09:15
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտեր ռուսերենի համար․ ինչո՞ւ են հայերին անիմաստ կռվի մեջ գցում

© Sputnik / Любовь Чиликова / Անցնել մեդիապահոցПроверка грамотности
Проверка грамотности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հերթական անգամ մեր հասարակության վզից են կապում բացարձակ անիմաստ, անպետք վիճաբանություն ռուսաց լեզվի, դրա կարգավիճակի, նշանակության վերաբերյալ․․․ Վիճաբանություն, որը, մեծ հաշվով, ոչ միայն անտրամաբանական է ու անհեթեթ, այլև թերի է այն առումով, որ ի սկզբանե մարդու իրավունքների որոշ սահմանափակում է ենթադրում։

Ում համար՝ անպետք վիճաբանություն, ում համար էլ՝ անհրաժեշտ գործիք

Ակնհայտ է, որ այս անպետք ու ոչ արդիական վիճաբանությունը մեր վզին են կապում այն մարդիկ, որոնք մտադիր են դա օգտագործել որպես գործիք՝ առարկայական նպատակներ իրականացնելու համար։ Ռուսաց լեզվի շուրջ ստեղծվող իրավիճակում նման վիճաբանությունը կարող է երկու տրամագծորեն հակառակ նշանակություն ունենալ։

Заседание Правительства РА. Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Լևոն Մկրտչյան. «Ռուսերենի շուրջ աղմուկը քաղաքականացված է»

Առաջինը՝ առավելագույնս սրել երկրում հակառուսական տրամադրությունները։ Մարդիկ կոնկրետ առաջադրանք են իրականացնում, նույնիսկ, լուրջ գումարներ են ստանում։ Սակայն դրա համար այլ փաթեթավորում է ստեղծվում։ Առաջին պլան է մղվում հայրենասիրությունը, հայկական բառը սիրելու գաղափարը, խոսվում է մարդկության ու քաղաքակրթության համար մեր այբուբենի եզակի արժեքի մասին։

Երկրորդ նշանակությունը՝ ստեղծել հիմք, որպեսզի երկրում անհրաժեշտություն լինի պայքարել առաջինների դեմ։ Ոչ թե, պարզապես, ռուսաց լեզու քարոզել, այլ պաշտպանել այն զանազան հարձակումներից, պայքարել և այլն։ Դրա համար անհրաժեշտ է, որ հարձակումները հնարավորինս սուր լինեն, այդ ժամանակ հարկավոր կլինի դրանց դեմ ավելի ակտիվ պայքարել։

Իրականում, երկրում լեզվի հետ կապված իրավիճակը բոլորովին այլ է, քան պատկերացնում են այդ երկու, առաջին հայացքից, պայքարող, իսկ իրականում, միմյանց օգնող խմբավորումները։

Վագրի բեղերին մի դիպեք

Ռուսերենը Հայաստանում պաշտպանության կարիք չունի։ Այն դպրոցներում ու բուհերում պրոֆեսիոնալ դասավանդման կարիք ունի։ Նույն կերպ, ինչպես անգլերենը, ֆրանսերենը, պարսկերենը, արաբերենն ու թուրքերենը։ Իսկ ռուսաց լեզուն առանց այդ էլ հասարակության մեջ բավականին լուրջ տեղ է զբաղեցնում։

Պետք է մի բան հասկանալ․ մեր երկրի սահմաններից դուրս լուրջ աշխարհաքաղաքական պայքար է գնում տարածքների հսկողության ու ազդեցության շուրջ, ու լեզվի հարցն օգտագործվում է որպես գործիք ազդեցության համար պայքարում։

Левон Мкртчян принял участие в августовской конференции в Аштараке - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի դասավանդման շուրջ աղմուկը քաղաքականացված կեղծ օրակարգ է

Արևմուտքը նախընտրում է լուրջ գումարներ վճարել այդ պայքարի համար՝ անգլերենի կամ նույն ֆրանսերենի արդիականացման համար։ Ռուսաստանը, որն, իր հերթին, պատրաստ է վճարել ռուսաց լեզուն քարոզելու համար, այդ անիմաստ պայքարի մեջ է մտնում, որևէ կերպ արձագանքում է։

