Facebook-ում, Google–ում և էլեկտրոնային այլ հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն

© Pixabay / Con KarampelasСоциальная сеть Facebook
Социальная сеть Facebook - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ենթադրվում է, որ պետական ՀՀ բյուջեի մուտքերն ամենաքիչը կավելանան 20 մլրդ դրամով։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հարկային օրենսգրքում ավելացվելու է էլեկտրոնային ծառայություն հասկացությունը, այսինքն` էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
«Խոշոր օնլայն հարթակները (Facebook, Google, Booking, Netflix և այլն), եթե ծառայություններ են մատուցում ֆիզիկական անձանց` գովազդ են դնում, բնականաբար, գումար են ստանում։ Այս դեպքում այդ ընկերությունները Հայաստանին ԱԱՀ են վճարելու»,–ասաց Բադասյանը։
Премьер-министр Никол Пашинян во время очередного заседания правительства Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` որն է լինելու նորընտիր կառավարության առաջին անելիքը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտարարեց` նախագծի ընդունմամբ ենթադրվում է, որ պետական բյուջեի մուտքերն ամենաքիչը կավելանան 20 մլրդ դրամով։ 
«Օրենքի նախագծով նաև հավասար մրցակցություն կլինի տեղական և այն դրսի ընկերությունների միջև, որոնք ՀՀ–ում ծառայություններ են մատուցում։ Օրինակ` Yandex-ն ԱԱՀ չէր վճարում, իսկ GG-ն վճարում էր։ Այսինքն` օրենքն ընդունելուց հետո Yandex-ն առնվազն 1 մլրդ դրամի ԱԱՀ կվճարի։ Սա շատ լավ օրենք է, շատ ենք չարչարվել սրա վրա և կարծում եմ` շատ մեծ էֆեկտ է ունենալու»,–ասաց Քերոբյանը։
Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծը։
Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ խոշորագույն ՏՏ ընկերությունները՝ Facebook-ը և Google-ը, պատրաստ են քննարկել Հայաստանում հարկեր վճարելու հարցը։
 Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը հանդիպում է ունեցել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տարածաշրջանային մենեջերների հետ:
Լրահոս
0