00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարում զենք չունեն, կրակում են խոսքերով. բնության աղտոտո՞ւմ, թե՞ ուղեղների լվացում

© Photo : Lydian Armenia official site Экологи проверяют воду около Амулсара
Экологи проверяют воду около Амулсара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոսկու արդյունահանումը հարստացնո՞ւմ, թե՞ ոչնչացնում է Հայաստանը։ Այս հարցը հայաստանյան հանրությանը բաժանել է երկու բանակի։ Sputnik Արմենիան լսել է կողմերին, հավաքագրել Ամուլսարի հանքավայրի շուրջ հնչող իրարամերժ տեսակետներն ու փաստարկները։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Ամուլսարի շուրջ արդեն 1 ամիս շիկացած կրքերն այս շաբաթ հասան գագաթնակետին։ Հանքշահագործման ծրագրի դեմ բողոքողները սպառնացել էին, հանքշահագործողը` դիմել իրավապահներին։ ԱԱԾ-ն էլ պարզել էր, որ սպառնալիքներն ուղղակի խոսքեր են եղել, սպառնացողները դրանք իրագործելու համար զենք չունեն։

Акция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке - Sputnik Արմենիա
«Ամուլսարի» աշխատակիցներին չեն ուզում սպանել. սպառնալիքներն իրական չեն եղել. ԱԱԾ

Բայց հանքի շուրջ լարված իրավիճակն այսքանով չհանդարտվեց, բնապահպանական վեճերն էլ չհանգուցալուծվեցին։ «Փոխրաձգությունը» շարունակվեց բողոքների, հայտարարությունների, ասուլիսների ու նույնիսկ ֆիլմերի մակարդակով։ «Լիդիանը» «Ամուլսար. ճշմարտությունն ընդդեմ պատվիրված կեղծիքի» ֆիլմով պատասխանեց գրեթե մեկ տարվա վաղեմություն ունեցող «Ամուլսար. պետության բնանտարբերությունը» ֆիլմին։

Բնապահպանները համոզված են` Հայաստանի կառավարությունը, «Լիդիան Արմենիա» ընկերությանը ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն տալով, հաշվի է առել միայն խոստացված շահույթը` առանց բնապահպանական վնասները հաշվարկելու։

«Լիդիան Արմենիան» վստահեցնում է` օգուտը հանքի շահագործումից հսկայական է, վնասը` զրոյական։

Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հանքշահագործման նախագիծը մշակվել ու իրականացվում է միջազգային բոլոր ժամանակակից պահանջներին համապատասխան։ Շինարարական աշխատանքներից առաջ ընկերությունն իրականացրել է նաև բնապահպանական ազդեցության գնահատական, որի համար, տնօրենի խոսքով, ծախսվել է ավելի քան 6 մլն դոլար։

«Վստահ ենք, որ բնապահպանական տեսանկյունից այս ծրագիրը լինելու է օրինակելի ամբողջ Հայաստանի համար, քանի որ մենք աշխատում ենք այն չափանիշներով, որով աշխատում են աշխարհի լավագույն հանքարդյունաբերող ընկերությունները»,- ասաց Ալոյանը` հավելելով` ո՛չ բնության, ո՛չ շրջակա համայնքների վրա այն բացասական ազդեցություն չի ունենալու։

Никол Пашинян посетил свободную экономическую зону в Мегри - Sputnik Արմենիա
Ամուլսարի հարցով Հայաստանին ուզում են ներքաշել դատական գործընթացի մեջ. Փաշինյանի վարկածը

«Լիդիանի» տնօրենը ներկայացրեց նաև ոսկու կորզման տեխնոլոգիական որոշ մանրամասներ, որոնց շնորհիվ, նրա խոսքով, հնարավոր կլինի խուսափել հանքերից անբաժան բնապահպանական խնդիրներից։

«Կույտային տարալվացման տեխնոլոգիան ոսկու կորզման ամենամաքուր տեխնոլոգիան է։ Դա տեխնոլոգիա է, որը պոչամբար չունի»,- ասաց նա։

Ոսկու կույտային տարալացման տեխնոլոգիան ենթադրում է հանքաքարի բաժանում ըստ չափերի` խոշոր, միջին և մանր, ջարդում, դասավորում կույտերով և տարալվացում, որի ժամանակ ոսկին անջատվում է հանքաքարից։

Ընդ որում, կույտային տարալվացման տեղամասում, ընկերության ներկայացրած նախագծով, նախատեսվում է ունենալ ջրամեկուսիչ կուտակիչ և վթարային ավազաններ, իսկ ջուրն օգտագործվելու է շրջանառու ջրային համակարգերով, ինչը, ծրագրի հեղինակների համոզմամբ, բացառելու է դրա ներթափանցումը շրջակա միջավայր։

Բնապահպանների մտահոգությունը, թե ջրային ավազանի ու մասնավորապես Արփա գետի աղտոտման հետևանքով Ամուլսարի հանքը վտանգում է նաև Սևանա լճի մաքրությունը, հանքի ղեկավարությունը ևս անհիմն է համարում։

