Նոր ազգային փոխադրողը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Никол Пашинян принял председателя правления Air Arabia шейха Абдуллу бин Мохаммада Аль Тани
И.о. премьер-министра Никол Пашинян принял председателя правления Air Arabia шейха Абдуллу бин Мохаммада Аль Тани - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
Բաժանորդագրվեք
Նիկոլ Փաշինյանն AirArabia–ի խորհրդի նախագահի հետ հանդիպմանն ասել է, որ ՀՀ քաղաքացիները ցածր սակագներով ավիահաղորդակցության կազմակերպումը դիտարկում են որպես ճանապարհորդության և մատուցվող ծառայությունների ընտրության ավելի լայն հնարավորություն:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է AirArabia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և AirArabia-ի միջև ստորագրված համաձայնագրով հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծումը։

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է AirArabia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին։
Նոր ազգային փոխադրողը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է AirArabia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունն իր գործիքակազմերով պատրաստ է օժանդակել ավիաընկերության արդյունավետ գործունեությանը, ինչը կնպաստի ուղևորահոսքերի ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքացիներին ավիացիոն ոլորտում ժամանակակից և որակյալ ծառայությունների մատուցմանը:

AirArabia-ի տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ իրենք Երևանը դիտարկում են որպես ավիահաղորդակցության ընդլայնման հետաքրքիր հնարավորություն: Ավիաընկերությունը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ:

«Կթռչենք, ուր հայերը ցանկանան». «AirArabia»–ի տնօրենը պատմեց ազգային ավիափոխադրողի մասին

Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ ՀՀ քաղաքացիները ցածր սակագներով ավիահաղորդակցության կազմակերպումը դիտարկում են որպես ճանապարհորդության և մատուցվող ծառայությունների ընտրության ավելի լայն հնարավորություն:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала