Ջրի տարած միլիարդները. ո՞ւմ գրպանն են հոսել Սևանի փրկության համար հատկացված փողերը

© Photo : provided by Roman MelikyanВоротан-Арпа-Севан гидросооружение
Воротан-Арпа-Севан гидросооружение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Որոտան–Արփա–Սևան հիդրոհանգույցը, Սևանա լճի փրկօղակի անվան տակ, տարիներ շարունակ մսխել է պետական ու միջպետական միջոցները։ ՀՀ նախկին իշխանությունները ոչինչ չեն տեսել, նոր իշխանությունը խոստանում է ավելի ուշադիր նայել։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Որոտան–Արփա հանգույցը երբևիցե չի շահագործվել, իսկ Արփա–Սևանը թունելով տարեկան շուրջ 100 մլն խմ ջուր է տեղափոխվում Սևանա լիճ։

Роман Меликян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելիքյան. «1 գրամ ջուր Որոտանից դեպի Սևան չի գնացել»

Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով Որոտան–Արփա հանգույցով 2004թ–ից մինչ օրս մեկ անգամ է ջուր հոսել` փորձարկման ժամանակ։ Հետո դեռ չշահագործված շինությունը դրվել է վերանորոգման, որն էլ ձգվել է տարիներ ու մինչև այսօր էլ դեռ չի ավարտվել։

«Ըստ ծրագրի՝  շինարարությունը 2019թ–ի ապրիլին ամբողջովին պետք է ավարտվի, ինչից հետո տարեկան շուրջ 250 մլն խմ ջուր հնարավոր կլինի տեղափոխել Սևանա լիճ»,– վստահեցրեց Էրիկ Գրիգորյանը` միաժամանակ հավելելով, որ դրանով կլուծվի նաև Սևանա լճի բնապահպանական խնդիրը։

Սևանա լճին լրացուցիչ ջուր ապահովելու նպատակով կառուցված 21,6 կմ երկարությամբ և 67.016.945.989 ՀՀ դրամ արժեքով Որոտան–Արփա ջրատար թունելը պաշտոնապես շահագործման է  հանձնվել 2004թ.-ին՝ երկրի այն ժամանակվա ղեկավար կազմի մասնակցությամբ ու տոնակատարությամբ։

Ըստ նախագծի՝ այն պետք է  Որոտան գետի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարից ջուր տեղափոխեր Կեչուտի ջրամբար, որտեղից էլ Արփա–Սևան թունելով՝ Սևանա լիճ։

Министр охраны природы Армении Эрик Григорян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հաջորդ տարի Սևանից լրացուցիչ ջուր չեն վերցնի. Գրիգորյանը բացեց փակագծերն ու խոստում տվեց

3 տարի անց, առանց շահագործվելու Որոտան–Արփա թունելը դարձյալ դրվել է շինարարության։ Վերանորոգման ծրագրի համար «Աբու–Դաբի» զարգացման հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ հատկացվել է ավելի քան 18 միլիարդ դրամ, որից 11.8 միլիարդը՝ 3 տոկոս տոկոսադրույքով տրամադրել է «Աբու-Դաբի» հիմնադրամը, 911.790.000 ՀՀ դրամը` կառավարությունը։

Ծրագրի ավարտը նախանշվել էր 2017թ-ը։ Բայց այն այդպես էլ չավարտվեց։

  «Հայաստանի վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ գարնանն այցելել է Որոտան ու շինարարության ոչ մի հետք չի տեսել։

«Այն պատկերը, որ մենք տեսանք իրականում սարսափելի էր, վերանորոգման անվան տակ դուրս գրված գումարները, դարձյալ նպատակին չեն ծառայել»,– ասաց Մելիքյանը։

Այն, որ Որոտան–Արփա թունելով արդեն 14 տարի ոչ մի գրամ ջուր չի հոսել, մեր զրուցակիցը պատահականություն չի համարում` նշելով, որ Կեչուտի ջրամբարից ներքև գտնվում է «Կեչուտ» ՓՀԷԿ–ը, որն ըստ պետական կառույցների տրամադրած փաստաթղթերի, կլոր տարին օգտվում է Կեչուտի ջրամբարից դուրս եկող ջրից։ Ըստ Մելիքյանի, Կեչուտի ջուրը Սևան հոսելու փոխարեն հոսում է այս ՀԷԿ–ի սեփականատերերի գրպանները։

© Photo : provided by Roman MelikyanՈրոտան-Արփա հիդրոհանգույցը
Ջրի տարած միլիարդները. ո՞ւմ գրպանն են հոսել Սևանի փրկության համար հատկացված փողերը - Sputnik Արմենիա
Որոտան-Արփա հիդրոհանգույցը

Ի դեպ, այս հարցի շուրջ բնապահպանության նախարարի պաշտոնակատարն այլ տեսակետ ունի։ Նախարարը մեր հարցին ի պատասխան հիշեց ոչ թե փոքր, այլ մեծ ՀԷԿ–ի գոյության մասին։

«Որոտանի վրա Որոտան ՀԷԿ–ի գոյությունն արդեն իսկ խնդրահարույց է»,– ասաց նա` հավելելով, որ նախարարությունն ու կառավարությունը ծրագրում են ուսումնասիրություններ իրականացնել ու  քննարկել Որոտանից Արփա ջրի տեղափոխման նպատակահարմարությունը։

Հետաքրքրական մի փաստ ևս` Որոտան–Արփա թունելի և՛ նախագծումը, և՛ կառուցապատումը, և ՛ շինարարական  աշխատանքների իրականացումը տրամադրվել են մեկ ընկերության, որը հաղթող է ճանաչվել այդ նպատակներով հայտարարված  պետական բոլոր մրցույթներում։ Խոսքը «Արփա–Սևան» ՓԲԸ–ի մասին է, որի արտոնագիրն 2017թ–ին երկարաձգվել է 3 տարով։

Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, այս ընկերության սեփականատերն այսօր ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) որդին է։

2018թ.–ի  հունիսի 25-ին «Արփա–Սևան» ԲԲԸ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Հակոբ Հակոբյանն իրեն պատկանող բոլոր բաժնետոմսերը նվիրել է որդուն` Պարույր Հակոբի Հակոբյանին, որը հիմա ընկերության գլխավոր տնօրենն է։

Պարույր Հակոբյանը «Արփա–Սևան» ԲԲԸ–ի 55.79% բաժնետոմսերի սեփականատերն է։

Հիշեցնենք` Արփա–Սևան հիդրոթունելի շինարարությունը սկսվել է 1960-ականներին: Շինարարությունը տևել է 1963-1981թթ.։

© Photo : provided by Roman MelikyanՀատված Արփա-Սևան թունելից
Ջրի տարած միլիարդները. ո՞ւմ գրպանն են հոսել Սևանի փրկության համար հատկացված փողերը - Sputnik Արմենիա
Հատված Արփա-Սևան թունելից
48.3 կմ երկարությամբ թունելը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` տարեկան 250-450 միլիոն խմ ջուր: Նախագծի նպատակը Սևանա լճի մակարդակի բարձրացումն ու էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала