00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. մայիսի 11

© SputnikՄայիսի 11
Մայիսի 11 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետաքրքիր օր է մայիսի 11-ը, ինչպես միջազգային նշումների, այնպես էլ այս օրը ծնված հայտնի անձանց տեսանկյունից:

Մայիսի 11-ը, օրինակ, Արդար առևտրի համաշխարհային օրն է: Դա համանուն կազմակերպությունն է հռչակել՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել տարատեսակ ապրանքների արտադրության ժամանակ երեխաների կամ կախյալ անձանց (ստրկական աշխատանք) շահագործման պրոբլեմների վրա:

Мужская профессия в женских руках - Sputnik Արմենիա
Կա արդյո՞ք Հայաստանում ժամանակակից ստրուկ, կամ ինչի մասին են լռում գործատուները

Բացի այդ, մայիսի 11-ը համարվում է նաև Չվող թռչունների համաշխարհային օրը: Տարվա ընթացքում, ինքնին հասկանալի է, 2 օր է առանձնացվում՝ մայիսին և հոկտեմբերին: Հիմնական նպատակը չվող թռչունների բնադրման վայրերի, գոյության բնական պայմանների պահպանումն է, այդ առումով օրեցօր սրվող խնդիրների վրա մարդկանց ու պետությունների ուշադրությունը հրավիրելը:

Այս տարի ստացվել է այնպես, որ Աստղագիտության օրն էլ է համընկել մայիսի 11-ին: Դե, սա արդեն որոշակի իմաստով նաև հայկական տոն է՝ հաշվի առնելով մեր մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի և նրա գիտական ժառանգորդների, այդ թվում՝ Բյուրականի աստղադիտարանի պարագան:

Այսինքն այսօր նաև մեր երկրի աստղագետների մասնագիտական տոնն է:

Իսկ եթե նայենք պատմության խորքը, ապա կարելի է առանձնացնել, օրինակ, Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի օծումը, որ տեղի է ունեցել 330 թվականի մայիսի 11-ին:

Серго Амбарцумян - Sputnik Արմենիա
Ինչպես հայ հսկան ձեռքերով բարձրացրեց բեռնատարն ու տապալեց Հիտլերի սիրելի ծանրորդին

Մեզ ավելի մոտ ժամանակներից կարելի է հիշատակել ֆաշիստական Գերմանիայի օդուժի կողմից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ռմբակոծումը, որի հետևանքով,  1941 թվականի այս օրը ամբողջովին ավերվեց Լոնդոնի Քուինս-հոլլ համերգասրահը:

Հավելենք, որ 1949 թվականի մայիսի 11-ին էլ Իսրայելը դարձավ ՄԱԿ-ի անդամ:

Իսկ ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, ապա մայիսի 11-ին են ծնվել իրանահայ ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանը, որ Արցախի «Մարտական խաչ»  1-ին աստիճանի շքանշանի ասպետ է, դերասանուհի և ռեժիսոր Լիլի Էլբակյանը:

Մայիսի 11-ին ծնվել է նաև սուրդոմանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու Վաչագան Խալաթյանը (1932-2004), որը լուրջ ներդրում ունի հատուկ ուսուցման համակարգի զարգացման բնագավառում, նրա աշխատասիրությամբ հրատարակվել են «Հատուկ մանկավարժության բառարանը», «Հայկական ժեստերի լեզվի բառարանը» և ««Խոսող ձեռքեր» հայկական ժեստերի լեզվի բառարան» ուսումնաօժանդակ ձեռնարկները:

Aurora Prize - Sputnik Արմենիա
Յոթ տարեկան Արփի Ղազարյանը՝ «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթող

Արդեն ուղիղ 10 տարի է, ինչ մեզնից հեռացել է Հայաստանի մշակութային կյանքում անուրանալի ու անջնջելի հետք թողած արվեստաբան, արվեստի վաստակավոր գործիչ և մեծ հեղինակություն վայելող Հենրիկ Իգիթյանը (1932-2009), որի երկրային ուղին ավարտվեց մայիսի 11-ին: Մարդ, որն աշխարհին ու արվեստասեր հասարակայնությանը, կարելի է ասել՝ ներկայացրեց բազմաթիվ նկարիչների…

Հենրիկ Իգիթյանի վաստակը հաստատ օրացուցային 1-2 տողով ներկայացնելու չէ: Ուստի ընդգծենք հիմնականներից մի քանիսը՝ 1970 թվականին նախաձեռնեց ու հիմնադրեց «Գեղագիտության ազգային կենտրոնը», ավելի ճիշտ՝ նախադեպը չունեցող մեր «Մանկական պատկերասրահը», որն այդ կենտրոնի հենքը դարձավ:

Գեղագիտության ազգային կենտրոնը արժանիորեն կրում է հիմնադրի անունը:

Մասնագիտական ու քաղաքացիական խիզախում էր նաև Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրումը, որին հասնելու համար Հենրիկ Իգիթյանը հսկայական ջանքեր է գործադրել և այդ հարցում նրան մեծ աջակցություն է ցուցաբերել 1970-ական թվականներին Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը:

Իսկ թե ինչպես է խորհրդային «ամենալճացած» ժամանակներում ԽՍՀՄ-ում նման թանգարան բացվել, դա առհասարակ մեծ և այլ պատմություն է:

Հավելենք, որ մայիսի 11-ին ծնվել են Սալվադոր Դալին, Էտել Վոյնիչը, Բոբ Մարլին և, չեք պատկերացնի, բայց իրականում գոյություն ունեցած Կարլ Ֆրիդրիխ Իերոնիմ  Մյունհաուզենը (1720-1797):

Լրահոս
0