ԵԱՏՄ տարածքում նավթի ու գազի ընդհանուր շուկաներ են ձևավորվում. Պուտին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել ֆոտոբանկПрезидент РФ Владимир Путин принимает участие в заседании Высшего Евразийского экономического совета (ВЕЭС)
Президент РФ Владимир Путин принимает участие в заседании Высшего Евразийского экономического совета (ВЕЭС) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՌԴ նախագահի խոսքով՝ տնտեսության հատվածների մեծ մասում ընդհանուր շուկաներն արդեն ստեղծվել և հաջողությամբ աշխատում են:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունները ձեռնամուխ են եղել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Միության անդամ պետությունների կողմից հաստատվել է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ընթանում է ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման նախապատրաստումը։ Մենք ձեռնամուխ ենք եղել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրի իրականացմանը։ Դա բարդ հարց է», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով՝ տնտեսության հատվածների մեծ մասում ընդհանուր շուկաներն արդեն ստեղծվել և հաջողությամբ աշխատում են:

Помощник председателя Коллегии ЕЭК Ия Малкина - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ երկրները կարող են պայքարել թուրքական ապրանքներից ազատ Հայաստանի շուկաների համար

«Մյուսների մասով այս ուղղությամբ շարժումը, գործնական հարցերի լուծումը, օպտիմալ մոդելների որոնումները շարունակվում են»,-նշել է նա։

Որպես միության անդամ պետությունների միջև փոխզիջման հաջող օրինակ` նա նշել է դեղերի և բժշկական ապրանքների արտադրության և շրջանառության միասնական շուկայի ստեղծումը։

«Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ԵվրԱզԷՍ-ի երկրներում բոլոր դեղամիջոցների գրանցումն իրականացվում է միասնական կանոններով և ընթացակարգերով։ Սա չափազանց կարևոր է հիմա, մենք բոլորս հիանալի հասկանում ենք, երբ մեր երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերի՝ կորոնավիրուսի համաճարակի հետ։ Եվ մենք պետք է արդյունավետ կերպով համակարգենք ջանքերը` մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար»,- ասել է Պուտինը։

ԱԺ-ն վավերացրել է ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների մասին պայմանագիրը

Նա նշել է, որ հետևողականորեն զարգանում է նաև ծառայությունների միասնական շուկան. այն արդեն ներառում է 53 ոլորտ, իսկ ընթացիկ տարում կընդգրկի ևս հինգ ուղղություն:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала