00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձախողման բանաձևը. ինչու պիտի պահպանվի Արցախի ստատուս–քվոն

© AFP 2024 / KAREN MINASYANАрмянские военнослужащие на боевых позициях
Армянские военнослужащие на боевых позициях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ հակամարտությունները կարգավորելու համար համաշխարհային հանրության մշակած սցենարները չեն գործում Արցախում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Արցախում ստատուս-քվոն պետք է պահպանել մինչև ապրիլյան պատերազմի վերլուծություն անցկացնելը, Sputnik Արմենիային ասաց փորձագետ Արթուր Աթաևը` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը։

Հունվարի 18-ին Կրակովում համանախագահների միջնորդությամբ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են տվել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ վերանայված փաստաթղթին։

Министры иностранных дел Азербайджана и Армении Эльмар Мамедъяров и Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաքուն խոսել է համանախագահների «կրեատիվ» գաղափարների մասին

«Արցախյան կարգավորման գործընթացը ոչ մի րոպե կանգ չի առել։ Մասամբ կարգավորման գործընթացը արգելակում է Ռուսաստանի քաղաքական էլիտայի մի մասը։ Այդ հարցն առաջինն է կովկասյան տարածաշրջանի օրակարգում», — ասաց Աթաևը։

Ընդ որում, նրա խոսքով, քաղաքական գործիչները հաճախ չեն կարողանում կարգավորել և վերահսկել գործընթացը, ինչը կարող է հանգեցնել ապրիլյան իրադարձությունների կրկնությանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, նրա խոսքով, այս պայմաններում պարտավոր են շփման եզրեր գտնել։

«Այժմ դա չկա, հակամարտության կարգավորման բանաձև գոյություն չունի։ Կարգավորման սցենարները չեն գոհացնում կողմերից մեկին։ Կարգավորման ավանդական ձևերը, որոնք մշակել է միջազգային հանրությունը, Արցախում չեն գործում։ Միջնորդները նաև ապացուցեցին, որ իրավիճակի վրա չեն կարողանում ազդել», — ասաց Աթաևը։

Փորձագետը համոզված է, որ այսօրվա դրությամբ արդիական է ստատուս-քվոյի պահպանումը։

«Մենք դեռ վերջնական չենք վերլուծել ապրիլյան պատերազմի հետևանքները, չենք պարզել, թե այն ինչու նման սուր փուլ անցավ։ Եկեք առայժմ ստատուս-քվոն պահպանելով` շարունակենք վերլուծությունը», — ասաց Աթաևը։

Встреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа - Sputnik Արմենիա
Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի կարգավորել Արցախի հարցը

Նրա կարծիքով` Արցախում 1988-89 թվականների իրադարձություններին օբյեկտիվ գնահատական չի տրվել։ Դրանց գումարվեց նաև ապրիլյան պատերազմը։

Փորձագետն իրական բանակցային գործընթաց դեռ չի տեսնում։ Նրա խոսքով` լուծման հնարավոր ուղիներից մեկը կարող է լինել կողմերին ընդհանուր տնտեսական և քաղաքական նախագծերի մեջ ներգրավելը։

«Խոսքը տնտեսական մակարդակի մասին է, քաղաքականն ապացուցեց իր անկարողությունը։ Չի կարելի ասել, թե որքան արդյունավետ կլինի, բայց փորձել պետք է», — ասաց Աթաևը։

Բացի այդ, այսօր չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կարող են համաձայնության գալ։ Նման հեղինակություն ունեցող մարդիկ չկան, գուցե ապագա սերունդը կարողանա անել դա։

Առանց միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու` գրասենյակն ընդլայնելն իմաստ չունի, կարծում է փորձագետը։

Նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Թևան Պողոսյանը, խոսելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին, իր հերթին հիշեցնում է, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին առաջին տեղեկություններն ի հայտ եկան դեռ 2016 թվականի մայիսին։

«Անցել է 1.5 տարի։ Այժմ կրկին քննարկում են այդ փոքր հարցը։ Թող որ ավելանա 13-14 դիտորդ, Ալիևը ժամանակին արդեն հայտարարել էր, որ դա նպատակահարմար չի համարում։ Հավանաբար այդ հարցում համաձայնելով` Ադրբեջանը փորձում է թուլացնել միջազգային ճնշումը, մարդու իրավունքների խախտման վերաբերյալ քննադատությունները, ձերբակալությունները, կոռուպցիան», — ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` առանց միջադեպերի հետաքննության մեխանիզմների առկայության, դիտորդների քանակի ավելացումը որևէ բան չի փոխի։

Армянский солдат на границе - Sputnik Արմենիա
Ոչ մի «բաղձալի փաստաթուղթ» Արցախի խնդիրը չի լուծի. ռուս քաղաքագետ

«Կողմերը պետք է իմանան, որ հրադադարը խախտած կողմին (երեքից մեկին) պատժամիջոցներ են սպառնում։ Մինչ այդ ամեն ինչ կմնա գաղափարի մակարդակին։ Առավել ևս, որ Ադրբեջանը երբեք ուշադրություն չի դարձրել գրասենյակին, որը իրավասու չի եղել մատնանշելու հրադադարի ռեժիմը խախտողին», — ասաց Պողոսյանը։

«Այդպիսով, գրասենյակի ընդլայնումը (գումարներն արդեն հատկացվել էին) պարզապես մի փոքր քայլ է լարվածությունը թուլացնելու համար, սակայն հարցի լուծում չէ։ Չմոռանանք, որ տարին ընտրական է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի համար։ Համանախագահները հնարավոր ամեն ինչ կանեն, համեմատական հրադադարը պահպանելու համար», — ասաց Պողոսյանը։ Միայն երբ Արցախի ներկայացուցիչը նույն սենյակում լինի Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, հնարավոր կլինի խոսել բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու մասին, ընդգծեց նա։

Սակայն Ադրբեջանը դրան պատրաստ չէ։ Հայաստանը պետք է իր դիվանագիտության մակարդակն այնքան բարձրացնի, որպեսզի վաղ թե ուշ Ադրբեջանը գիտակցի, որ առանց Ստեփանակերտի մասնակցության հարցը չի կարող լուծվել։

«Մինչև մենք չտեսնենք, որ Ադրբեջանը զենք գնելու համար բյուջեն չի ծախսում, իսկ ելույթները հայատյաց բնույթ չեն կրում,մենք համոզված չենք լինի, որ Բաքվի հայտարարությունները ձևական բնույթ չեն կրում», — ասաց Պողոսյանը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, հունվարի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Հունվարի 18-ին համանախագահները հանդիպել են երկու արտգործնախարարների հետ։

Խորհրդակցության ընթացքում կողմերն ու համանախագահները կարծիքներ են փոխանակել հիմնական զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք ներկա պահին բանակցությունների սեղանին են դրված։

Լրահոս
0