00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանցիները տագնապած են. արևմտյան McDonald's սննդի ցանցը կարող է վտանգել ազգային խոհանոցը

© Sputnik / Александр ИмедашвилиРесторан тбилисской сети McDonald's на площади Марджанишвили
Ресторан тбилисской сети McDonald's на площади Марджанишвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախորդ տարվա նոյեմբերին Sputnik Արմենիան անդրադարձել էր Երևանում McDonald's ռեստորանի բացման թեմային։ Սակայն հետո խոսակցությունները դադարեցին, իսկ հիմա նորից են սկսվել` հնարավոր չէ հաշվել, թե արդեն որերորդ անգամ։ Կրկին հիշատակվում է վրացի գործարարը, ու կրկին քննարկվում գլխավոր հրապարակում ռեստորան հիմնելու նախագիծը։

Պարոն Չկոնիայի հետ ամեն ինչ պարզ է. նա կարծես թե Հայաստանում այդ ռեստորանների ցանցի բացման թույլտվություն ունի։ Ուրիշ ո՞վ կարող է զբաղվել դրանով, եթե ոչ Չկոնիան։ Հանրապետության հրապարակում նախատեսվող ռեստորանի հետ կապված ամեն ինչ չէ, որ հասկանալի է, սակայն գուցե դա էլ ընկալելի լինի, եթե հիշենք` ինչ են իշխանություններն արել քաղաքի հետ անկախության տարբեր տարիներին։ Հանգիստ կկառուցեն, և միանգամից կլուծվի այն հարցը, թե Լենինի արձանի փոխարեն ինչ հուշարձան պետք է դրվի։ Այն կլինի արևմտյան հասարակական սննդի հուշարձանը։

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ McDonald's-ը «սննդային չարիք է»։ Նա իր պնդումների բազում ապացույցներ է ներկայացրել։

Макдональдс - Sputnik Արմենիա
Քաբաբը գերադասելի է fast food-ից. Հայաստանում ոգևորված չեն McDonald's ունենալու գաղափարով

Չանդրադառնանք McDonald's-ի առաջարկած արագ սննդի օգտակարությանն ու վնասակարությանը։ Վերջին հաշվով, ամեն մարդ ինքն է որոշում` ինչ ուտի և ինչն է իր համար օգտակար, ինչը` վնասակար։ Ոչ մեկին ստիպողաբար քարշ չեն տալու այդ ռեստորան ու բերանը կենցաղային քիմիայով լի բազմահարկանի բուրգերներ չեն խցկելու։ Իսկ գուցե դրանք քիմիայով լի չեն։ Դա թող մասնագետները որոշեն։

Նույնիսկ Երևանում McDonald's-ի տնտեսական նպատակահարմարության հարցը թողնենք Չկոնիային. նա ավելի լավ գիտի։ Թեև մի շարք երկրներում այդ ռեստորանները երկար կյանք չունեցան, քանի որ վնասով էին աշխատում, մինչդեռ Իրանում ու Բերմուդյան կղզիներում (որն, ի դեպ, համաշխարհային նշանակություն ունեցող հանգստավայր է) դրանք օրենքով արգելված են։ Իսկ Հյուսիսային Կորեայում, հասկանալի պատճառներվ, դրանք պարզապես չեն կարող լինել։

Եթե պարոն Չկոնիային ու նախագծի այլ նախաձեռնողներին թվում է, թե McDonald's-ը Հայաստանում եկամտաբեր բիզնես կլինի` դա իրենց գործն է։ Անձամբ ինձ հակառակն է թվում, սակայն ես գործարար չեմ, ու դա իմ անձնական կարծիքն է։ Պարզապես դժվար է պատկերացնել, որ տեղացիներն ու զբոսաշրջիկները արագ սննդի ռեստորանին եկամուտ կապահովեն` ի վնաս համեղ ու առողջ հայկական խոհանոցի։

Իսկ այդպիսի ռեստորանն իսկապես պետք է քաղաքի կենտրոնում գտնվի։ Այլ հարց է` ինչու՞ հենց կենտրոնական հրապարակում։ Սակայն այդ հարց էլ առանց մեր մասնակցության կլուծեն, ինչպես բազում այլ հարցեր են լուծել վերջին տասնամյակների ընթացքում։ Գիշերը դեպի Արարատը բացվող կամարով արհեստակցական միությունների շենքը քանդելն ու դրա փոխարեն McDonald's-ի ապակե շենք կառուցելը Երևանի քաղաքաշինությամբ զբաղվողների ոճն է։ Նման օրինակներ շատ կան, առանց օրինակների դժվար է այդպիսի բան երևակայել, այնպես որ, ես այդքան էլ չեմ չափազանցնում։

Ресторан тбилисской сети McDonald's на площади Марджанишвили - Sputnik Արմենիա
Երևանում McDonald's բացելու հարցը կլուծվի մեկ ամսից. Երևանում ողջունել են Չկոնիային

Դավիթ Պիպոյանն ասուլիսի ժամանակ ասել է նաև, որ արագ սննդի արտասահմանյան ցանցերում մասնագետ խոհարարը չի հսկում պատրաստման գործընթացը։ Այդ ցանցերը պատրաստի կիսաֆաբրիկատներ են ստանում, որոնք պետք է միայն թեթև մշակել ու մատուցել հաճախորդին։ Որպեսզի կիսաֆաբրիկատները երկար պահպանվեն, դրանց մեջ հատուկ քիմիական հավելանյութեր են ավելացնում, արդյունքում` դրանք օգտագործելիս մարդու օրգանիզմը վնասակար նյութերի համալիր ազդեցության է ենթարկվում։

Այստեղ ուզում էի գրել, որ լավ կլիներ, եթե մեր առողջապահության նախարարությունը զբաղվեր այդ հարցով, բայց ժամանակին կանգ առա։ Առողջապահության նախարարությունը դրա ժամանակը չունի։ Այդ կառույցը զբաղված է գրադարանում ծխելու համար տուգանքների հաշվարկներով։ Ու եթե առողջապահության նախարարությունը պնդում է, որ իրեն չի վերաբերում վերջերս պատահած դեպքը, երբ բժշկական լաբորատորիայում կանաչ թեյը մեզի անալիզի էին ենթարկել ու դրա տիրոջ մոտ պիելոնեֆրիտ ախտորոշել, ապա McDonald's-ը նախարարությանն ընդհանրապես չի հետաքրքրի։ Կամ կարող է ինչ- որ առումով հետաքրքրել, բայց դա մեր խելքի բանը չէ։

Այնպես որ, այդ կապակցությամբ առանձնապես անհանգստանալու պատճառ կարծես թե չկա։ Կցանկանան` կբացեն, կցանկանան` Հանրապետության հրապարակում կտեղակայեն, ոչ նպատակահարմար կհամարեն` այդպես էլ կմնանք թերզարգացած առանց McDonald's-ի։

Կարելի է, իհարկե, փորձել բողոքել արևմտյան ռեստորանի տեղակայման համար, սակայն` առանց հաջողության հասնելու առանձնակի հույսերի։

Լրահոս
0