Չագուճ և բիզնեսի վրա հարձակումներ. Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետքերով

© Photo : Facebook / Screenshot / press office of the GOV of RAИ.о. премьер-министра Никол Пашинян держит в руках молоток во время предвыборной агиткампании в общине Бюрегаван (13 июня 2021). Котайк
И.о. премьер-министра Никол Пашинян держит в руках молоток во время предвыборной агиткампании в общине Бюрегаван (13 июня 2021). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Փորձագետներն ասում են, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ միշտ էլ օգտագործվել են փոխադարձ «ոչնչացման» տեխնոլոգիաներ ու միջոցներ, բայց կրքերի այսպիսի թեժացում, ինչպիսին հիմա է, նախկինում չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանում ընթացող քարոզարշավն առանց չափազանցության ամենասուր առճակատումներով մրցարշավն է դարձել։ Մասնակիցների հռետորաբանությունը, սև PR-ի մեթոդները, փոխադարձ արատավորող նյութերն ու մեղադրանքները սրում են երկրի` առանց այն էլ լարված ներքաղաքական մթնոլորտը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ նախորդ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների ժամանակ էլ է կոշտ պայքար եղել, փոխադարձ «ոչնչացման» տեխնոլոգիաները նախորդ տարիներին էլ են օգտագործվել, բայց այսքան թեժ կրքեր երբեք չեն եղել։

Այս ընտրությունների խորհրդանիշերից մեկը թերևս մուրճը կդառնա, որն արդեն մի քանի օր շարունակ թափահարում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցույցերի ժամանակ։ Հանդիպումներից մեկի ընթացքում գործիքը նրան նվիրեցին Եղվարդի բնակիչները՝ ի նշան «պողպատե մանդատի», որով Փաշինյանին օժտելու են ընտրողները։ Այդ «պողպատե մանդատը» կգա «թավշյա մանդատին» փոխարինելու և, ինչպես խոստանում է իշխող թիմը, ընտրություններից հետո վերարտադրվելու դեպքում չեն խնայի կոռուպցիոներներին։

Оформление с агитрекламой партии Гражданский договор на здании Национальной галереи Армении - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Փաշինյանի կուսակցությունը պարզաբանել է` ինչու է իրենց պաստառը հայտնվել պատկերասրահի շենքին

Փաշինյանի մուրճը ոչ միանշանակ արձագանք ստացավ հանրության շրջանում։ Շատերը վարչապետի պաշտոնակատարին մեղադրում են քաղաքական պայքարի ուժային միջոցներ ներգրավելու համար։ Իսկ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետի պաշտոնակատարի պահվածքը որպես նրա թուլության ապացույց որակեց։

Քեռյանն այս կապակցությամբ նշում է, որ մուրճն ավելի շատ խորհրդանշական իմաստ ունի։ Փաշինյանն այդպիսով փորձում է սպառնալ կամ կարգի հրավիրել բոլոր քաղաքական մրցակիցներին` կարծես փորձելով կանխել նրանց կողմից անցանկալի գործողությունները։

«Պետք է նկատի ունենալ, որ մյուս բոլոր քաղաքական ուժերն իրենց հռետորաբանության մեջ նույնպես չեն խուսափում մեկը մյուսին որոշակի կոշտ ձևակերպումներով որակումներ տալուց։ Քաղաքական դիրքորոշումներն ու միջանձնային հարաբերություններն այն աստիճանի լարված են, որ խոսքն այստեղ առողջ դիսկուրսի, ծրագրերի քննարկման մասին չէ, այլ հետընտրական գործընթացում մի խումբ մարդկանց կողմից մեկ այլ խմբի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու սպառնալիքի մասին, ինչը բավականին լուրջ լարվածություն է ստեղծում»,-ասաց Քեռյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Նա համոզված է, որ թե՛ Փաշինյանի մուրճը, թե՛ փոխադարձ վիրավորանքները վկայում են Հայաստանում քաղաքական համակարգի ծայրահեղ հետամնացության մասին։ Երկիրը բառացիորեն հսկայական քաղաքական շուկայի է վերածվել։

«Ի տարբերություն Հայաստանի` ընտրական գործընթացները զարգացած ժողովրդավարական երկրներում կանոնակարգված են օրենքով, որում հստակ գրված է, թե ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել։ Հատկապես ուժեղ վերահսկողություն կա ֆինանսական հոսքերի վրա, թե ով որքան է ծախսում, որտեղից է ստանում գումարները և ինչպես են գոյանում այդ միջոցները։ Ֆինանսական հոսքերը պետք է լինեն բաց և թափանցիկ, որպեսզի հասարակության համար ամեն ինչ լավ լինի»,-ասում է մեր զրուցակիցը։

Այս բոլոր ցուցանիշներով Հայաստանը խիստ հետ է մնում առաջատար երկրներից։ Մեր երկրում, փորձագետի կարծիքով, ֆինանսական հոսքերի թափանցիկության և վերահսկելիության ակնարկ անգամ չկա։ Բացի այդ, ամուր ժողովրդավարական ինստիտուտներ ունեցող երկրներում օրենսդրությունը կարգավորում է նաև քաղաքական ուժերի հռետորաբանությունը։ Օրենքը խիստ պատասխանատվություն է սահմանում բռնության, ատելության հռետորաբանության համար, ընդ որում՝ հաշվի չառնելով` քաղաքական ուժը իշխող է, թե ընդդիմադիր։

И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Котайкской области (13 июня 2021). Егвард - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Ամենաարտառոց ընտրությունները. հավաքներին դագաղով մասնակցող թեկնածուն հաղթեց, իսկ մուրճո՞վը

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը, անդրադառնալով մուրճի թեմային, իր հերթին նշում է, որ քարոզարշավի ժամանակ աշխատանքային գործիքների օգտագործումը թերևս կարելի է հայկական «նոու հաու» համարել։ Փորձագետը նախընտրական բազմաթիվ քարոզարշավների հետևել, բայց չի հիշում, որ քաղաքական գործիչները ամբիոնից նման գործիքներ թափահարեն և սպառնան իրենց հակառակորդներին։

«Բայց եթե լուրջ, ապա Փաշինյանի կողմից նման ժեստը վճռականության, ագրեսիայի, իր մրցակիցների նկատմամբ անողոքության դրսևորում է։ Ես դա կդիտարկեի նաև որոշակի անձնային գործոնների տեսանկյունից։ Փաշինյանն այդկերպ ավելի շուտ ցուցադրում է իր ներքին զգացողությունները։ Նա զգում է, որ մուրճի կարիք ունի, դա թուլության ինչ-որ ենթատեքստային ցուցադրություն է»,- Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ դեռ մեկ ամիս առաջ վարչապետի պաշտոնակատարն ավելի վստահ էր իր հաղթանակի հարցում, հիմա այդ վստահությունը չկա ։ Այդ անվստահության ցուցիչ կարելի է համարել քվեարկությունից հետո` հունիսի 21-24-ը հանրահավաքներ սկսելու որոշումը։ Դա սովորաբար պարտվող կողմն է անում։ Հնարավոր է, որ Փաշինյանը հնարավոր է համարում իր պարտությունը․ դրա հավանականությունը 100 տոկոսանոց չէ, բայց բավական բարձր է, որպեսզի այն ներառվի դերային մոդելի մեջ։

Ընտրարշավը նաև մի շարք խոշոր տնտեսվարողների հետ Փաշինյանի կոնֆլիկտի կատալիզատորը դարձավ։ Սյունիքում և Վայոց Ձորում կայացած հանրահավաքների ժամանակ վարչապետի պաշտոնակատարը հարձակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա։

Վերջինս Հայաստանի խոշորագույն հարկատուն է, ԶՊՄԿ-ն նույնպես առաջատար դիրքեր է զբաղեցնում։ Փաշինյանն այդ ընկերությունների ղեկավարություններին մեղադրեց նրանում, որ խառնվում են աշխատակիցների քաղաքական նախընտրություններին, ստիպում են գնալ ընդդիմության ցույցերին կամ արգելում են մասնակցել իր՝ Փաշինյանի նախընտրական հանդիպումներին։

И.о. премьер-министра Никол Пашинян держит в руках молоток во время предвыборной агиткампании в общине Бюрегаван (13 июня 2021). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Անթույլատրելի է Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրությունը. Արման Թաթոյան

Չնայած նրան, որ երկու ընկերություններն էլ պետական չեն, վարչապետի պաշտոնակատարը ընտրություններում հաղթելուց հետո նրանց ղեկավարություններին սպառնաց զանգվածային պաշտոնանկություններով։ Հետաքրքիր է, որ նախկինում քաղաքական ղեկավարության և խոշոր բիզնեսի միջև նման հրապարակային «հարաբերությունների պարզում» չի եղել։ Կոնֆլիկտներ, իհարկե, եղել են, բայց կողմերը նախընտրում էին դրանք թաքցնել կուլիսներում։

Հիմա հակասությունները ջրի երես են բարձրացել։ Քեռյանը կարծում է, որ ընտրություններից հետո Փաշինյանի` քաղաքականության մեջ այդ ձեռնարկությունների միջամտության մասին հայտարարությունները պետք է իրավական գործընթացի առարկա դառնան։ Հիմա ինչ-որ քաղաքական կամ փորձագիտական գնահատական տալը վաղաժամ է։ Մի բան կարելի է հստակ ասել` քաղաքական համակարգի թերզարգացվածության պատճառով խոշոր բիզնեսը լուրջ ազդեցություն ունի քաղաքականության վրա։

Միքայելյանն իր հերթին ուշադրություն է հրավիրում այն բանին, որ իշխանությունների և վերոհիշյալ երկու ձեռնարկությունների միջև հեռակա բանավեճը դեռ չի նշանակում, որ կոնֆլիկտ կա խոշոր բիզնեսի հետ առհասարակ։ Այդ բիզնեսի զգալի մասը շարունակում է աջակցել իշխանությանը, իսկ դրա որոշ ներկայացուցիչներ անգամ հայտնվել են իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում։

Роберт Кочарян на предвыборной агиткампании в административном районе Нор Норк (9 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
«Սկզբում, որ տեսա, վախեցա». Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին. լուսանկար

Բայց միևնույն ժամանակ Փաշինյանին աջակցում է բիզնեսի այն հատվածին, որը վարչական առումով կախված է իշխանությունից։ Իսկ դա չի վերաբերում ո՛չ Զանգեզուրի կոմբինատին, ո՛չ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին։ Ավելին, երկու ձեռնարկություններն էլ ասոցացվում են Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների հետ։

Մի դեպքում դա Սյունիքի նախկին մարզպետն է և Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ցուցակի 3-րդ համարը՝ Վահե Հակոբյանը, մյուս դեպքում խոսքը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասին է, որը նույնպես հանդես է եկել ի պաշտպանություն Քոչարյանի։

Միաժամանակ ո՛չ Զանգեզուրի կոմբինատը, ո՛չ էլ «Գազպրոմ Արմենիան» չեն վախենում զրկվել ոչ ֆորմալ արտոնություններից կամ պատժվել հարկային ստուգումների արդյունքում։ Այդ ընկերություններն իշխանությունից անկախ են և այդ պատճառով պարտավոր չեն հաշվի առնել քաղաքական ղեկավարության կարծիքը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն