Որքա՞ն սիգ կթույլատրվի որսալ մինչև սեպտեմբեր

© Sputnik / Andranik GhazaryanРыбаки на озере Севан
Рыбаки на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Այս տարվա համար Սևանում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. 2021 թվականի համար Սևանում սիգի արդյունագործական որսի համար սահմանվել է 250 տոննա չափաքանակ։ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Борис Габриелян - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
ՌԱԴԻՈ
Սիգի որսն ու ձախողված պիլոտային ծրագիրը. նախարարությունն ինքն է խախտել ժամանակացույցը

«Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թվականի տվյալներով` Սևանում սիգի ընդհանուր զանգվածը 2345 տոննա է, որից արդյունագործական որսի քանակը 586 տոննա է։ Այս տարվա համար, սակայն, որոշվել է 250 տոննա չափաքանակով թույլատրելի որսի քանակը։ Որսացած ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, ափից առնվազն 500 մետր հեռավորությամբ»,–ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` սիգի որսը կսկվի մարտի 25-ին և կթույլատրվի մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ դեկտեմբեր–հունվարին խիստ վերահսկողություն է իրականացվելու, քանի որ ձվադրման շրջանն է։

Նշենք նաև, որ 2021 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

Վտանգավոր «զբաղմունք»․ Սևանի սիգը հայտնվել է Վրաստանի շուկայում

Հիշեցնենք` 2020-ին շրջակա միջավայրի նախարարության և ձկնորսների միջև կնքվել են 255 պայմանագրեր` 236 տոննա սիգի որս իրականացնելու համար։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала