00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Արման Մալոյան
Իշխանությունը, կարծես ամեն կարպ աշխատում է անջրպետ առաջացնել եկեղեցու և ժողովրդի միջև. Արման Մալոյան
09:48
8 ր
Բագրատ Ենգիբարյան
Ինժեներական քաղաքում արդեն գործում են 20 ընկերություններ. Բագրատ Ենգիբարյան
09:57
7 ր
Լևոն Հովհաննիսյան
ՀՀ խոշոր աղբավայրը կոնսերվացնելու և նոր աղբայարի կառուցելու համար պահանջվում է 30 մլն դոլար. Լևոն Հովհաննիսյան
10:05
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:25
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացական պղպջակներ «հայկական» Coca Cola–ում. լո՞ւրջ են ասում

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցCoca-Cola отозвала рекламу с четырех российских телеканалов
Coca-Cola отозвала рекламу с четырех российских телеканалов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այնպես չէ, որ Թբիլիսիում ծորակը բացում ես, և այնտեղից ջուր է հոսում, որը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում։ Սան Ֆրանցիսկոյից հետո։ Այդ անվանակարգում երկրորդ տեղն անկրկնելի Գեորգի Նիկոլաևիչ Դանելիան տվել է Դիլիջանին։ Բայց եթե լուրջ, վրացական ջուրը՝ թե՛ հանքային, թե՛ աղբյուրի, աննման է։

Վրաստանի ջրերը հիշել եմ, քանի որ մեր հարևան գործընկերները հետաքրքիր տեղեկություն են հայտնել։ Բանն այն է, որ Coca Cola Bottlers Georgia ընկերության տնօրենը՝ պարոն Թեմուր Չկոնիան, հայտարարել է կոնցեռնի գլխավոր գրասենյակի հետ ձեռք բերած պայմանավորվածության մասին, ըստ որի` Coca Cola-ն Հայաստանում, Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում կարտադրվի վրացական ջրով։

Ընդհանրապես, հանքային և քաղցրահամ ջուրը Վրաստանի արտահանման ոլորտում հիմնական տեղերից մեկն է զբաղեցնում, իսկ այդ արտադրանքի հիմնական ներկրողը Ռուսաստանն է։ Եվ դա, իհարկե, արժանի հաջողություն է։

Производственная линия завода Coca-Cola - Sputnik Արմենիա
Հայկական Coca Cola վրացական ջրով. ի՞նչ է մտածել Չկոնիան

Ճիշտ է` այստեղ հարց է ծագում. իսկ Դիլիջանի ջո՞ւրը, այն, որ երկրորդ տեղն է զբաղեցնում։ Հնարավոր է` Coca Cola-ին ինչ-որ չափանիշներով համապատասխանում է վրացակա՞նը։ Հնարավոր է, չենք վիճում։ Առավել ևս չենք փորձառու գործարարին և Coca Cola-ի մի ամբողջ կոնցեռին գործերը վարելու դասեր չենք տա. նրանք, անշուշտ, ավելի լավ կիմանան, թե ինչու է վրացական ջրով խմիչքը Հայաստանում ավելի ձեռնտու, քան տեղի ջրով հայկական մասնաճյուղում արտադրելը։

Այստեղ հետաքրքիր է մեկ այլ բան. պարոն Չկոնիան, որը տնօրինում է Coca Cola Bottlers Georgia-ն, Հայաստանում McDonald's ռեստորանների ցանցը բացելու արտոնագրի տերն է։ Ցանցը բացելու մասին խոսակցությունները վաղուց են պտտվում, բայց առայժմ ոչ մի ռեստորան չի բացվել։

Ի դեպ, այդ հանգամանքը վերջերս անթաքույց ցնծություն էր առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ, որոնք վերջապես գտել էին տարածաշրջանում ինչ-որ մի ոլորտում իրենց առաջնությունը հաստատող փաստ։ Հիմա Ադրբեջանը հպարտության երկու առիթ ունի՝ այնտեղ առայժմ նավթ են արդյունահանում և բոլորն ուտում են McDonald's. Մենք այդ հաճույքներից զրկված ենք։ Ավաղ, բայց միգուցե բարեբախտաբար։

Բայց արևելյան հարևաններին թողնենք ցնծության մեջ և վերադառնանք «կոլային» և ռեստորաններին։ Որքանով կարելի է հասկանալ ունեցած տեղեկությունից, պարոն Չկոնիան անպայման ուզում է McDonald's բացել Երևանի կենտրոնական հրապարակում։ Հենց Հանրապետության հրապարակում, և վերջ։

Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Ձեզ լինի կոնսերվատներով բուտերբրոդը, կամ ինչով է Ադրբեջանն առաջ անցել Հայաստանից

Իհարկե, քաղաքի կենտրոնը գրավիչ է միս հիշեցնող ինչ-որ բանով և անհայտ նյութերով ներծծված բուտերբրոդներ առաջարկելու համար, որպեսզի դրանք տարիներով չփչանան, բայց հիանալի ճարտարապետական կառույցների մեջտեղո՞ւմ…

Այժմ ինձ վրա կթափվի «կոլայի» և McDonald's-ի սիրահարների բուռն ցասումը, բայց սեփական կարծիքի իրավունքը ոչ ոք չի վերացրել։ Պարոն Չկոնիան, ինչպես կարելի է հասկանալ, զբաղվում է աշխարհի, հավանաբար, ամենավնասակար և վտանգավոր սննդի տարածմամբ։

Դե ինչ, ո՛չ «կոլան», ո՛չ McDonald's-ի կոտլետներն արգելված չեն, ուստի այդ բիզնեսը իր իրավունքներով հավասարազոր է մյուս օրինական բիզնեսին։ Յուրաքանչյուրն իր համար պետք է որոշի «կոլա» խմել, թե չխմել, McDonald's ծամել, թե չծամել։ Օրինակ` ինձ համար բավական էր մեկ անգամ McDonald's գնալը դեռ այն ժամանակ Լենինգրադում, որպեսզի այլևս երբեք չդիպչեմ այդ ուտելիքին։ Բայց ինչ-որ մեկը հակադիր կարծիքն ունի, և դա նորմալ է։

Վրաստանի հանքային և աղբյուրի ջրերը այդ երկրի հարստություններն են, դրանք շատ լավն են` առանց չափազանցության։ Հիմա այնտեղ լավ գարեջուր են եփում, իսկ Լագիձե ջրերն ընդհանրապես հիշեցնում են մանկության անգերազանցելի և իր նման անմոռանալի համը։ Անձամբ ես կափսոսեի այդքան հարստությունը ծախսել կասկածելի օգտակարություն ունեցող գազավորված խմիչքի արտադրության վրա։ Վրացական հյութերը և լիմոնադները վաճառվում են մեր սուպերմարկետներում և բավական մրցունակ են։

Макдональдс - Sputnik Արմենիա
Քաբաբը գերադասելի է fast food-ից. Հայաստանում ոգևորված չեն McDonald's ունենալու գաղափարով

Թեև, իհարկե, բիզնես և «օգտակարություն» ու «վնասակարություն» հասկացությունները միշտ չէ, որ համընկնում են։ Իսկ եթե բիզնեսն առաջ է գնում, ապա գործարարը կզարգացնի այն՝ անտեսելով կողքից ինչ-որ մեկի դատողությունները։

Բայց ահա այսպիսի մի փոքրիկ դետալ. եթե (կամ երբ) հայկական խանութներում հայտնվի վրացական «կոլա», այն չի ասոցացվի Վրաստանի հետ։ Այն փաստը, որ այն արտադրված է վրացական ջրով, եթե անգամ նշված լինի շշի վրա, ապա պիտակի վրա գրված կլինի մանր տառերով։ Նույնիսկ եթե այդ մասին գրեն հսկայական տառերով, միևնույն է, «կոլան» Վրաստան չէ։

Իսկ հեռևից երևացող «Բորժոմի» ծանոթ գրությունը Վրաստան է։ Ե՛վ վրացական գարեջուրը, և՛ լիմոնադները Վրաստան են։ Իսկ երբ հայտնվում ես Թբիլիսիում և փնտրում ես, թե որտեղ Լագիձե խմես, դու Վրաստանում ես։ Իսկ «կոլան» Անտարկտիդայում էլ է «կոլա»։

Լրահոս
0