Նախագահից` ապագա նախագահին. Արմեն Սարգսյանը շնորհավորել է 11-ամյա Ռոմիկին. լուսանկարներ

© Photo / official site of the President of RAПрезидентский сюрприз по случаю дня Рождения: президент Армен Саркисян поздравил школьника из Апарана Ромика Аршакяна (6 марта 2020).
Президентский сюрприз по случаю дня Рождения: президент Армен Саркисян поздравил школьника из Апарана Ромика Аршакяна (6 марта 2020).  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արմեն Սարգսյանը շարունակում է բարեկամական հարաբերություններ պահպանել Sputnik Արմենիայի «Դու մենակ չես» նախագծի հերոս Ռոմիկի հետ։ Նա շնորհավորել է տղային ծննդյան օրվա կապակցությամբ և գեղեցիկ անակնկալ մատուցել։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ է մատուցել Sputnik Արմենիայի «Դու մենակ չես» նախագծի 11-ամյա հերոս Ռոմիկ Արշակյանին:

Герой проекта Ты не один Ромик Аршакян - Sputnik Արմենիա
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ

Նախագահը տղային սմարթֆոն է նվիրել և շնորհավորել նրան: Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռոմիկն ասաց, որ շատ ոգևորված է և, երբ խոսում էր ՀՀ նախագահի հետ, հազիվ էր զսպում արցունքները:

«Ես Սարգսյանին ասացի, որ ապագա նախագահն է խոսում իր հետ և շնորհակալություն հայտնեցի նվերների համար: Նա լավ մարդ է, հա էլ կուզեի իրեն հյուր գնալ»,- նշեց տղան:

Ռոմիկն ասաց, որ ինքն էլ Արմեն Սարգսյանի համար էր անակնկալ պատրաստել` Ախթամար կղզում գտնվող «Սուրբ Խաչ» եկեղեցու նկարը և երկու «փղիկներ»: Տղան վստահ է` «փղիկները» հաջողություն են բերում, ինչը շատ կարևոր է նախագահի դժվարին աշխատանքում։

Տղան նշեց, որ նախագահական  նստավայր այցելելուց հետո ծնողներին ստիպել է ​​ հուշանվերներ գնել և դրանք պահել է, որ Սարգսյանին հանձնի:

Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները միասին կբուժեն քաղցկեղով հիվանդ երեխաներին

«Նա ուրախացավ, երբ իմացավ, որ ես հրշեջ եմ դառնալու, հետո ԱԻՆ նախարար, հետո էլ նախագահ։ Չեմ ուզում իրեն հիասթափեցնեմ ու մեծ արդյունքների կհասնեմ»,- եզրափակեց Ռոմիկը:

© Photo / official site of the President of RAԱրմեն Սարգսյանը շնորհավորել է 11-ամյա Ռոմիկին
Արմեն Սարգսյանը շնորհավորել է 11-ամյա Ռոմիկին - Sputnik Արմենիա
1/4
Արմեն Սարգսյանը շնորհավորել է 11-ամյա Ռոմիկին
© Photo / official site of the President of RAԱրմեն Սարգսյանի անակնկալը շնորհավորել է 11-ամյա Ռոմիկին
Արմեն Սարգսյանի անակնկալը շնորհավորել է 11-ամյա Ռոմիկին - Sputnik Արմենիա
2/4
Արմեն Սարգսյանի անակնկալը շնորհավորել է 11-ամյա Ռոմիկին
© Photo / official site of the President of RAԱրմեն Սարգսյանի անակնկալը Ռոմիկ Արշակյանի ծննդյան կապակցությամբ
Արմեն Սարգսյանի անակնկալը Ռոմիկ Արշակյանի ծննդյան կապակցությամբ - Sputnik Արմենիա
3/4
Արմեն Սարգսյանի անակնկալը Ռոմիկ Արշակյանի ծննդյան կապակցությամբ
© Photo / official site of the President of RAԱրմեն Սարգսյանի անակնկալը Ռոմիկ Արշակյանի ծննդյան կապակցությամբ
Արմեն Սարգսյանի անակնկալը Ռոմիկ Արշակյանի ծննդյան կապակցությամբ - Sputnik Արմենիա
4/4
Արմեն Սարգսյանի անակնկալը Ռոմիկ Արշակյանի ծննդյան կապակցությամբ
1/4
Արմեն Սարգսյանը շնորհավորել է 11-ամյա Ռոմիկին
2/4
Արմեն Սարգսյանի անակնկալը շնորհավորել է 11-ամյա Ռոմիկին
3/4
Արմեն Սարգսյանի անակնկալը Ռոմիկ Արշակյանի ծննդյան կապակցությամբ
4/4
Արմեն Սարգսյանի անակնկալը Ռոմիկ Արշակյանի ծննդյան կապակցությամբ

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռոմիկի և նրա ընտանիքի անդամների հետ առաջին անգամ հանդիպել էր փետրվարի 4-ին, երբ նշվում էր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը։ Արմեն Սարգսյանը զրուցել էր փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով, հորդորել չընկճվել և հույսով ու հավատով վերաբերվել բուժման բոլոր փուլերին:

Լրահոս
0