«Այս ծրագիրը Սևանի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Ոչ միայն տեխնիկապես, այլև տեսականորեն դա անհնար է։ Անգամ եթե քարտեզներով նայեք, թե ինչ բարձրության վրա է գտնվում հանքի տարածքը, պարզ կդառնա, որ այն Սևանի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,- ասաց Ալոյանը։

Բնապահպանները, սակայն, ընկերության ներկայացրած այս փաստարկներին չեն հավատում։ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ մի շարք երկրներ արգելել են ցիանիդով ոսկու կորզումն այն հանքավայրերում, որտեղ 1 տոննա հանքաքարում ոսկու պարունակությունը 2 գրամից ցածր է, քանի որ դրա էկոլոգիական վնասներն ավելի շատ են, քան ստացած օգուտը։

«Ամուլսարում ոսկու պարունակությունն ընդամենը 0.78 գրամ/տոննա է։ Այսինքն եթե մենք ունենանք բնապահպանական լուրջ օրենսդրություն, այս հանքավայրի շահագործումն անիմաստ ու անթույլատրելի կլինի, բայց քանի որ մեզ մոտ ամեն ինչ անիմաստ է, այն համարվել է տնտեսապես շահավետ»,- ասել է Գալստյանը։

Նորավանքի կամրջի մոտ - Sputnik Արմենիա
«Արփա» գետն արնագույն է դարձել. ինչո՞ւ և ինչպե՞ս

Ինչ վերաբերում է ջրային ավազանի աղտոտմանը, բնապահպանի խոսքով, այս հանքի շահագործմամբ հարվածի տակ են դրվում միանգամից երկու գետավազան` Արփայի և Որոտանի։

«Արփայի հովտից ներքև բոլոր գյուղերը` Արենին և մյուսները, իրենց այգիները ջրում են այդ ջրով։ Եվ հստակ գնահատական չկա։ Ասում են` վնաս չի լինի։ Իսկ ո՞վ ասաց, որ ոչ մի խնդիր չի լինի։ Այն բոլոր ռադիոակտիվ նյութերն ու ծանր մետաղները, որոնք ավելի շատ են Ամուլսարում, քան ոսկին, դրանք բոլորը ջարդելու, փշրելու են, արդյունքում քամու, ջրի հետ տարածվելու են տասնյակ կիլոմետրեր հեռու»,- վստահեցրեց Գալստյանը։

Կառավարությունը խոստացել է հանգուցալուծել ։«Լիդիան Արմենիայի» ու բնապահպանների հեռակա բանավեճը։ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ կատարած այցի ժամանակ ջերմուկցիների խոստացավ ուսումնասիրել խնդիրն ու ասել` որ կողմն է ճիշտ ու ում փաստարկներն են իրական։

Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն արդեն իսկ սկսել է ուսումնասիրել հանքշահագործման փաստաթղթերն ու բնապահպանական ռիսկերը։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության վերջին նիստից հետ լրագրողներին հայտնեց, որ ստուգումները կտևեն 10 օր, որից հետո, փաստաթղթերում առկա իրավական խնդիրներից բացի, հասարակությունը կստանա նաև 2009թ-ից առ այսօր անդադար քննարկվող երկու հիմնական հարցերի պատասխանները` հանքը բացասաբար կազդի՞ Ջերմուկ քաղաքի վրա, և վտանգված է արդյո՞ք ջրային ավազանը։

Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Հանքավայրեր և գործարաններ. 2017 թվականին որքա՞ն ներդրում է կատարվել ՀՀ տնտեսության մեջ

Ու մինչ կառավարությունն ուսումնասիրում է խնդիրը, «Լիդիան Արմենիայի» սեփականատեր Lydian International-ի տնօրեն Ժոաո Կարելոն հայտարարում է` փակ ճանապարհների ու չաշխատելու հետևանքով ընկերությունն օրական 500 000 դրամի վնաս է կրում։ Այդուհանդերձ, ընկերությունը խոստացել է համբերատար սպասել ուսումնասիրությունների ավարտին ու մինչ այդ ՀՀ կառավարության դեմ դատական գործընթաց չսկսել։

Ի դեպ, հիշեցնենք, որ ջերմուկյան քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց նաև այնպիսի սցենարի հնարավորությունը, ըստ որի` Ամուլսարի շուրջ բարձրացած աղմուկի իմաստն այն է, որ որոշ մարդիկ ուզում են Հայաստանին ներքաշել դատական մեծ գործընթացների մեջ։

«Լիդիան Արմենիան» Հայաստանում գրանցվել է 2005թ-ին։ Գործունեության ընթացքում 400 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացրել, որից 320-ը` 2017-18թթ-ին։ Եվս 100 մլն դոլար ընկերությունը խոստանում է ներդնել մինչև տարեվերջ։

2016թ-ին «Լիդիան Արմենիան» Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 174-րդն էր, 2017թ-ի առաջին եռամսյակում` 64-րդը, 2017թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին`19-րդը։

Լրահոս
0