00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Գազի խողովակն Ադրբեջանն օգտագործելու է որպես ճնման գործիք.Սուրենյանց
09:06
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:14
13 ր
Նաիրի Սարգսյան
Տնտեսության այսպիսի կառուցվածքը խոսում է փլուզման մասին.Սարգսյան
09:31
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճակատագրական շաուրման. չինացիները ցանկանում են վերագործարկե՞լ «Նաիրիտը»

Բաժանորդագրվել
«Նաիրիտ» գործարանում գույքի վաճառքը շարունակվում է, սակայն դեռ փորձեր են ձեռնարկվում Հայաստանի երբեմնի խոշորագույն ձեռնարկությունը փրկելու համար ներդրողներ գտնելու։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Չինաստանից «Նաիրիտ» գործարան ժամանած հնարավոր ներդրողն արդյունաբերական լրտեսությամբ չի զբաղվել։ Այդ մասին հայտարարել է գործարանի սնանկության կառավարչի օգնական Երվանդ Պուտորյանը։

Մի ամիս առաջ Sputnik Արմենիան գրել էր Չինաստանի քաղաքացիների մասին, որոնք եղել են «Նաիրիտ» գործարանում։ Մեզ այդ ժամանակ չհաջողվեց պաշտոնական պատասխան ստանալ, թե ինչ նպատակով են նրանք եկել (ներդրողներ են, թե՞ ոչ)։

Пожар на каучуковом заводе Наирит в Ереване - Sputnik Արմենիա
Արդյունաբերական լրտեսություն քիմգործարանում. նախկին աշխատակիցներն ահազանգում են

«Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից է։ Այստեղ արտադրել են քլորոպրենային կաուչուկ և տասնյակ բարդ թթուներ (մրջնաթթու, պրոպիոնային թթու, խնձորաթթու)։ Գործարանը չի աշխատում 2010թ.–ի ապրիլից։

Այս տարվա փետրվարին գործարանի նախկին աշխատակիցները հայտարարել էին, որ չինացիներն իբր եկել են արդյունաբերական լրտեսության համար։

Այդ ժամանակ իրադրությունը պարզաբանելու անհրաժեշտության է գտել Վարագ Սիսեռյանը` Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավարը։

Սիսեռյանը ներկայացնում է Հայաստանի կառավարությունը «Շանսի– Նաիրիտի» տնօրենների խորհրդում։ Այդ հայ–չինական ձեռնարկությունը Չինաստանում թողարկում է կաուչուկ, ընդ որում նույն տեխնոլոգիայով, որով աշխատել է «Նաիրիտը»։ Հիմա մեզ մոտ տեխնոլոգիան պարապուրդի է մասնատված, իսկ «Նաիրիտ» գործարանում պարտքերի դիմաց վաճառում են ունեցվածքը։

Ո՞վ և ինչո՞ւ է եկել «Նաիրիտ»։ Սիսեռյանի խոսքով` Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտի» տարածք են մուտք գործել գործարանի սնանկացման կառավարիչ Կարեն Ասատրյանի թույլտվությամբ։ Հանդիպումն օգնել է կազմակերպել Ռուբեն Սաղաթելյանը`  «Նաիրիտի» նախկին տնօրեն և հայ–չինական «Շանսի–Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ։

«Քանի որ սնանկության կառավարիչը թույլ է տվել Չինաստանի քաղաքացիներին մուտք գործել գործարանի տարածք, ապա, ըստ էության, խախտում չի եղել», – Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում ասում է Սիսեռյանը։

Կառավարությունը դժգոհ է մնացել միայն Սաղաթելյանի գործողություններից (նա չի տեղեկացրել, որ օգնում է կազմակերպել չինացի գործարարի այցը)։ Դրա համար նրան ազատ են արձակել «Շանսի–Նաիրիտում» տնօրենների խորհրդի անդամի պաշտոնից։

Завод Наирит - Sputnik Արմենիա
«Նաիրիտը» կվերագործարկվի՞. նախարարը հաստատեց` գործարանով հետաքրքրված ներդրողներ կան

Նշենք` որոշումն այն մասին, թե ում թողնել գործարանի տարածք, իսկ ում` ոչ, ընդունում է սնանկության կառավարիչը, թեև Հայաստանի կառավարությունը «Նաիրիտի» 100–տոկոսանոց սեփականատերն է։ Ըստ երևույթին, կառավարիչը չի հաղորդել պետությանը, թե ով և ինչու է լինում գործարանում։ Ամեն դեպքում, Սիսեռյանը խորհուրդ տվեց այդ ամենը պարզել հենց կառավարչից։

Sputnik Արմենիայի հարցերին պատասխանեց Ասատրյանի օգնականը` Երվանդ Պուրտոյանը։ Նա հայտարարեց, որ ոչ մի արդյունաբերական լրտեսություն այնտեղ չի եղել։ Գործարանում եղել է Չինաստանի քաղաքացի գործարարը` թարգմանչի հետ։ Նա ցանկացել է գնահատել, թե կարելի է արդյոք այստեղ վերականգնել արտադրությունը։ Ինչպես նշեց կառավարչի օգնականը, նա ոչ մի գծագիր կամ տեխնոլոգիաների բնութագիր չի խնդրել։

«Ընդ որում, նրան առաջադրել են մի շարք պայմաններ` սկզբից արտադրություն սկսել այստեղ։ Իսկ եթե ուզի, հետո կօգնենք հիմնել նաև Չինաստանում։ Նա եկավ, դիտեց գործարանը և որոշեց ՉԺՀ դեսպանատան միջոցով դիմել կառավարությանը բանակցությունների համար։ Բայց չի կարողացել. նրա մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ Նա մի քանի օր պառկել է այստեղ` հիվանդանոցում։ Ինչ-որ մի տեղ շաուրմա է կերել, վատացել», – հավելեց Պուրտոյանը։

Դրանից հետո ներդրողը վերադարձել է Չինաստան և նամակ ուղարկել ՀՀ կառավարություն` բանակցելու պատրաստակամություն հայտնելով։

«Դրանից հետո ինչ-որ մեկը հայտարարում է, որ այդ մարդիկ եկել են արդյունաբերական լրտեսություն անելու։ Մասնագետները պնդում են` այդ տեխնոլոգիան գոյություն ունի ավելի քան կես դար և բոլորին է հայտնի։ Եվ կրկնում եմ, որ նա ոչ մի գծագիր չի խնդրել, ոչ մի արտադրամաս չի լուսանկարել։ Այդ ամենը սովորական զրպարտանք է», – հայտարարեց նա։

Նշենք, որ գործարանում շարունակվում է ունեցվածքի վաճառքը։ Փորձագետների հանձնաժողովը կորոշի` դրանցից որն ունի արտադրական նշանակություն, իսկ որը` ոչ։ Միայն դրանից հետո կառավարիչն աճուրդի կհանի ոչ արտադրական գույքը (կահույք, մեքենաներ)։

Այսպես թե այնպես, հայկական «Նաիրիտը» կանգնած է, իսկ չինական «Շանսի–Նաիրիտը» աշխատում է և կաուչուկ առաքում տեղի շուկա։ Վարագ Սիսեռյանը հաղորդեց, որ այն իրացվում է մեկ տոննայի դիմաց 4100-4400 դոլարով։

Завод Наирит - Sputnik Արմենիա
Կառավարությունը վճարել է նաիրիտցիների աշխատավարձերի պարտքի մի մասը

«2018թ.–ին գործարանն առաջին անգամ շահույթ է ստացել։ Բայց առաջին հերթին պետք է մարել չինացի բաժնետիրոջ պարտքը, ինչպես նաև փոխհատուցել վնասը, որը կուտակվել է նախորդ տարիներին», – ասվում է Սիսեռյանի մեկնաբանությունում։

Արտասահմանյան արդյունաբերությունից շահաբաժիններ ունենալը լավ է, սակայն ավելի լավ է ունենալ սեփականը։ Ժամանակին Հայաստանն օգնել է արտադրություն բացել Չինաստանում։ Չինական կողմը կօգնի՞ արդոյք վերականգնել արտադրությունը Հայաստանում։ Սիսեռյանը նշեց, որ նման հարց առայժմ չի քննարկվել։

ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, «Նաիրիտը» մասնակի վերագործարկվեց 1992 թվականին։ 2006 թվականին պետությունը գործարանը վաճառեց Rhinoville Property Ltd ընկերությանը, որը այս տարիների ընթացքում, երբեք հանդես չի եկել հանրության առաջ։ Ընկերությունը վարկ էր վերցրել ԱՊՀ միջպետական բանկից (որը ևս երբեք հաշվետու չի եղել հանրությանը)։

Վարկը չեն մարել, իսկ 2010 թվականի ապրիլին գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Գործարանում սնանկության գործընթաց է սկսվել։ Այն անցել է բանկին, որը համաձայնել է վերադարձնել գործարանը պետությանը։ Ավելի քան երեք տարի գործարանը նոր ներդրողներ է փնտրում։

Լրահոս
0