00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ զինվորի վերքերը, կամ ինչու Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը սվիններով ընդունվեց

© Official site of the President of RAМинистр Обороны РА Виген Саргсян
Министр Обороны РА Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար գումար հավաքելու կոչը տոնական նիրհից դուրս բերեց հայ հասարակության «սոցցանցային» հատվածին։ Շատերը մի կողմ դրեցին տոնածառի, տոլմայի ու աղցանների ֆոնին լուսանկարվելը և միացան բանավեճին։

Իսկ բանավեճը բավականին սուր էր։ Նախարարին մեղադրեցին կեղծ բարեպաշտության ու ցուցադրական գթասրտության մեջ, որոշ դեպքերում այնքան սուր արտահայտություններ հնչեցին, որ ստիպված եղավ միջամտել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Արձագանքներն ու հնչած արտահայտություններն այժմ մենք չենք մեջբերի, ինչպես նաև չենք հիշատակի շատերին զայրացրած նախարարի պատասխանը. կասկածներ կան, որ կտրուկ պատասխանի հեղինակն իրականում Վիգեն Սարգսյանը չի եղել։

Виген Саркисян - Sputnik Արմենիա
Շարմազանովը պաշտպանել է պաշտպանության նախարարին. Սարգսյանին մեղադրել են մուրացկանության մեջ

Հետաքրքիրն այն է, թե ինչու բնական, ազնիվ ու հասկանալի կոչն այդքան հուզեց մարդկանց։

Այս հարցի պատասխանը երկար փնտրտուքների կարիք չունի։ Կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, լծակներն ու միջոցները 45 հազար դոլարը վճարելու համար (վիրահատության համար անհրաժեշտ գումարը)։ Օրինակ` նույն «1000 դրամներ» հիմնադրամից, որի ստեղծումը ժամանակին նույնպես մեծ աղմուկ բարձրացրեց։

Եթե նախարարը (կամ այլ որևէ մեկը, կամ մարդկանց խումբը) ցանկություն ունենար օգնելու զինծառայողին անձամբ, առանց հանրությանը ներգրավելու, կաներ կա՛մ անանուն` առանց իր անունը նշելու, կա՛մ էլ իր մասնակցության մասին հետագայում հայտնելով։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեպքում արարքը հասկանալի կլիներ և ադեկվատ գնահատական կստանար։

Պաշտպանության նախարարը հավանաբար որոշեց, որ տվյալ դեպքում ավելի ճիշտ է աշխարհով մեկ գումար հավաքելու ակցիան։ Եվ դրանում, կրկնում եմ, որևէ վատ բան չկա։

Զայրույթի պատճառներ շատ կան, և դրանք միավորվելով մի մեծ բացասական ձնակույտի են վերածվել։ Նախ` ասում են, որ Դալլաքյանին վիրավորած սպան որևէ կերպ չի պատժվել ու մինչև հիմա էլ ծառայության մեջ է։ Լիովին հնարավոր է, եթե հաշվի առնենք մեր իրականությունը։

Բացի այդ, մարդիկ առանց այդ էլ գումար են վճարում վերոնշյալ «1000 դրամ» հիմնադրամին, և պատրաստ են ավելին տալ, բայց եթե երաշխիք ունենան, որ այդ գումարները կհասնեն հասցեատերերին, այլ ոչ թե կմտնեն չինովնիկների գրպանները։ Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ զինծառայողների աջակցման հիմնադրամին ուղղված գումարների (1000-ական դրամ յուրաքանչյուրի աշխատավարձից) յուրաքանչյուր կոպեկը հասնում է հասցեատիրոջը։

Министр Обороны РА Виген Саргсян - Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարը հորդորում է փող հավաքել Ալբերտի համար

Եթե այդպես է, եթե իսկապես բոլոր միջոցները ճիշտ հասցեատերերին են հասնում ու նպատակային ծախսվում, ապա այդ հիմնադրամը կմտնի անկախ Հայաստանի պատմության մեջ` որպես առաջինը, որտեղից ոչ մի լումա «ուրիշների գրպանը չի մտել»։ Չարաշահումների մասին (այդ թվում` բանակի) քառորդ դարի ընթացքում բավական շատ ենք լսել։ Այ հենց այդ պատճառով էլ պաշտոնական անձանց նկատմամբ վստահություն չկա։

Որ այդ հիմնադրամի ստեղծման գաղափարը բացասական արձագանք ստացավ, նույնպես բացատրություն ունի։ Ժամանակին որոշ պատգամավորներ, որոնք քննադատում էին նախագիծը, ի վերջո «կողմ» քվեարկեցին` հաշվի առնելով, որ կարող են հենց այսպիսի դեպքեր լինել։ Բացի այդ, նաև խիղճը թույլ չտվեց «դեմ» քվեարկել նման հարցին։

Իսկ այսօր լրացուցիչ գումար հավաքելու մասին են հայտարարում։ Եկեք չհաշվենք ուրիշների գրպանի փողը, բայց ընդունենք, որ այդ գումարը կարելի էր հավաքել մի քանի ժամում, եթե նախաձեռնողը Պն-ի պես ծանրակշիռ գերատեսչություն է։ Ու կարելի էր չանհանգստացնել մարդկանց, որոնք առանց այդ էլ տուժել են թանկացումներից, աշխատավարձերից հարկվող գումարներից, գործազրկությունից և մեր իրականության այլ խնդիրներից։

Հիմա փաստորեն ստացվում է, որ մարդիկ անմեղ մեղավորներ են։ Ավելի ճիշտ` մեղավորների կարգավիճակում են հայտնվել, քանի որ վիրավոր զինծառայողի բուժման համար ներդրում չանելը տգեղ ու խղճի դեմ մի բան է, եթե դրա հնարավորությունը կա։ Մյուս կողմից` հավանական է, որ ազնիվ գործի համար նվիրաբերած գումարդ գնա որևէ մեկի հաստ գրպանը, և պետք չէ ասել, որ այդ տարբերակը բացառված է։ Նման դեպքերը մեզ մոտ երբեք չի կարելի բացառել. եղել են նաև ավելի վատ դեպքեր։ Այդ պատճառով հիմա էլ որևէ վստահություն չկա, եթե այսպես կարելի է ասել, «փորձարկման մաքրության մեջ»։

Վստահություն կա միայն մի հարցում. ոչ թե չինովնիկներն ու ունևորները, այլ աշխատավարձով ու թոշակով կամ նույնիսկ առանց դրանց ապրող հասարակ մարդիկ կհավաքեին անհրաժեշտ գումարը տիեզերական արագությամբ, եթե երաշխիք ունենային, որ իրենց գումարները կուղղվեն վիրահատությանը։ Եվ եթե այդպես լիներ, այդ դեպքում չէին լինի նաև խիստ ու անդուր մեկնաբանությունները։ Ու տհաճ նստվածք էլ չէր մնա։

Ախ, այդ անիծյալ «եթե»-ները…

Լրահոս
0