Առանց մարզչի ու մարտավարության. ինչպես Հայաստանի հավաքականը գերակատարեց պլանը

© REUTERS / Lehtikuva/Heikki Saukkomaa/via REUTERSФутбольный матч отборочной группы J Euro 2020 между сборными Финляндия и Армения (15 октября 2019). Турку, Финляндия
Футбольный матч отборочной группы J Euro 2020 между сборными Финляндия и Армения (15 октября 2019). Турку, Финляндия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրո 2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հերթական խաղերն առաջին հայացքից հիասթափեցրին։ Սակայն դա միայն ակնթարթային արձագանքն էր սարսափելի ոչ–ոքիին ու տխուր պարտությանը. ընդհանուր առմամբ մեր թիմն արդեն ավելի շատ բանի է հասել, քան սպասվում էր։

Անկեղծորեն պետք է խոստովանել, որ ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ Հայաստանի հավաքականից օբյեկտիվորեն կարելի էր սպասել միայն 6 միավոր, այսինքն 2 հաղթանակ Լիխտենշտեյնի նկատմամբ, հետևաբար` նախավերջին տեղը։ Եվ այդ սպասումներն արդարացի էին, որովհետև հայրենական ֆուտբոլի այսօրվա իրավիճակում այն ամենը, ինչի հասել են սրանից բացի, համարձակորեն կարելի է հաջողություն համարել։

Հայ երկրպագուների ճանապարհային արկածները Հայաստանից Ֆինլանդիա ուղևորվելիս - Sputnik Արմենիա
Հայ ֆուտբոլասերների արկածները Ֆինլանդիայի ճանապարհին. երկրպագուի օրագիր

Այո, մենք Լիխտենշտեյնից 6 միավոր չվերցրինք, բայց ընդհանուր առմամբ 10 միավոր ունենք։ Հավաքականն իր համար ապահովեց նախավերջին տեղը, իսկ եթե Երևանում էլ չպարտվի հույներին, կարող է նաև ավելի վերև բարձրանալ։ Այնպես որ ընտրական այս մրցաշարը կարելի է հայկական ֆուտբոլի համար լուրջ փորձառություն համարել։

Հայաստանի հավաքականը միշտ էլ անկանխատեսելի թիմ է եղել. կարող է, օրինակ, Երևանում պարտվել Մալթային, իսկ հաջորդ արտագնա խաղում ջախջախել Դանիայի հավաքականին։ Կամ պատառ–պատառ անել Բոսնիային, հետո աղետալի ոչ–ոքի խաղալ Լիխտենշտեյնի հետ։ Կարծես կամակոր ազնվական կին լինի, որի ամբողջ օրը փչանում է, երբ ծառայապետն առավոտյան սուրճը մատուցելիս մի քանի կաթիլ թափում է ափսեի մեջ։

Արմեն Գյուլբուդաղյանցը ճիշտ է ասում` մեր թիմին կայունությունն է պակասում։ Բայց որտեղի՞ց վերցնենք այդ կայունությունը, եթե հավաքականն արդեն տևական ժամանակ է` մնացել է առանց մարզչի ու դարպասապահի։ Բացի դրանից, չկա նաև Հենրիխ Մխիթարյանը` նույնիսկ հանդերձարանում, որպեսզի գոնե նա խաղից առաջ ու ընդմիջումներին գլխավոր մարզչի դեր կատարի։

Մենք, օրինակ, դժգոհում ենք, որ Ղազարյանը վատ խաղաց Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը։ Ճիշտ է։ Որովհետև նա իր տեղում չէր խաղում, Ղազարյանը հարձակվող է, նրա գործը խաղընկերներից փոխանցում ստանալն է, ոչ թե հակառակը (ընդ որում` ողջ խաղի ընթացքում)։ Մենք դժգոհում ենք նաև, որ Մարկոսն էլ լավ չխաղաց նույն հանդիպմանը. նա գնդակը համառորեն դարպասապահի տարածք էր ուղարկում, որտեղ յուրաքանչյուր գնդակ հանգիստ բռնում էր Լիխտենշտեյնի դարպասապահը` հոգնելով, բայց չբողոքելով այդ միապաղաղությունից։

Сборная Армении летит на игру с Лихтенштейном - Sputnik Արմենիա
Նարդի ու խենթություններ. ինչ տրամադրությամբ են հայ ֆուտբոլիստները մեկնել Շվեյցարիա

Այդ խաղի ընթացքում մեր թիմը 1.5 անգամ դարպասներին հարվածեց միջին հեռավորությունից` մեկ գնդակ ուղարկելով դարպաս։ Եթե չեմ սխալվում, հեռվից որևէ հարված չի եղել։ Իսկ օրինակ Օզբիլիսը, որը կարող էր լավ հարված ցուցադրել, դաշտում հայտնվեց երևի նրա համար, որ մրցավարին հիշեցնի եզրափակիչ սուլոցի մասին։

