Հսկաների մասին առասպելները հեքիաթներ չեն. ի՞նչ են պատմում Հայաստանում գտնված ոսկորները

© Sputnik / provided by Armen PetrosyanВид на Арарат с Арагаца
Вид на Арарат с Арагаца - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանի հնագույն ավանդապատումները վկայում են, որ հայերը հսկաների սերունդներ են․հայոց նահապետ Հայկը և նրա տոհմը նույնպես հսկաներ են եղել։ Այդ մասին դեռ 5-րդ դարում իր «Հայոց պատմության» մեջ գրում էր պատմահայր Մովսես Խորենացին։
Հնագույն այս ավանդապատումների ճշմարտացիությունը հաստատող բազմաթիվ փաստեր կան։ Անդրկովկասի լեռներում դարեր շարունակ հսկա հասակով մարդկանց ոսկրային մնացորդներ են հայտնաբերել, և այսօր Հայաստանի և Վրաստանի բազմաթիվ գյուղերի բնակիչներ համոզված են, որ վաղ անցյալում այստեղ հսկաների քաղաքներ են եղել, գտնվել են նաև նրանց բազմաթիվ գերեզմանները։
Հայերի փրկության բանաձևը, կամ ի՞նչ կլինի, եթե կիրառենք Աշխարհաժողովի սկզբունքները
Անկախ հետազոտողներ Ռուբեն Մնացականյանը, Արթուր Մարգարյանը, Վազգեն Գևորգյանն ու Արայիկ Փահլևանյանը վերջին քառորդ դարում ճամփորդել են գրեթե ամբողջ Հայաստանով և բազմաթիվ տեղեկություններ ու հարյուրավոր մարդկանց վկայություններ են հավաքել տասնյակ տարածաշրջաններից։ Վերջին 10 տարում նրանց են միացել նաև ռուս գործընկերները։

Արագած

Հին հայկական ձեռագրերում նշվում է, որ հսկա Հայկ Նահապետի որդին՝ Արմենակը, քաղաք է կառուցել Արագած լեռան լանջին․այժմյան մայրաքաղաքից այն ընդամենը մեկ ժամվա ճանապարհի վրա է։ Այնտեղ` 1750 մետր բարձրության վրա է գտնվում Լեռնարոտ գյուղը։ Դրա բնակիչները պատմեցին, որ լեռան բարձունքում շատ հին գերեզմանավայրեր կան։ Գանձեր որոնողները վերջերս բացել էին դրանցից մեկը։ Հայտնի չէ՝ այնտեղ իսկապես ոսկի հայտնաբերել են, թե ոչ, բայց նման դեպքերում սովորաբար ոսկորները տեղում են թողնում։ Գուցե պարզվի, որ դրանք հսկաների մնացորդնե՞ր են։
Южные ворота Ванской скалы - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Ու՞ր է կորել 1000 տարին, կամ հատուկ խեղաթյուրում են հայոց հնագույն պատմությունը
Հետազոտողները Լեռնարոտ հասնում են սովորական ավտոմեքենայով, բայց ավելի վերև ճանապարհ չկա, քարքարոտ լեռն անգամ ամենագնացը չի բարձրանա։ Մեքենան թողնելով վերջին տներից մեկի մոտ` արշավախումբը տեղափոխվում է 1971թ․-ի արտադրության խորհրդային «Լազ-52» բեռնատար։
Սա միակ տրանսպորտային միջոցն է, որը կարողանում է անցնել այդ ճանապարհները. շարժիչի մռնչոցի ուղեկցությամբ վարորդը հաղթահարում է խոչընդոտները, որոնք անանցանելի կլինեին սովորական մեքենայի համար։ Ցնցումներով ճանապարհը տևում է ընդամենը 20 րոպե, և ահա արդեն երևում է ուղենիշը՝ դասավորված քարակույտը։ Գերեզմանավայրն իսկապես փորել են, շուրջբոլորը քարեր են ընկած, մի քանիսը հետ են լցրել գերեզմանի մեջ։
Գյուղացիները դրանք բարձրացնում են, ներքևում երևում են կմախքների մնացորդները, որոնք, պարզվում է` երկուսն են։ Ինչպես և սպասելի էր` երկուսն էլ ջարդված են։ Ուսումնասիրելով մնացորդները` արշավախմբի անդամները եզրակացնում են, որ մարդկանցից մեկը ցածրահասակ է եղել, մյուսը՝ բարձրահասակ, ընդ որում՝ նա տպավորիչ, եռանկյունաձև ծնոտ ունի։ Նրա հասակը կարող էր հասնել երկու մետրի, ինչը զգալիորեն գերազանցում է հին ժամանակների ստանդարտները։ Բայց այս մնացորդները հսկաների ոսկորներ չես անվանի։
Արագած լեռան լանջի մեկ այլ հատվածում գտնվող գյուղը Ավան է կոչվում։ Այնտեղից շարժվելով դեպի այս երթուղու վերջին բնակավայրը` կիկլոպյան քաղաքների և ամրոցների բազմաթիվ ավերակների միջև մենք կիսաքանդ, հին սալարկված ճանապարհ հայտնաբերեցինք։ Այն ձգվում էր 5 կմ և տանում էր բարձունքի ճանապարհի վերջին գյուղը՝ Խնուսիկ, որը տեղակայված է մոտ 2000 մետր բարձրության վրա։ Այսօր այնտեղ փաստացի ոչ ոք չի ապրում։ Մնացել են միայն նախկին գյուղի մնացորդները, որի բնակիչներին արտաքսել են դեռևս Ստալինի օրոք։
Հնից էլ հին Քարահունջը. ինչի մասին են վկայում Հայաստանի «ծակ քարերը»
Արագածի լանջով մի քանի կիլոմետր վերև գտնվում է Ձյունաբերդ մեգալիթյան ամրոցը, որը, ըստ պատմաբանների, կառուցվել է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում։ Այն գտնվում է բարձունքում և կառուցված է մի քանի տոննա քաշով խոշոր լեռնաքարերից՝ ներքևի հատվածում և համեմատաբար ոչ մեծ քարերից՝ վերին հատվածում։ Այդ քարերի մեծ մասը երկրաշարժերի արդյունքում ցրված է շուրջբոլորը։
© Sputnik / provided by Armen PetrosyanСложенные в виде горы камни
Сложенные в виде горы камни - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Сложенные в виде горы камни
Սարի պես իրար վրա դարսած քարերը
Այս լքված վայրերում միայն հովիվների կհանդիպեք։ Իսկ որտեղի՞ց քարե սալարկը։ Գուցե այն խորհրդային տարիներին է հայտնվե՞լ։ Բայց դրա համար հարկ կլիներ հավաքել ամբողջ շրջանի բնակչությանը։ Որոշում ենք տեղացիներից ճշտել, թե երբ է կառուցվել ճանապարհը։ Այսպիսի դեպքերում սովորաբար ծերերի պատմություններն են հիշում։ Եվ պարզվում է, որ սալարկված ճանապարհն այստեղ շատ վաղուց կա։ Թե որքան վաղուց՝ ոչ ոք չգիտի։
Սկսում էր մթնել, և ստիպված են լինում վերադառնալ։ Ներքևում՝ Ավան գյուղում, արշավախմբին անակնկալ է սպասում։ Տներից մեկի տանտերերը հրավիրում են սուրճ խմելու։ Զրույցի ընթացքում անսպասելիորեն պարզվում է, որ հսկաների մնացորդների մասին այստեղ ոչ միայն լսել են, այլև անձամբ են տեսել, ընդ որում՝ բազմիցս։
© Sputnik / provided by Armen PetrosyanТабличка у крепости Дзюнаберд
Табличка у крепости Дзюнаберд - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Табличка у крепости Дзюнаберд
Ձյունաբերդի ցուցատախտակը
Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ Կոմիտաս Ալեքսանյանը պատմում է․«Մեր ջահելները պատահական ինչ-որ փոս գտան, հետաքրքրության համար սկսեցին փորել ու մեծ, հսկա մարդկանց ոսկորներ հանեցին։ Այ էսպիսի գանգեր ենք գտել (ցույց է տալիս չափսերը՝ միայն երկու ձեռքով է հնարավոր պահել)։ Ես առաջ երբեք նման բան չէի տեսել, մարդու գանգ էր` ուղղակի շատ մեծ։ Նաև ոտքի ոսկորներ։ Երկարությամբ համարյա իմ բոյին էին։ Մի անգամ 2010 թ․-ի աշնանն է եղել և 2009-ին, մեր գյուղի տարածքում, որտեղ սուրբ Վարվառայի գերեզմանն է»։
© Sputnik / provided by Armen PetrosyanМостовая на склонах Арагаца
Мостовая на склонах Арагаца - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Мостовая на склонах Арагаца
Սալարկված քարերը
Հաջորդ օրը նորից ենք գալիս Ավան գյուղ։ Նման դեպքերում հիմնական խնդիրն այն է, որ մի քանի տարի հետո գտածոներն այլևս անհնար է հայտնաբերել։ Գյուղերում, ինչպես հայտնի է, թանգարաններ կամ հնությունների պահման վայրեր չկան, գյուղացիներն իրենց աշխատանքով են զբաղված, իսկ ահա պատմաբանները խորհրդային ժամանակներից մնացած իներցիայով նման գտածոներին կասկածանքով են վերաբերվում։ Իհարկե, երբեմն հնէաբաններն իրենք են պատմում գտնված հսկայական ոսկորների և արտեֆակտների մասին, բայց թեման շատ չեն բարձրաձայնում։    

Սյունիք

Մովսես Խորենացին գրում էր, որ հսկաների՝ Հայկ Նահապետի հետնորդների բնակավայրեր են եղել նաև Հայաստանի հարավ-արևելքում՝ Սյունիքում, Որոտան գետի մերձակայքում։ Վայրերը, որոնց մասին գրում էր պատմահայրը, մինչ օրս պահպանվել են, հիմնականում պահպանվել են բնակավայրերից հեռու գտնվողները։ Մյուսները, որոնք մոտ են գյուղերին ու քաղաքներին, որպես քարհանք են ծառայել։ Սակայն խորհրդային տարիներին նմանատիպ բացահայտումները բոլորովին չէին հետաքրքրում գիտությանը։
Բազմաթիվ դամբարաններ վերածվել են ցորենի կամ գարու արտերի։ Իսկ առանց պետության պահպանության մնացած արդյունահանված քարերը բնակչության համար շինանյութ են դարձել։
Львиные ворота у входа в столицу древнего Хеттского царства - Хаттусу - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Հայասայի հետ հայերի կապը ժխտելը քաղաքական ենթատեքստ ունի. ակնհայտը՝ բանավեճի առարկա
Խոտ գյուղում նույնիսկ խորհրդային տարիներից մնացած օդանավակայան կա։ 1968թ․-ին` Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնելիս, այստեղ հսկաների մնացորդներով դամբարան են հայտնաբերել։ Այն ժամանակ տրակտորները 6 մետր խորությամբ քանդել են բլուրը, ինչի արդյունքում էլ հասանելի են դարձել հին շերտերը։ Տրակտորավարն այն տարիներին Ռազմիկ Առաքելյանն էր, նա ամեն բան իր աչքով է տեսել և հիանալի հիշում է։
Անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը պատմում է․«Խոտ գյուղի ամբողջ բնակչությունը խոսում է այնտեղ հայտնաբերված հսկաների ոսկորների մասին։ Մասնավորապես, Ռազմիկ Առաքելյանը տարիներ առաջ, հողային աշխատանքների ժամանակ, անձամբ է տեսել երկու հսկաների գերեզմանները։ Այդ մասին պատմում էր նաև գյուղապետը, որին հայրը ցույց է տվել ճշգրիտ տեղը։ Բոլորը, ովքեր տեսել են դա, շատ են զարմացել, թե ինչ հսկա մարդիկ են ժամանակին ապրել այստեղ։ Ըստ երևույթին` այնտեղ նրանց գերեզմանատունն է եղել, և այդ վայրը ուսումնասիրել է պետք»։
Հարևան Տանձատափ գյուղում նույնպես հսկայական ոսկորների մասին պատմող վկաներ կան․գտնվածի ոլոքը հասնում էր նրանցից ամենաբարձրահասակի գոտկատեղին։ Դա տեղի է ունեցել 1986թ․-ին, երբ տրակտորները լեռան լանջերին մի քանի մետր խորության փոսեր էին անում՝ մրգատու ծառերի ծառուղի էին փորում։ Դրա արդյունքում այստեղ հնագույն շերտեր են հասանելի դարձել։ Տրակտորի բահը հանել է ներքին սալը և բացվել է բուն գերեզմանը, որտեղից իսկական հսկայի ոսկոր են դուրս եկել։ Նախկին գյուղապետ Միխայիլ Համբարձումյանն այն ժամանակ անձամբ էր ղեկավարում աշխատանքները։
Միխայիլ Համբարձումյանը հիշում է․«Շինարարական աշխատանքների ժամանակ ոչ մեծ անցք բացվեց՝ կողքերը  հարթ քարերով սալարկված։ Այնտեղ ես ոտքի ոսկոր գտա՝ ծնկից մինչև ոտնաթաթ, երկարություն մոտ 120 սմ, ես նույնիսկ վարորդին կանչեցի, ցույց տվեցի, բարձրահասակ տղա էր։ Փորձեցինք նայել, թե ուրիշ ինչ կա այդ փոսում, բայց շատ խորն էր, համ էլ արդեն մութ էր, բան չէր երևում։ Այդպես էլ թողեցինք։ Մեծ գտածոյին նայում էինք ու զարմանում՝ էսպիսի հսկանե՞ր են եղել։ Եթե միայն ոտքի ոսկորի երկարությունը մետրից ավելի էր, ուրեմն հասակն ինչքա՞ն է եղել»։
© Sputnik / provided by Armen PetrosyanБывший староста села Тандзатап Михаил Амбарцумян
Бывший староста села Тандзатап Михаил Амбарцумян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Бывший староста села Тандзатап Михаил Амбарцумян
Միխայիլ Համբարձումյանը
Եթե ոտքի ոսկորը 120 սմ է, հավանաբար հնագույն հսկայի հասակը մոտ 4 մետր է եղել։
Անկախ հետազոտողներ Ռուբեն Մնացականյանը, Արթուր Մարգարյանը և Արայիկ Փահլևանյանը գտան այդ վայրը և ամբողջ օրը մաքրեցին դամբարանի շուրջ աճած թփուտները։ Այնուհետև նրանք չափեցին դրա երկարությունը: Քանդված խցիկի երկարությունը մոտ 4 մ 80 սմ է: Սակայն պատմաբանները կարծում են, որ մեծ քարե գերեզմանի առկայությունն ինքնին դեռ աճյունների մեծության ապացույց չէ:
© Sputnik / provided by Armen PetrosyanИсследователи измеряют каменную плиту
Исследователи измеряют каменную плиту - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Исследователи измеряют каменную плиту
Հետազոտական աշխատանքներ
Այնտեղ հանգիստ կարող էին  նաև սովորական չափերի մարդիկ թաղված լինել։ Թաղման խցիկի չափը սովորաբար ցույց է տալիս հանգուցյալի հանդեպ շրջապատի վերաբերմունքը, հասարակության մեջ նրա սոցիալական դիրքը և բնավ ոչ նրա մարդաբանական չափերը։ Հնէաբանների փաստարկները միանգամայն հիմնավորված են։
Սակայն պետք է հաշվի առնել, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք միանգամայն հակադարձ օրինակի հետ, երբ հսկայական ոսկորների մասին ականատեսի պատմությունը համընկնում է դամբարանի հսկայական չափերի հետ։ Այդ փաստը միանգամայն նույնական է հին պատմաբանների գրածների հետ։ Գուցե Որոտան գետի կիրճում անցյալում իսկապես առասպելական տիտաննե՞ր են բնակվել։ Եվ ոչ միայն այնտեղ, նույնպիսի չափերի քարե դամբարաններ՝ նույնատիպ  ոսկորներով, հայտնաբերել են ամբողջ Հայաստանի տարածքում։ Արայի լեռից հարավ ընկած շրջանում՝ Եղվարդի մոտ, գտածոների նկարագրություններ կան դեռ 18-րդ դարից։
Ի՞նչ էր հայտնաբերել Ռոն Ուայեթը Արարատից ոչ հեռու
Հայաստանի անկախ հետազոտողներն ամփոփում են վերջին քառորդ դարի իրենց որոնումները։ Հավաքված տվյալները միանշանակ վկայում են, որ հսկաների մասին առասպելներն ամենևին էլ հեքիաթներ չեն։ Իսկ մեր նախնիների մեջ հսկաների ամբողջ ցեղեր են եղել, որոնց մասին պաշտոնական պատմությունը գրեթե ոչինչ չգիտի։ Գիտությունը, սակայն, կառուցվում է ոչ թե երեկվա դոգմաների, այլ փաստերի ուսումնասիրության վրա։ Եվ երբ վերջապես զբաղվեն Հայկական լեռնաշխարհի գաղտնիքներով, մարդու ծագման և զարգացման ողջ պատկերը հերթական անգամ կշտկվի և նույնիսկ լրջորեն կփոփոխվի։ Իսկ մեզ մնում է միայն հաջողություն մաղթել գիտնականներին իրենց քրտնաջան և դժվարին աշխատանքում…
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала