00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
09:13
7 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
13:07
1 ր
Դանիել Ազատյան
Ամերիաբանկի և HSBC-ի գործարքները հնարավորինս թափանցիկ են. Դանիել Ազատյան
13:08
4 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
13:13
7 ր
Արման Թաթոյան
Ադրբեջանի զինծառայողները Ներքին Հանդի դպրոցի անմիջական հարևանությամբ են. Արման Թաթոյան
13:21
3 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
13:25
6 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
13:31
6 ր
Արսեն Հարությունյան
Յուրքանչյուր ոսկե մեդալ շատ դժվարություններ հաղթահարելու արդյունք է․ Արսեն Հարությունյան
13:39
1 ր
Արման Անդրեասյան
Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար․ Արման Անդրեասյան
13:41
1 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
14:08
1 ր
Արամ Սաֆարյան
Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Արամ Սաֆարյան
14:21
8 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ տնտեսական աճի հիմնական բաղադրիչը կարող է դառնալ արտահանումը դեպի ԵԱՏՄ. Թաթուլ Մանասերյան
14:30
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած՝ երկուսից մեկը»․ 5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Կիրո Մանոյան
Արցախի կորուստը ժամանակավոր է. Կիրո Մանոյան
19:06
10 ր
Թաթուլ Մանասերյան
Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի տարածքը. Թաթուլ Մանասերյան
19:23
1 ր
Սերգեյ Կոպիրկին
Հայ և ռուս ժողովուրդների խորքային կապի ավանդույթները պետք է փոխանցել սերունդներին. Սերգեյ Կոպիրկին
19:33
2 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան խցանումներ. կոլապսը սարերի հետևում չէ կամ առաջ՝ դեպի ջունգլիներ

© Sputnik / Nelli DanielyanПробки на центральных улицах Еревана, из-за перевернувшегося грузовика
Пробки на центральных улицах Еревана, из-за перевернувшегося грузовика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խցանումներն ու կաթվածահար եղած երթևեկությունը շատ ամուր ներխուժել են մեր կյանք։ Ինչպես դրա դեմ պայքարել , ի՞նչ են առաջարկում պաշտոնյաները. մտորում է Sputnik Արմենիայի վերլուծաբան Ռուբեն Գյուլմիսարյանը։

Այս հինգշաբթի կառավարությունը հերթական նիստում մյուս հարցերի հետ մեկտեղ մի փոքր ուշադրություն է հատկացրել Երևանի ավտոճանապարհներին առաջացող խցանումների խնդրին։

Այն, ինչը Հայաստանի մայրաքաղաքում ժողովուրդը «խցանում է» անվանում, մոսկվացիների կամ օրինակ՝ Չինաստանի նման մեծ քաղաքի բնակիչների (որտեղ խցանումներն արդեն ոչ թե կիլոմետրերով են հաշվարկվում, այլ օրերով) մոտ ժպիտ կառաջացնի։

Пробки на центральных улицах Еревана, из-за перевернувшегося грузовика - Sputnik Արմենիա
Երևանյան երթևեկությունը կաթվածահար վիճակում է. պատճառը վթարն է

Այսպես թե այնպես, խցանումներն ու երթևեկության խաթարումները Երևանում հազվադեպ չեն լինում, և քաղաքացիների նյարդերն էլ դրանից քայքայվում են։ Այդ պատճառով կառավարության նախաձեռնությունը՝ կապված խնդրի դեմ միջոց գտնելու հետ, տեսականորեն կարելի է միայն ողջունել, սակայն մի տհաճ պահ կա` Երևանի խցանումների դեպքում դա գործնականում դժվար թե հնարավոր լինի, և վիճակն էլ գնալով, հավանաբար, միայն վատթարանալու է։

Վարչապետ Կարեն Կարապետյանը նիստի ժամանակ նշեց, որ վերջերս նախաձեռնել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ երթևեկության կանոնները պահպանելու, աննշան իրավախախտումների դեպքում նախազգուշացումների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև այլ տարբեր միջոցներ են ձեռնարկվել։

«Աշխատանքային օրերին Երևանում խցանումներ, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման հետ կապված խնդիրներ են առաջանում, որոնք տարբեր պատճառներ ունեն և անհրաժեշտ է լուծում գտնել»,– ասել է Կարեն Կարապետյանը։

Այդ կապակցությամբ վարչապետը հանձնարարեց երկու ամսվա ընթացքում ուսումնասիրել Երևանում խցանումների կրճատման հնարավորությունը։

Радар скорости на дорогах - Sputnik Արմենիա
Նոր տեսախցիկներ՝ Երևանի Սայաթ-Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում

Օրինակ, վարչապետը կարծում է՝ անհրաժեշտ է հետևել ուղևորափոխադրող տրանսպորտի կանգառների տևողությանը, որ նրանք ոչ ավել, քան մեկ րոպե լինեն։ Նա հանձնարարեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին, ինչպես նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեկ ամսվա ընթացքում ժամանակը ֆիքսելու վերաբերյալ նոր միջոցներ առաջարկել։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ միասին նրանց վարչապետը հանձնարարեց (իսկ Երևանի քաղաքապետին՝ առաջարկեց) մշակել քաղաքային փողոցների երթևեկությունը թեթևացնելու ծրագիր։

Այդ ամենը շատ լավ է և ճիշտ, սակայն այդ միջոցառումների արդյունավետությունը նվազագույն է լինելու։ Օրինակ, ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի կանգառի տևողությանը, ապա ցանկացած երևանի բնակիչ կասի, որ նման երկար կայանում վարորդներն իրենց հազվադեպ են թույլ տալիս, միայն այն դեպքերում, երբ ցանկանում են լցնել կիսադատարկ երթուղայինը կամ ավտոբուսը։ Այն էլ, այդ դեպքում նա կարող է մի լավ բողոք լսել հետևից եկող գործընկերոջից։

Հաճախ հակառակն է լինում. վարորդները տեղներից պոկվում են՝ հազիվ սպասելով, մինչև հասարակական տրանսպորտ բարձրացող մարդն իր մարմինը տեղավորի տրանսպորտի մեջ, և խեղճ ուղևորները, երբեմն, չեն հասցնում ոչ միայն նստել, այլև բռնվել ձողից։

Դե ինչ, թող նախարարն ու ոստիկանապետը մի քիչ ժամանակ ծախսեն մայրաքաղաքի խցանումների խնդիրը լուծելու համար, դրանից վնաս չկա, սակայն մեծ ու հիմնավոր կասկածներ կան, որ նաև օգուտ չի լինելու։

Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Հայաստանի տրանսպորտային համակարգը կդառնա լավագույնը տարածաշրջանում

Քանի որ, իրականում, խցանումների պատճառներն, իսկապես, տարբեր են, սակայն գլխավորը դժվար հնարավոր լինի լուծել։ Օրինակ` այն, որ երթևեկությունը քաղաքում խաթարվում է առաջին իսկ առատ անձրևի, էլ չասած՝ ձյան ժամանակ. սկզբունքորեն լուծելի հարց է։ Կարելի է (և անհրաժեշտ է) ճանապարհները կարգի բերել, վերացնել մեծ փոսերը, որոնք լցվում են անձրևաջրերով, «կլինիկական մահվան» վիճակից դուրս բերել ջրատար խողովակները, և վերջապես, տարրական բան. մաքրել ասֆալտը ձնից և սառույցից։ Միայն ցանկություն է պետք։

Անհասկանալին այլ բան է՝ ինչպես վարվել, օրինակ, երբ Երևանը, հատկապես նրա կենտրոնական հատվածը, պարզապես չի կարող նման քանակի ավտոմեքենաների անցանելիություն ապահովել։ Երբ քաղաքը նախագծվում էր (80-90 տարի առաջ), նախագծողները նույնիսկ մտածել չէին կարող, որ այսքան ավտոմեքենա կարող է լինել։ Այո, նաև քաղաքի ռելիեֆն է սահմանափակ. ուր նայում ես՝ ամենուրեք լեռներ են կամ կիրճեր, լայն ավտոմայրուղիներ կառուցելու հնարավորություն չկա, բայց չէ՞ որ բռնի ուժով էլ հնարավոր չէ սահմանափակել տրանսպորտային միջոցների քանակը։

1990-ականներին, շրջափակման տարիներից հետո, արդեն պարզ դարձավ, որ ավտոմեքենաների քանակը միայն ավելանալու է։ Եվ ի՞նչ։ Ոչինչ` ողջ թափով կենտրոնում բարբարոսաբար (ուրիշ բառ գտնել նույնիսկ չես կարող) շինարարություն է գնում։ Միայն թե մի բան կառուցեն՝ ամեն գնով, իրենց մասնաբաժինը պոկեն թանկ հողակտորից։ Ո՞վ է այստեղ կայանատեղերի մասին մտածում. դրանք մինչ օրս հազվագյուտ հաճույք են։ Ահա և ստացվում է, որ կենտրոնի ամբողջ նախագիծը ոչնչացվել է, մնացել է միայն անկառավարելի մի քաոս, քարե ջունգլիներ, որտեղ ավտոմեքենաներն իրենց այնպես են դրսևորում, ինչպես և ընդունված է ջունգլիներում։

