Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է թույլ չտան վիրավորանքի կամ ատելություն խոսք․ ՄԻՊ

© Sputnik / Aram NersesyanВыступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн
Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պնդում է, որ պաշտոնյանները պետք է վերջ տան միմյանց արժանապատվությունը նսեմացնելու վտանգավոր սովորությանը:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում, կոչ է արել պաշտոնյաներին դադարեցնել միմյանց վիրավորելու սովորությանը, ինչը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների, բազմապատկել վիրավորանքն ու ատելությունը:

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ավարտը ազդարարում է աշխատանքային նոր տարվա սկիզբ  - Sputnik Արմենիա
«Աշխատանքային նոր տարվա սկիզբ» ՄԻՊ–ի աշխատակազմը դիմավորում է ԱԺ-ից վերադարձող Թաթոյանին

«Սա հատկապես վերաբերում է հանրային գործունեություն ծավալող ու մանավանդ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր պետք է լինեն զսպված և թույլ չտան վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական հետևանքներ, այդ թվում՝ պատասխանատվություն»,-ասել է նա:

Օմբուդսմանը խիստ մտահոգիչ է համարել այն երևույթը, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը՝ որպես հանրային պաշտոն զբաղեցնող անձ, ում պաշտոնի հրամայականով թելադրված պարտադիր խնդիրն է հասարակությունում փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը:

«Եթե առիթ լինի». Թաթոյանը` Ալիևայի հետ հանդիպելու մասին

«Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվում են արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանություններ, որոնք ոչ միայն չեն հեռացվում, այլ նաև ակնհայտ խրախուսվում են»,- գրել է Թաթոյանը:

ՄԻՊ-ը կոչ է արել ցանկացած բանավեճ ընթացքում քննարկել միայն բովանդակային կամ առարկայական հարցեր՝ առանց ընդդիմախոսին վիրավորանք հասցնելու կամ նրա արժանապատվությունը նսեմացնելու:

Թաթոյանը վստահ է, որ դրանք կանոններ են, որ կնպաստեն հասարակությունում համերաշխության մթնոլորտի և փոխադարձ հարգանքի երշախավորմանը:

Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Չհամարձակվեք ձայն բարձրացնել ինձ վրա․ Թաթոյանը` պատգամավորին

Հիշեցնենք՝ ժամեր առաջ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային մեղադրել էր «տասնամյակով ՊՈԱԿ-ի փողերը ուտելու և իբր ադրբեջանցիների դեմ ինֆորմացիոն պատերազմ մղելու» մեջ։ Սաֆարյանը նրան անվանել էր «Սերժի ու փեսու ՊՈԱԿ-ի Անժելա»՝ հավելելով, որ այլևս ադրբեջանցիների հետ ինֆորմացիոն պատերազմ չեն մղում, քանի որ չեն վճարվում:

«Հիմա իշխանության կորստից փողային կլիմաքսի մեջ են հայտնվել։ Վերջին հույսը փեսու փոստարկղն էր, էդ էլ ոչ մեկին հետաքրքիր չէ ու միայն հանրության զվարճալիք է դարձել։ 360/360 ի վրա գաբարիտները պատեպատ է տալիս։ Ափսոս կանայք կան, թե չէ կասեի, թե ինչը թոթոլ տոտոշներին քցեր... Փեսուն ասեք վուլգառ ու հակահիգիենիկ փսնթուներդ հավաքի։ Մենք այդպիսի ժամանակ չունենք»,- գրել էր նա։

Մայիսի 12-ին Արման Թաթոյանը պատգամավորներին հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից կարելի է քննարկել ավելի հրատապ հարցեր, քան ատելության խոսքն է, և բերեց բազմաթիվ օրինակներ, որոնց հարցում ակնկալում է պատգամավորների տեսակետը։
Նա դիտարկեց` այն հարցերը, որոնք հնչել են պատգամավորների կողմից, մասնավորոպես, թե ինչու մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել Երևան քաղաքում մի շարք անձանց կողմից վիրավորանքի և ատելության խոսքի տարածումը, ինչու մարդու իրավունքների պաշտպանը չի պաշտպանել պետական կառավարման մարմնին կամ այդ մարմնի ղեկավարին ՝ համացանցում սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից վիրավորանքների կապակցությամբ, կամ թե ինչու մարդու իրավունքների պաշտպանը չի արել հայտարարաություն` կապված վերջին քաղաքական դեպքերի հետ։

Մարդիկ բաժանվել են խմբերի ու հայհոյում են իրար. ՀՀ ՄԻՊ-ը` սոցիալական կայքերի մասին

Լրահոս
0