Բայց չէ՞ որ Ղազարյանն ինքը չէր որոշել ոչ ճշգրիտ փոխանցումներ բաժանելը, և Մարկոսն էլ սեփական նախաձեռնությամբ չէր բոլորի նյարդերին ազդում միատեսակ անկյունայիններով։ Եվ անտրամաբանական փոխարինման ոչ ժամանակին դուրս եկող խաղացողներն էլ միանձնյա որոշումներ չէին կայացնում։ Գոնե միայն այս պատճառները (մյուսներին գումարած) հիմք են տալիս ասելու, որ հավաքականը ընտրական փուլն անցկացնում է առանց մարզչի։

Դարպասապահ Հայրապետյանը երկու խաղի ընթացքում 4 գնդակ բաց թողեց, որոնցից երկուսը սեփական անհեթեթ սխալներից հետո, այն աստիճան անհեթեթ, որ Վադուցում նույնիսկ գլխին էր տալիս։ Դրան կարելի է գումարել Բոսնիայի հետ խաղի դրվագը, երբ մի անմեղ իրավիճակում նա ոտքի տակով բաց թողեց գնդակը. լավ է` գոնե ոչ դարպասի ուղղությամբ։

Կասեք` ցանկացած դարպասապահի հետ կարող է լինել, բոլորն էլ սխալվում են, Հայրապետյանը երբեմն կարողանում է հետ մղել այն գնդակները, որոնք գրեթե անհնար է բռնել։

Футболисты Ромы Генрих Мхитарян и Лоренцо Пеллегрини празднуют забитый гол во время футбольного матча Серии А между Ромой и Сассуоло (15 сентября 2019). Рим - Sputnik Արմենիա
Ե՞րբ Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա խաղադաշտ. արդեն ժամկետ է նշվում

Այո, հետ է մղում, և սխալվում են բոլորը, բայց լավ դարպասապահը տարբերվում է նրանով, որ ոչ թե երբեմն է հետ մղում, այլ մշտապես, և սխալվում է ոչ թե մշտապես, այլ երբեմն։ Մեր` առանց այդ էլ ոչ այդքան ուժեղ պաշտպանությանն այնպիսի դարպասապահ է պետք, որը վստահություն կներշնչի, և պաշտպանները սեփական խաղից բացի չեն մտահոգվի, թե արտասովոր էլ ինչ կարող է անել այն մարդը, որը կանգնած է վերջնակետում։

Ֆինների հետ խաղի մասին, ըստ էություն, նույնիսկ ասելու ոչինչ չկա։ Այնպիսի տպավորություն էր, որ այդ խաղի ժամանակ մարզիչը հրահանգել էր տուգանային հրապարակից դուրս դարպասներին ընդհանրապես չխփել և ոչ մի դեպքում փոխանցում չանել ու գործել բացառապես միայնակ։

Չէ՞ որ այլ կերպ հնարավոր չէ բացատրել դարպասներին ուղղված հարվածների բացակայությունը. վիճակագրության համաձայն` դրանք ամբողջ խաղի ընթացքում ընդամենը 2-ն էին։ Միակ անգամը թիմը ոչ վատ փոխանցում կատարեց խաղի ամենասկզբում, և Կարապետյանին մի քանի սանտիմետր էր մնացել գնդակին հասնելու. և դա հավանաբար միակ վտանգավոր պահն էր ֆինների դարպասի մոտ։

Футбольный матч отборочной группы J Euro 2020 между сборными Финляндия и Армения (15 октября 2019). Турку, Финляндия - Sputnik Արմենիա
Հայաստանի ազգային հավաքականը զրկվեց Եվրո 2020-ի մասնակցությունից

Դրանից հետո Ադամյանը համառորեն շրջանցում էր հակառակորդներին, մինչև նրանից չէին խլում գնդակը, իսկ Բարսեղյանը` մինչև չավարտվի դաշտը։ Եվ քանի որ նույն Բոսնիայի հետ թիմը վատ փոխանցումներ չէր կատարում (այլապես պարզապես չէր հաղթի), այլ բան չի մնում, քան հետևություն անել, որ դա այդպիսի «մարտավարություն» էր` հատուկ ֆինների համար։

Ֆինների համար, որոնք 3 գոլ խփեցին, բայց կարող էին և՛ 6, և՛ 10 գոլի հեղինակ դառնալ։ «Մարտավարությունը» նվեր եղավ, և նրանց այժմ կես քայլ է մնացել խմբից դուրս գալու համար։ Իսկ մենք կմրցենք հույների հետ 4-րդ տեղի համար. դա էլ հնարավոր է, եթե գոնե ոչ–ոքի խաղանք, եթե մարտավարություն ասածն առանց չակերտների լինի։

Այդուհանդերձ, ընտրական փուլի արդյունքներն ավելի շուտ բավարար են։ Այժմ սպասենք 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը` հաշվի առնելով, որ նախավերջին տեղը խմբում այն է, ինչի համար Հայաստանի հավաքականը կարող է իսկապես պայքարել, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես այսօր է։ Դուր է գալիս դա ինչ–որ մեկին, թե ոչ։

Լրահոս
0