00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարությանը մի վստահիր, հարցումները ստուգիր. ում ինչ է պետք պատվաստման աղմկոտ գործում

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр"
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարդասիլ պատվաստանյութով մինչև 13 տարեկան աղջիկներին պատվաստելու ՀՀ Առողջապահության նախարարության որոշումը մեծ աղմուկ հանեց։ Նախարարությունը պնդում է, որ այդ պատվաստանյութը կանխում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը։ Նախարարի հայտարարություններն էլ հասարակական մեծ արձագանք ստացան։

Միանգամից ասեմ, որ չեմ արտահայտվելու պատվաստման կողմ կամ դեմ, թեկուզ հենց միայն այն պատճառով, որ մասնագետ չեմ։ Բայց այս սկանդալային գործում որոշ հետաքրքիր փաստեր կան։

Ինչու՞ առողջապահության նախարարության այդ նախաձեռնությունն առաջացրեց հասարակության մեծ մասի կտրուկ բացասական արձագանքը։ Առաջին հերթին, քանի որ դա վերաբերում է ոչ թե մեր գրպանին, այլ մեր երեխաներին։ Ու եթե, այն, ինչ կառավարությունն անդադար անում է մեր գրպանների հետ արդեն սովորական է դարձել, ու մենք նույնիսկ սովորել ենք դրան նայել փիլիսոփայական անտարբերությամբ, ապա մեր դուստրերի հարցում մենք դեռ չենք հասել անտարբերության բավարար աստիճանի։

Вакцинация против гриппа в Калининграде - Sputnik Արմենիա
Ովքեր և որքան են վճարում Հայաստանին «Գարդասիլ» պատվաստանյութը կիրառելու համար

Երկրորդ գործոնը իշխանությունների նկատմամբ հասարակության զրոյական վստահությունն է։ Դրա համար իշխանության ցանկացած նախաձեռնություն թշնամանքով է ընկալվում։ Տարբեր, այդ թվում նաև ամենատարբեր ենթադրություններ են արվում. օրինակ` պատվաստումների հետ կապված, իբր ազգի վերացման ծրագիր կա, ու բոլոր պատվաստված աղջիկները չբեր են դառնալու ու ինչ-որ սարսափելի հիվանդություն ունենալու։

Առողջապահության նախարարության ցանկացած փաստարկ բախվում է անվստահության պատի, բայց հենց Առողջապահության նախարարությունն է այդ պատը կառուցել (այդպիսի պատ կա նաև ցանկացած այլ նախարարության ու հասարակության միջև)։ Պաշտոնյաների ոչ մի հավաստիացում չի կարող նրանց ճշմարտացիության ապացույց լինել։ Անգամ նախարարության աշխատակիցների անցկացրած ակցիան, երբ նրանք լրագրողների ներկայությամբ պատվաստեցին իրեն դուստրերին, ոչ ոքի չհամոզեց։ Ու դա արդարացի է, քանի որ ոչ մի բան չէր խանգարում նրանց սեփական դուստրերին սովորական ջուր կամ վիտամինային կոկտեյլ տալ։

Թերևս, միակ բանը, որը կարող էր դադարեցնել վեճը, դա անկախ լաբորատորիայում փորձաքննությունն է ինչպես նախարարության, այնպես էլ հասարակության ներկայացուցիչների,և չշահագրգռված մասնագետների ու լրագրողների ներկայությամբ, նույնիսկ տեսագրության կիրառմամբ։ Սակայն նախարարությունը կտրականապես հրաժարվում է դա անել։ Ինչու՞, եթե պնդում է, որ ամեն ինչ մաքուր է։

Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
«Գարդասիլը» չեն փորձաքննի, պատվաստումները չեն դադարեցնի. նախարարության պատասխանը

Երկա՞ր է պետք սպասել արդյունքների։ Հետո ի՞նչ. աշխարհի արարման օրվանից սպասում էինք, մի երկու ամիս էլ կսպասենք։ Համապատասխան սարքավորում չկա՞, դա տեխնիկապես հնարավոր չէ։ Ուրեմն անհասկանալի է. առողջապահության նախարարությունը այդ հարցում ուղղակի վստահել է որևէ մեկին, լինի դա ՄԱԿ–ը թե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ընդ որում` պատվաստման ընդդիմադիրները հայտնում են, որ պատրաստ են փորձաքննություն կազմակերպել սեփական միջոցներով։ Իսկ այն պնդումը, թե պատվաստանյութը ստուգում է անցել Նիդեռլանդներում, դա վստահելի փաստարկ չէ, քանի որ մեր օրերում, հեշտորեն մի 15 րոպեում կարելի է ցանկացած «ապացույցներով» ցանկացած թուղթ կեղծել ու կնիքով հաստատել։

Մի՞թե նախարարությունը չի հասկանում, որ հրաժարվելով`ավելի է խորացնում անդունդն իր ու ժողովրդի միջև։ Թե նրանց միևնույնն է. ո՞վ ենք մենք, որ խառնվենք նախարարության գործերին։

Կրկնում եմ, անձամբ ինձ համար այդ պատվաստանյութի «օգտակարության» կամ «վնասակարության» մասին հարցը 50/50 է։ Ես մասնագետ չեմ, ես հոլանդական «ստուգման» արդյունքները չունեմ ու նույնիսկ, եթե ներկա լինեմ ենթադրական վերլուծությանը, միևնույնն է` ոչինչ չեմ հասկանա։ Իսկ զուտ հուզական առումով (ենթադրում եմ, որ այդ հարցում մենակ չեմ) ավելի շատ զգուշավոր կասկածամտության կողմնակից եմ։ Ամեն դեպքում դա ավելի լուրջ հարց է, քան չափից շատ թանկացած հավկիթների խնդիրը։ Միայն ու միայն այն պատճառով, որ իշխանության ցանկացած ինստիտուտի հանդեպ վստահությունը ձգտում է դեպի մինուս անվերջություն։

Вакцинация против гриппа в Калининграде - Sputnik Արմենիա
Պատվաստումները մեկնարկեցին. նախարարության աշխատակիցների երեխաները պոլիկլինիկա չեն գնացել

Իսկ պարոն Ալթունյանը, իրավիճակը որևէ կերպ շտկելու փորձ անելու ու որևէ վստահելի փաստարկներ ներկայացնելու փոխարեն, ասես, մտածված կրակին յուղ է լցնում։

Բայց խնդրեմ. նախարարը առանց այդ էլ բարկացած հասարակությանը հայտարարում է, որ ինչ-որ հարցումների համաձայն Հայաստանում 15 տարեկան աղջիկների 25%–ը սեռական հարաբերությունների փորձ ունի։ Հետո նա ինքն իրեն ուղղում է ու ասում, որ սխալմունք է եղել, ու պարզվում է, որ 25%–ը այդպիսի փորձ ունի, բայց ոչ թե աղջիկների, այլ տղաների, իսկ աղջիկների` 1%–ը։

Փակագծերում թողնենք սոցիալական կայքերի աղմուկը, որը բարձրացրել են հայ կնոջ աներեր ու հավերժ կուսության կողմնակիցները ու հարցին լրջորեն մոտենանք։ Մի՞թե բարձագույն պետական պաշտոնյան ու ոչ թե գյուղատնտեսության, այլ առողջապահության նախարարը չի հասկանում` ինչ անհեթեթություն է այդպիսի հարցումներ անցկացնել այդ տարիքային խմբում։

Ազնիվ խոսք, ամեն ինչ այնքան պարզ է, որ նույնիսկ անհարմար է պարզաբանել. 15 տարեկան աղջիկներից, այն էլ Հայաստանում, նույնիսկ եթե հարցումը անանուն է, միայն եզակի անձիք են խոստովանում, որ սեռական հարաբերություններ են ունեցել։ Իսկ տղաների դեպքում հակառակը` ամեն երրորդը, եթե ոչ երկրորդը, հպարտորեն կհայտարարի վաղուց ու ընդմիշտ կորցրած անմեղության մասին, նույնիսկ եթե սիրահետելու բոլոր ձևերից նրան հայտնի է միայն հավանած աղջկա հյուսերը քաշելը։ Տարիքն է այդպիսին։

Հենց այդ պատճառով կարելի է ասել, որ ամենայն հավանականությամբ, ոչ մի հարցում էլ չի անցկացվել ու եթե նույնիսկ անցկացվել է, ու մեր առողջապահության նախարարությունը այն հիմք է վերցրել եզրակացությունների համար, ապա ավելի վատ նախարարության համար։ Այդ պատճառով էլ հասարակությունը չի հավատում ոչ առողջապահության նախարարությանը, ոչ որևէ այլ պետական կառույցի։

Այդ վստահությունը ոտնատակ է տրվել քառորդ դար առաջ, ու դրանից հետո այն վերականգնելու ուղղությամբ ոչ մի բան չի արվել։ Ու, եթե հենց այսօրվանից էլ սկսել վստահության վերականգման գործընթացը, այն կես դար կտևի։ Ու այդպես շարունակ։

Լրահոս
0