Пробки в Ереване - Sputnik Արմենիա
Աջ ղեկով մեքենաները շատանում են. ինչո՞ւ են մարդիկ երթևեկությանը հակառակ գնում

Արդյունքում ավտոմեքենաները շարվում են առանց այն էլ նեղ ճանապարհների ճամփեզրին երկու գծով` խեղճ վարորդներին մեկ երթևեկելի գոտի թողնելով։ Բացի այդ, այսօր շատերը վատ են մեքենա վարում. բավական է մեկը անզգույշ շարժում կատարի խաչմերուկում կամ լկտիաբար փորձի հատել մյուսի ճանապարհը՝ վերջ, խցանումը պատրաստ է։

Եթե քաղաքը, սկսած 1991 թվականից, նորմալ կառավարում ունենար, այն կզարգանար դեպի ծայրամասեր՝ տեղափոխելով գրասենյակները, պետական հիմնարկներն այնտեղ, որտեղ ավելի շատ տեղ կա, որտեղ կան բոլոր պայմանները ենթակառուցվածքների զարգացման համար։ Քաղաքները զարգանում են, այդ թվում` այդ կերպ։

Սակայն դա մեր մասին չէ, ոչ՝ մեր անհագուրդ ժլատության և «հեղինակավորի» քաղքենիական հասկացության, երբ  գրասենյակը կամ հյուրանոցը պարտադիր պետք է խցկել փոքրիկ երևանյան կենտրոնի մեջ, որտեղ մի հյուրանոցը ավարտվում և սկսվում է մյուս հյուրանոցը, իսկ սեփական բակից դուրս գալիս ստիպված ես շրջանցել բակում սնկերի պես աճած նորակառույցները։

Такси. Ереван - Sputnik Արմենիա
Հայ տաքսիստների էպոպեան. Լիգան գլխավորում է մաֆիոզը, իսկ նախարարին դատի են տալիս

Սակայն, նույնիսկ այժմ կարելի է կանգ առնել, այլապես քաղաքը մեզ կկանգնեցնի, երբ պարզապես կոլապսի առաջ կհայտնվի, իսկ նման տեմպերով դա սարերի հետևում չէ։ Կարելի է, վերջապես, հիշել, որ Երևանում կան նաև այլ թաղամասեր, բացի փոքր կենտրոնից, որ կարելի է զարգացնել դրանք, վերակառուցել և նորացնել, նոր ճանապարհներ կառուցել և այլն, և այլն։

Մեկ էլ տեսար, ամեն ինչ կկարգավորվի կամ գոնե կդադարի ուռչել։ Բայց` ոչ, չէ՞ որ դա «հեղինակավոր չէ», ինչպե՞ս կարելի է…

Այո, բացի այդ նույն այսօրվա ՀՀ կառավարության նիստում հաստատվեց մի օրինագիծ։ Պարզվում է՝ նոր հոդված է պետք հատուկ ավելացնել, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելու և նրանց նկատմամբ բռնություն կատարելու համար։

Հասկանալ է պետք, թե մինչ այս բժիշկների նկատմամբ բռնություն կարելի էր իրականացնել՝ անպատիժ մնալով, և այդ բացթողումը պետք է հրատապ փոխել։

Շուտով, բժիշկներից հետո, առանձին օրենք կընդունենք, որը մինչ օրս քննարկվում է՝ չի կարելի անպատիժ մնալ զոքանչի, կնոջ և երեխայի նկատմամբ բռնություն կատարելիս։ Ցանկություն կա կառավարությանն ասելու` պետք չէ կանգ առնել, մենք դեռ մի շարք մարդիկ ունենք, որոնց գործունեությունը, երբեմն, կարգազանց և բռնկուն բնակչության մոտ «բռնություն իրականացնելու» ցանկություն է առաջացնում. օրինակ՝ տեսուչները, որոնք հոսանքի և գազի դիմաց մեզ պարտքեր են հաշվարկում, ֆուտբոլիստները, հավաքարարները, նույնիսկ վախենում եմ ասել` նախարարները…

Ժամանակի անհրաժեշտ թելադրանք է յուրաքանչյուր մասնագիտության գծով առանձին օրենք ընդունելը։ Միևնույն ժամանակ, առանձնապես չարչարվել պետք չէ. բավական է մեկ անգամ գրել տեքստը և փոխել դրա մեջ միայն մասնագիտությունները, որոնց պաշտպանությանն ուղղված է այդ օրենքը։

Բայց չէ՞ որ այդքան անգամ կարելի է հաշվետվություն տալ լավ կատարված աշխատանքի մասին։

Լրահոս
0