ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել

© Photo : official site of the MFA of RAМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян на встрече с сопредседателями Минской группы ОБСЕ и личным представителем действующего председателя ОБСЕ (13 октября 2020). Москва
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на встрече с сопредседателями Минской группы ОБСЕ и личным представителем действующего председателя ОБСЕ (13 октября 2020). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, սակայն բանը դրան չհասավ։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը և Facebook-ի իր էջում հրապարակել է Մնացականյանի ձեռագիր դիմումը։

«Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը։ Շնորհակալություն եմ հայտնում այս շրջանում վստահության և համատեղ աշխատանքի համար»,–գրել է Զոհրաբյանն իր հրաժարականի դիմումի մեջ։

© Photo : Facebook / Screenshot / Anna A. NaghdalyanСкриншот заявления об увольнении министра иностранных дел Зограба Мнацаканяна
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել - Sputnik Արմենիա
Скриншот заявления об увольнении министра иностранных дел Зограба Мнацаканяна

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։

Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը:

Այս հայտարարությանը հաջորդել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր սցենարներում այն պետք է հանձնվեր առանց մարտի

Լրահոս
0