Ժամանակ առ ժամանակ ռուսական դիվանագետներն ու պետական գործիչներն արտահայտվում են այդ առթիվ։ Ընդ որում՝ արտահայտվում են սխալ ժամանակ ու ոչ էությամբ։ Դա զայրացնում է հասարակությանը։ Ու, իսկապես, Հայաստանում ռուսերենը տարածելու արհեստական ընդլայնման փորձերը կարող են հակառակ էֆեկտ ունենալ։ Ժողովրդին կսկսի թվալ, որ իրեն պարտադրում են, ու նա, անպայման, կսկսի հակառակել:

Ռուսաց լեզուն Հայաստանում ինքնաբավ է։ Այնպես որ, վարգի բեղերին մի դիպեք, ժողովուրդն ինքը գլուխ կհանի։

Ժողովրդի մեջ ռուսերենի լիարժեք իմացությունը նորմա է, այլ ոչ թե ռուսերենի համար պայքարողների ձեռքբերումը։ Կրկնում եմ՝ այն պաշտպանության կարիք չունի։

Մի անհանգստացեք, ժողովուրդը գլուխ կհանի։

Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ աշխատանքային միգրացիայի ամենամեծ հոսքերն ուղղվում են Ռուսաստանի։ Ցավոք, գործազրկության պատճառով հսկայական քանակությամբ հայեր սպիտված են արտասահմանում աշխատանք փնտրել՝ նրանց 85 տոկոսը հենց Ռուսաստան է գնում։ Նման վիճակում ռուսաց լեզվի նկատմամբ ի՞նչ անարդար վերաբերմունքի մասին է կարելի խոսել։

Եվ մի բան էլ։ Հայաստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է, ու ռուսերենի լավ իմացությունն անհրաժեշտ է հենց թեկուզ գործարար կառույցներին։ Նրանք պետք է պայմանավորվեն ապարանքի առք ու վաճառքի մասին, տարատեսակ փաստաթղթեր լրացնեն։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր լեզվով է դա արվում։

Досрочная сдача ЕГЭ по географии и литературе - Sputnik Արմենիա
Ռուսերենին նոր հայեցակարգով առավելություն չի տրվում

Այնպես որ, ուզում եմ ասել «գաղափարի համար պայքարողներին», ռուսերենի պաշտպաններին՝ մի մտածեք, ռուսաց լեզուն Հայաստանում պաշտպանության կարիք չունի։ Ինչպես և պաշտպանության կարիք չունեն մնացած լեզուները։ Այսպիսինն է հայերի մտածելակերպը՝ մարդիկ լեզվի հետ կռիվ չեն անում։

Միևնույն ժամանակ, ուզում եմ ասել «հայերենի պաշտպանության համար ռուսերենի դեմ պայքարողներին»՝ մի անհանգստացեք։ Հայոց լեզուն ու հայկական այբուբենը ռուսերենից պաշտպանելու կարիք չկա։ Մեր պետականության համար էլ պետք չէ անհանգստանալ։ Այնպես որ, եթե կարող եք, եվրոպական լեզուներ քարոզեք։ Փառք Աստծու, Հայաստանում դրանց դեմ ոչ ոք չի պատերազմում։ Կարող եք, նույնիսկ, դրա համար ծախսել այն գումարները, որոնք ծախսում եք ռուսերենի դեմ պայքարի վրա։ Հասարակությունը դրանից միայն կշահի։

Ու Հայաստանի Հանրապետության պետական լեզվի համար էլ պետք չէ անհանգստանալ։

Մենք ունենք մեր պետական լեզուն։ Մենք հպարտանում ենք դրանով, մենք տիրապետում ենք դրան, ու կարծում եմ՝ այսուհետև կարվի հնարավոր ամեն բան, որպեսզի դպրոցներում ու բուհերում դասավանդման մակարդակը տարեցտարի բարձրանա։ Այն ավելի քան բավական է ներսում ու մեր Սփյուռքի հետ շփվելու համար։ Այլ լեզուներն էլ, այդ թվում՝ ռուսերենը, ժողովրդին նույնպես պետք են արտաքին շփման համար։ ՈՒ, ընդհանրապես, հանգիստ թողեք, ժողովուրդն ինքը գլուխ կհանի։

Լրահոս
0