Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Այսօր, ելույթ ունենալով ԱԺ-ում ընդդիամդիր պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկեց տնտեսագետ պատգամավորներին հայերեն բառապաշարից դուրս մղել «մարդկային կապիտալ» արտահայտությունը։ Նա փորձեց բացատրել դրա ծագումնաբանությունն ու նեևկայացրեց վիրավորական կողմերը։
«Մարդկային կապիտալ հասկացություն չկա, որովհետև կապիտալ բառի ծագումնաբանություն այլ է։ Հին Հռոմում մարդկանց հարստության հիմնական կապիտալը անասունն է եղել։ Ռուսերենում այսպիսի հասկացություն կա` տովար, տավար ("товар" и "тварь")։ Դա հայերենից փոխառված «տավար» բառն է։ Բայց երբ մարդուն տավար են կոչում, նա վիրավորվում է։ Դրա համար պետք չէ ասել «մարդկային կապիտալ»։ Եվ առավել ևս մարդկանց չվերաբերվենք որպես մարդկային կապիտալի»,-ասաց Զուրաբյանը` հավելելով, որ 21-րդ դարում տհաճ է, երբ մարդու պայուսակը բացում են, որ ստուգեն` ՀԴՄ կա, թե՞ ոչ։
Նախ մարդկային կապիտալը ռուսերենից չի թարգմանված, human capital անգլիացիներն էլ են ասում, հակադարձեց Կարեն Կարապետյանը:
Բառապաշարի «անասնական» արմատների հարցում Զուրաբյանը ճիշտ է գուշակել, գրեթե ճիշտ։ Ճիշտ բառն է pecunia-ն, որը հռոմեացիների մոտ իսկապես առաջացել է անասուն բառից (pecus):
Իսկ capital բառը դասական լատիներենում չի եղել։ Այն հայտնվել է Միջին դարերում ու կազմված է ոչ թե անասուն արմատից, այլ capitalis (գլխավոր) բառից։
«Զուրաբյանի մեկ այլ նկատողությունն ավելի մոտ է ակադեմիական գիտությանը։ Ռուսերեն «товар» ու «тварь» բառերը հայերեն «տավար» բառից են։ Լավ առիթ է հիշելու, որ «մարդկանց չի կարելի վիրավերվել անասունի, տավարի պես», — հավելեց նա։
Իսկ ահա Զուրաբյանի գիտելիքները «տավարի» հարցում ճշգրիտ էին։ Այդ վարկածը, որպես ամենահավանականը, ներկայացնում է Ֆասմերի ծագումնաբանական բառարանում, որը դասական է ռուսերենի համար։ «Տվար»("тварь") բառը մոտ է «տվորիտ» ("творить") բառին: