Հայասայի հետ հայերի կապը ժխտելը քաղաքական ենթատեքստ ունի. ակնհայտը՝ բանավեճի առարկա

CC BY-SA 3.0 / Bernard Gagnon / Lion Gate, Hattusa"Львиные ворота" у входа в столицу древнего Хеттского царства - Хаттусу
Львиные ворота у входа в столицу древнего Хеттского царства - Хаттусу - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021

«Հայաստան» անվանումը, ինչպես ընդունված է համարել, հայտնվել է մ.թ.ա. 6-րդ դարում, իսկ այն պետությունը, որը մինչ այդ գտնվել է այդ տարածքում, կոչվել է Վանի թագավորություն կամ Ուրարտու։ Ինչո՞ւ են ուզում հայերին զրկել Հայկական լեռնաշխարհում բնիկության իրավունքից՝ մեր սյունակագրի հոդվածում։

Փիլիպոսյան. «Մեծամորի պեղումների գտածոները զարմացրել են միջազգային հնագետներին» - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Մեծամորի պեղումների գտածոները զարմացրել են միջազգային հնագետներին

Վանի թագավորության փլուզումից հետո, ինչպես հայտնի է, Ուրարտուն անհետացավ, և գրեթե անմիջապես էլ նրա տեղում հայտնվեց բոլորիս համար սովորական Հայաստանը, որն այդպես է կոչվում արդեն առնվազն երկուսուկես հազար տարի։

Ընդ որում՝ շումերների մոտ մ.թ.ա.  3-րդ հազարամյակում Միջագետքից հյուսիս ընկած էր Արատտա կոչվող պետությունը։ Հատկանշական է, որ Աստվածաշնչի Յոթանասունից թարգմանության (Սեպտուագինտա) մեջ,  Երեմիա մարգարեի գրքում, Արարատի թագավորությունը, այսինքն՝ Հայաստանը, հիշատակվում է հենց որպես «Արատեի թագավորություն»։ Եթե բավարար չէ այն, որ Արատտան ակնհայտորեն հիշեցնում է Արարատը, ապա կան նաև հնագույն աղբյուրներ, որտեղ անվանումը ուղղակիորեն է նշվում։ Էլ ավելի հետաքրքիր պատմություն է կապված Հայասա անվանման հետ։ Այն գտնվել է ոչ թե հողի տակ պեղումների արդյունքում, այլ Խեթական կայսրության գրադարանի թարգմանության շնորհիվ։

1905թ․-ին կենտրոնական Թուրքիայում՝ ժամանակակից Անկարայից 150 կմ հեռու, գերմանացի արևելագետ-ասորաբան Հուգո Վինկլերը (1863-1913թթ․) մեծ քանակությամբ սալիկներ է հայտնաբերել Բոգազքյոյ գյուղի տարածքում, նախկին Հատտուսայի՝ խեթերի կայսրության մայրաքաղաքի տեղում (երկրի ինքնանվանումը եղել է Հաթի)։ Սալիկների վրա գրառումները աքքադական սեպագրերով էին, որն արդեն հայտնի էր եվրոպացի գիտնականներին, բայց՝ անհայտ լեզվով։ Այստեղ մի կարևոր պահ կա․ հետազոտողները հեշտությամբ կարողանում էին կարդալ խեթերի գրերը, բայց բացարձակ չէին հասկանում նրանց հնագույն և վաղուց մեռած լեզուն։

Թուրքիայում Ուրարտուի ժամանակաշրջանի հնագույն ամրոցի ավերակներ են հայտնաբերվել

1915թ․-ին խեթերեն լեզվի վերծանմամբ զբաղվել է հետագայում մեծ ճանաչում ձեռք բերած, բայց այն ժամանակ դեռ երիտասարդ չեխ ասորագետ Բեդրժիխ Գրոզնին։ Նա սեպագրերով տեքստը տառադարձել է լատինատառի և ենթադրել, որ խեթերեն լեզուն հնդեվրոպական է եղել։ Եվ պարզվել է, որ նա ճիշտ էր։ Նա սկսել է թարգմանություն անել ըստ մյուս հնդեվրոպական լեզուներին նմանության․ եթե որևէ բառ հիշեցնում էր նմանատիպ այլ բառ հնդեվրոպական լեզուներում, ապա ըստ դրա էր իմաստը հաստատվում էր։ Շուտով Գրոզնին արդեն կարողանում էր կարդալ խեթական մայրաքաղաքի գրադարանի արքայական հարուստ արխիվները։

Այդ փաստաթղթերում նշվում էր այն մասին, որ խեթերի թագավորության ժամանակներում (մոտավորապես մ.թ.ա. 1800-1180 թթ․) Հայկական լեռնաշխարհի տարածքում պետություն է գոյություն ունեցել՝ Հայասան։ Ընդ որում, այն ծաղկում է ապրել Ուրարտուից մի ամբողջ հազարամյակ առաջ։

Հայասան կամ Հայասա-Ազզին խեթական սեպագիր տեքստերում հիշատակվում է մ․թ․ա․ 16-13 դարերն ընկած ժամանակահատվածում։

Вид на Малый Арарат с Большого Арарата - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Ի՞նչ էր հայտնաբերել Ռոն Ուայեթը Արարատից ոչ հեռու

Այդ ժամանակաշրջանում Հայասան երբեմն հաշտություն է կնքել Խեթական թագավորության հետ և խեթերին հարկ է վճարել, դաշինք է կազմել և անգամ զորքեր է տրամադրել, բայց երբեմն էլ ռազմական հակամարտությունների մեջ է մտել նրա հետ։ Օրինակ, Աննիասը կամ Անանիան՝ Հայասայի արքան մ.թ.ա. 1340-1310-ական թվականներին, համառ պատերազմներ է վարել խեթերի դեմ և մի քանի անգամ պարտության է մատնել նրանց։

Խեթագետների մեծ մասը Հայասան տեղակայում են Ճորոխ և Եփրատ գետերի վերին հոսանքում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Սակայն դրա արևելյան սահմանները հստակ հայտնի չեն։ Խեթերը, բնականաբար, գրել են Հայասայի արևմուտքում կատարվող իրադարձությունների մասին, քանի որ հենց այնտեղ էր այն սահմանակից Խեթական կայսրությանը։ Թե ինչ էր տեղի ունենում հարևանների արևելյան կամ նրանցիցի հեռու շրջաններում՝ խեթերին առանձնապես չէր հետաքրքրում։

Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 

Պատմաբանները կարծում են, որ Հայասայի մայրաքաղաքը եղել է Կումմախան (որն ավելի ուշ վերածվել է հայկական Կեմախի) Եփրատ գետի վերին հոսանքում, ժամանակակից Երզնկա քաղաքի մոտակայքում։ Հարկ է նշել, որ դա բավականին բացառիկ իրավիճակ է՝ խեթերը փաստացի որպես երկրի անվանում նշում են հենց այն, որը, ըստ երևույթին, իրենց տվել են հենց իրենք՝ երկրի բնակիչները։ Այսինքն՝ խեթերը օտար անվանումներ կամ էկզոնիմներ չեն տվել, այլ օգտագործել են հենց հարևանների ինքնանվանումը կամ էնդոէթնոնիմը։ Այդպիսի բան հազվադեպ է լինում, սովորաբար երկրների էկզոնիմներն ու էթնոնիմները (արտանվանումներն ոu ինքնանվանումները) ակնհայտ տարբերվում են, ինչպես օրինակ Գերմանիա-Ջերմանիա-Ջերմընի-Դոյչլանդ, Հունաստան-Գրեցիա-Գրիս-Էլլադա, Ճապոնիա-Ջապան-Ջըփեն-Նիպպոն (հայերեն-լատիներեն-անգլերեն ինքնանվանումը) և այլն։

Բայց այստեղ պարադոքսալ իրավիճակ է առաջանում։ Ստացվում է, որ մինչև Ուրարտու պետության ի հայտ գալը նույն տեղում ավելի հին թագավորություն է եղել՝ Հայասան, որը հաճախ է հիշատակվում խեթերի մոտ։ Բայց պարտադիր չէ հայ լինել իմանալու համար, որ հայերի ժամանակակից և միաժամանակ հնագույն ինքնանվանումն է Հայաստան, ընդ որում՝ դրա գոյությունը սկսվում է Ուրարտուի անկումից հետո, այսինքն՝ մ.թ.ա.  6-րդ դարից։ Ինչպես ասում են՝ զգացեք տարբերությունը․ սկզբում, մինչև մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսը՝ Հայասա, հետո՝ Ուրարտու, իսկ Ուրարտուի անկումից հետո՝ Հայաստան։  Ցանկացած ժամանակակից պատմաբան, իմանալով, թե ինչպես են իրենց երկիրն անվանում ժամանակակից հայերը,  կնկատի խեթական արխիվների անվանման հետ ակնհայտ նմանությունը։

Археологические раскопки на территории Кармир блур - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
«Կարմիր բլուր» հնավայրում ուրարտական շերտ է հայտնաբերվել, պեղումները շարունակվում են

Ուստի միանգամայն բնական է, որ 20-րդ դարի առաջին կեսին որոշ եվրոպացի հետազոտողներ ենթադրեցին, որ «Հայասա» բառում հիմնական արմատը «հայա»-ն է, որը համապատասխանում է հայերի ինքնաանվանմանը, իսկ «(ա)սա» վերջնավանկը խեթական վերջածանց է, որը նշանակում է «երկիր»։ Այդ տեսությունը առաջիններից մեկը ձևակերպեց շվեյցարացի ասորագետ և առաջին խեթագետ Էմիլ Գուստավ Ֆորերը։ Այն զարգացրեց գերմանացի լեզվաբան Պաուլ Կրեչմերը։ 1933թ․-ին Վիեննայի գիտությունների ակադեմիայի կողմից հրատարակվեց Կրեչմերի «Հայերի ազգային անունը՝ Հայկ» (գերմ․ «Der nationale Name der Armenier Haik») աշխատությունը, որտեղ նա եզրակացնում է, որ «Բողազքյոյում հայտնաբերված սեպագրերում օգտագործվող Հայասա անվանումը նշանակում է «Արմենիա»։

Ավելի ուշ Հայաստանում այդ տեսակետին միացան Նիկոլայ Ադոնցը, Գրիգոր Ղափանցյանը, Ռաֆայել Իշխանյանը և այլ պատմաբաններ։ Գևորգ Ջահուկյանն այդ առիթով գրում էր․ «Հայասայի հիմնական լեզուն եղել է հայերենը և․․․ հայկական տարրը գերակա դեր է ունեցել Հայասա պետության մեջ»։ Թվում է՝ ամեն ինչ տրամաբանական է և բոլորին հասկանալի։

Հնագետները բացահայտել են 3200 տարեկան խորհրդավոր արձանիկների նշանակությունը

Բայց 20-րդ դարի երկրորդ կեսին պատմաբանների միջև ինչ-որ տարօրինակ պայքար սկսվեց, որտեղ գիտական բանավեճի պատրվակով սկսեցին Հայասան Հայաստանի պատմությունից կտրելու և դրանով հայերին իրենց անցյալից զրկելու փորձեր արվել։ Դեռևս ուշ ԽՍՀՄ-ի տարիներին այդ բանավեճին մասնակցում էին խոշորագույն խորհրդային գիտնականները։

Այսպես, 1980-ականների սկզբին հայտնի պատմաբան-արևելագետ և լեզվաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Դյակոնովը (1915 — 1999 թթ.) ենթադրություն առաջ քաշեց, որ գրաբարում հայերի ինքնանվանումը՝ «Հայք» (hay-kʿ), հավանաբար ծագում է Մելիտենի (Մալաթիա) ուրարտական անվանումից՝ ուրարտերեն Ḫāti բառից։

Դրա հետ կապված հայտնի լեզվաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վյաչեսլավ Իվանովը (1929-2017 թթ.)՝ հնդեվրոպական նախալեզվի ծագման հայկական տեսության վերաբերյալ Գամկրելիձե-Իվանովի հիպոթեզի համահեղինակը, հայտարարեց «հայ» ինքնանվանման և հայերի էթնոգենեզի հետ կապված այլ հարցերում  Ի․Մ․ Դյակոնովի բոլոր թեզերի սխալ լինելու մասին և ողջունեց Գ․Ա․ Ղափանյանցի մտահանգումների ճշմարտացիությունը։

Раскопки в селе Агцк, Аштарак - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2021
Հայաստանում իրականացված բացառիկ պեղումների հնգյակը. գտածոները տանում են մինչև մ.թ.ա.

Դյակոնովը կողմնակից էր այն տեսությանը, որ հայերի նախնիները Հայկական լեռնաշխարհ են եկել արևմուտքից, այսինքն՝ եվրոպական նախահայրենիքից։ 1968թ․-ին նա հրապարակեց հայերի էթնոգենեզի իր հետազոտությունը՝ «Հայ ժողովդրի ծագումը» գիրքը, որում հիմնավորում է հայերի ծագման միգրացիոն-խառնուրդային վարկածը։ Վյաչեսլավ Իվանովը, որը Թամազ Գամկրելիձեի հետ համատեղ առաջ էր քաշել հնդեվրոպական նախալեզվի ծագման իր վարկածը, հերքում էր Ի․Մ․ Դյակոնովի ենթադրությունները հայերի էթնոգենեզի հետ կապված մի շարք հարցերի շուրջ՝ դրանք սխալ համարելով։ 

Ժամանակակից ուսումնասիրողները պնդում են, որ Ի․Մ․ Դյակոնովի՝ դեռևս 60-ականներին առաջ քաշած վարկածն այն մասին, թե  հունարենն ու փռյուգերենը մոտ են թրակիերենին և հայերենին, գիտական հաստատում չեն գտել։ Ի պատիվ Դյակոնովի պետք է ասել, որ կյանքի վերջում նա անձամբ խոստովանեց իր հայացքների սխալականությունը և խոսեց  մ.թ.ա. 6-րդ հազարամյակում նախահնդեվրոպացիների նախահայրենիքի տեղայնացման մասին Փոքր Ասիայում, որտեղից նրանք անցել են Բալկան-Դանուբյան տարածաշրջան։

Պեղումները լուրջ շերտեր կբացահայտեն ուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ. Բադալյան

Այսինքն՝ նա եկել էր այն եզրակացության, որ հնագույն ժողովուրդների տեղաշարժը հակառակ կողմ է եղել՝ ոչ թե արևմուտքից արևելք, այլ հակառակը՝ արևելքից արևմուտք։ Բայց դեռ այսօր էլ կան արևմտյան պատմաբաններ, որոնք շարունակում են պնդել նման՝ բազմաթիվ գիտնականների կողմից արդեն հերքված և անհիմն ճանաչված հայացքները։ Շարունակվում են նաև վեճերն այն մասին, թե որտեղ է գտնվել Արատտան, ինչպես նաև Հայասայի և Ուրարտուի էթնիկ կազմի և հայերի ծագման մեջ նրանց դերի մասին։

Ժամանակակից պատմաբան Արմեն Այվազյանը կարծում է, որ Հայասայի հետ հայերի կապի ժխտումը քաղաքական հիմնավորում ունի, նպատակն է՝ զրկել հայերին Հայկական լեռնաշխարհում բնիկության իրավունքից։

Թե ով է կանգնած այդ ժխտման հետևում և ում է այն ձեռնտու՝ բոլորին վաղուց և շատ լավ հայտնի է։ Բայց հետաքրքիր է մեկ այլ հարց․ դեռ որքա՞ն կշարունակվի այդ պայքարը, և ե՞րբ, վերջապես, գիտության ներկայացուցիչները կդադարեն վիճել ակնհայտի մասին։ Այնուամենայնիվ, ինչպես հայերն են հումորով վերապատմել հռոմեացի պատմաբան Տիտոս Լիվիոսի հայտնի աֆորիզմը՝ «Ճշմարտությունը կարող է երբեմն խավարել, բայց երբեք չի մարում»։ Այնպես որ այն կհաղթահարի ցանկացած պայքար և կհաղթանակի։ 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն