00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չափից շատ համաներում. Հայաստանում «բարեխիղճ քաղաքացի» լինելը ձեռնտու չէ՞

© Sputnik / Aram NersesyanДрифт и слалом в городе Ванадзор
Дрифт и слалом в городе Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին օրերին բազմիցս խոսվում է տարաբնույթ համաներումների մասին, որոնք ուր որ է պիտի իրականություն դառնան:

Է՛լ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու տուգանքների համաներում, է՛լ համաներում քաղբանտարկյալներին, որոնք անսպասելիորեն ի հայտ եկան, չնայած` նախկին իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

Եվ ահա` Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստում հաղորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն վարորդների դժգոհության մասին, որոնք բարեխիղճ վճարել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու տուգանքները դեռ մինչև համաներման մասին խոսակցությունները ։ Չէ՞ որ վարչական տուգանքներ սահմանելու մասին որոշումները, որոնք ընդունվել են 2012թ.–ի հունվարի 1–ից մինչև 2017թ.–ի դեկտեմբերի 31–ը, պետք է սկսեին վերանայվել երեկվանից։

Машина дорожной полиции - Sputnik Արմենիա
Տուգանե՞լ, թե՞ համաներել. ոստիկանության նոր նախաձեռնության արձագանքը

«Բարեխիղճ քաղաքացիները, որոնք վճարել են Ճանապարհային ոստիկանության բոլոր տուգանքները, ասում են` վերադարձրեք մեր փողերը»,– հայտարարել էր Օսիպյանը։ Վարչապետը դրան արձագանքել է` նշելով, որ պետք է դիտարկել առկա կարծիքները և ընդունել կշռադատված որոշում։

Իհարկե, կշռադատված որոշում պետք է և այն ընդունելը շատ բարդ կլինի։ Մի կողմ թողնենք գումարները, որոնք համաներման դեպքում չի ստանա պետբյուջեն և անդրադառնանք արդարություն ապահովման խնդրին։

Առաջին հերթին, պետք է մշակել մոտեցման չափանիշները. ՃԵԿ որ խախտումներն են ընկնելու համաներման տակ, որոնք` ոչ, և սա դեռ ամենահեշտ լուծելի խնդիրն է։ Ավելի բարդ է լուծել Օսիպյանի բարձրացրած խնդիրը։

«Ենթադրվում է, որ կան լուծումներ։ Այո, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, բայց շատերը` ոչ, քանի որ, ամենայն հավանականությամբ, փող չեն ունեցել», – ասել է Փաշինյանը։

Փորձը ցույց է տալիս, որ պետությանը որպես տուգանք, տույժ և այլ տուրք վճարված գումարները, հետ չեն վերադարձվում` նույնիսկ, եթե վճարումը տեղի է ունեցել սխալմամբ կամ գանձվել են անօրինական։ Եթե նոր իշխանությանը հաջողվի շտկել այդ իրավիճակը`փառք ու պատիվ նրան, միայն թե օդում կրկին կախված կմնան պետբյուջեից զգալի ֆինանսական արտահոսքի և մի քանի մանր խնդիրներ։

Радар скорости - Sputnik Արմենիա
Վարչապետն առաջարկում է ժամանակավոր դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը

Իսկ եթե «բարեխիղճ» քաղաքացիներին չվերադարձվի վեց տարի վճարած տուգանքները, ապա կստացվի, որ «բարեխիղճ քաղաքացի» լինելը ոչ միայն ձեռնտու չէ ֆինանսական առումով, այլ նաև հիմարություն է։ Հասկանալի չի լինի, թե ինչու պետք է պատժվի միայն տուգանքները վճարողը, որը գիտակցում է իր զանցանքը և քաղաքացիական պատասխանատվություն ունի։

Ահա այսպիսի իրավաբանական–բարոյական բախում կարող է ստացվել։ Սակայն հուսանք, որ այս նուրբ հարցը թեթևամտորեն չի լուծվի, և դրան իսկապես լուծում կա։ Թողնենք դրա ընդունումը պատկան մարմիններին, իսկ մենք ինքներս չվազենք շոգեքարշի առջևից` այսօր պահանջելով ինչ-որ բան այն համաներման վերաբերյալ, որը հետո է հայտարարվելու։ Թե չէ հետո պիտի ասենք` ինչպե՞ս թե չի լինի համաներում. իսկ մենք արդեն տրամադրվել էինք։

Ոչ պակաս նուրբ է նաև քաղբանտարկյալների խնդիրը։ Առաջին հերթին, ինչպես կարելի է որոշել, թե ում համարել «քաղբանտարկյալ». համաշխարհային փորձում հստակ բնորոշում։ Կան մի քանի բնորոշումներ, բավական աղոտ, բացի այդ մի շարք միջազգային կազմակերպություններ (հիմնականում, իրավապաշտպան) կիսում են «քաղբանտարկյալ» և «խղճի բանտարկյալ» հասկացությունները։

Ситуация на Давташенском мосту (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Արագաչափերի անջատում, պարտքերի ներում. ինչի՞ կհանգեցնի վարչապետի նոր առաջարկը

Հատկապես այդ բնորոշումները սկսում են վերածվել անորոշության, երբ ենթադրվող քաղբանտարկյալի գործում առկա են նրան մեղսագրվող քրեորեն պատժելի գործողություններ` պետության կողմից կոնկրետ որակված որպես սպանություն (կանխամտածված և չկանխամտածված) և սպանության սպառնալիք, ահաբեկչական գործողություններ և սպառնալիքներ, հանցավոր սաբոտաժ, պատանդառություն և այլ միանշանակ քրեորեն պատժելի արարքներ։

Այստեղ խոսքը իրավաբաններինն է, նրանց հերթն է։ Թե չէ` եթե ուռճացնենք իրավիճակը, կարող է այնպես ստացվել, որ ցանկացած մարդասպան կամ կողոպտիչ, մեջբերելով նախադեպը (եթե այդպիսին լինի), կարող է հայտարարել, որ հանցագործությունը կատարել է քաղաքական դրդապատճառներով։

Այդ դեպքում այդ կերպ արդարացվողի մեկնաբանությունը կլինի վոլյունտարիստական, նույնիսկ եթե արդարացնող կամ մեղադրող դատավճիռն ընդունվի տիեզերքի ամենաարդար, անկախ և անկաշառ դատավորի կողմից։

Մասնագետները, որոնք կզբաղվեն այս հարցերով, իհարկե, գիտակցում են, որ ոտք են դնում երերուն հողի վրա։ Հնարավոր է նույնիսկ, որ բացարձակ արդար որոշում գոյություն չունի, այդ դեպքում պետք է գտնել առավելագույն անարդար որոշումը։ Քանզի հապճեպ ընդունած պոպուլիստական որոշման հետևանքները կարող են շատ տհաճ լինել, ընդհուպ` մինչև ողբերգական։

Լրահոս
0