00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում չլուծված խնդիրներ կան. տնտեսագետ

© Sputnik / Владимир Гердо / poolВстреча глав МИД Армении и России Арарата Мирзояна и Сергея Лаврова (31 августа 2021). Москвa
Встреча глав МИД Армении и России Арарата Мирзояна и Сергея Лаврова (31 августа 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվել
Տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը վերլուծում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման տնտեսական հատվածը և իր կողմից որոշ առաջարկներ անում գործընկեր երկրներին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Կյանքը ցույց կտա, որ Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի շահերի տեսանկյունից ավելի առաջնահերթ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը` վերլուծելով Մոսկվայում  Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հնչած տնտեսական թեմաները։
© Sputnik / Andranik GhazaryanАшот Тавадян
Ашот Тавадян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Ашот Тавадян
Աշոտ Թավադյան
Սերգեյ Լավրովի հիշատակած ռուսաստանյան ներդրումները հայաստանյան տնտեսության մեջ Աշոտ Թավադյանը պայմանավորում է ոչ միայն զուտ տնտեսական, այլև քաղաքական ու նույնիսկ սոցիալական խնդիրներով։ Բացի այդ, ըստ նրա, սովորույթի ուժով Հայաստանում շարունակում են գործել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները` կապված ՌԴ–ից ներկրվող հումքի, էներգակիների և ԵԱՏՄ–ի անդամությամբ։
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Ադրբեջանը ցանկանում է վիժեցնել ապաշրջափակման գործընթացը. ՀՀ արտգործնախարարություն
Ինչ վերաբերում է Հայաստանից ՌԴ արտահանմանը, որն այս տարվա առաջին կիսամյակում պաշտոնական տվյալներով աճել է 35 տոկոսով, Թավադյանի մեկնաբանմամբ` դա հիմնականում վերականգնողական աճ է ու պայմանավորված է գունավոր մետաղների գների բարձրացմամբ։ Արդյունքում միայն գունավոր մետաղների արտահանումն աճել է 47 տոկոսով։ «Դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ Ռուսաստանում վերականգնողական աճն ավելի արագ տեմպերով է կատարվում, քան Հայաստանում, և այստեղ մենք որոշակի պլյուս ունենք»,–  ասաց Թավադյանը։
Ռուսաստանցի գործարարներին էլ, նրա համոզմամբ, հայաստանյան շուկայում գրավում են էժան աշխատուժն ու ռուսաց լեզվին տիրապետող աշխատակիցները։
«Այս խնդիրներով է հիմանակում պայմանավորված, որ Ռուսաստանն այստեղ ավելի մեծ ներդրումներ է անում, քան այլ երկրներում,– ասաց Թավադյանը,– եթե դու այս փոքր երկրում քո ապրանքն արտադրում ես, ապա կարող ես արտահանել Ռուսաստան ու միության անդամ այլ երկրներ` առանց մաքսատուրքերի»։
Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը. Միրզոյան
Ինչ վերաբերում է երկու երկրների միջև դեռևս չլուծված խնդիրներին, դրանցից, որպես առաջնային,  Աշոտ Թավադյանն առանձնացնում է հինգը` Ճանապարհների ապաշրջափակում, մակրոտնտեսական ցուցանիշների (գնաճի և փոխարժեքի) համաձայնեցում, ներդրումների միասնական ծրագրերի կազմում, գիտական հետազոտությունների միասնական իրականացում և կոռուպցիայի մակարդակի էական նվազեցում։
Политолог исследовательского института ''Политэкономия'' Бениамин Матевосян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
ՌԱԴԻՈ
Ինչ խնդիր է լուծում ՌԴ–ն Հարավային Կովկասում. Մաթևոսյանը` ապաշրջափակումն արագացնելու մասին
Աշոտ Թավադյանի դիտարկմամբ` միայն կոռուպցիան կարող է ապրանքի գինը թանկացնել շուրջ 10 տոկոսով, իսկ Հայաստանում ու Ռուսաստանում կոռուպցիայի մակարդակը բավական բարձր է, ինչն ավելորդ խոչընդոտ է ներդրումների համար։
Ինչ վերաբերում է գնաճին ու փոխարժեքին` Թավադյանի պնդմամբ` դրանք պետք է հավասարեցվեն ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներում, քանի որ դրանցից յուրաքանչյուրը գնաճի կամ փոխարժեքի` մյուսներից ավելի բարձր մակարդակ ունենալու դեպքում կարող է մյուսներից ավելի աննպաստ պայմաններում հայտնվել։
Դե, իսկ ՌԴ ԱԳ նախարարի հիշատակած ճանապարհների ապաշրջափակման պարտավորության իրականացման հարցում Աշոտ Թավադյանը պաշտոնականից փոքր–ինչ տարբերվող կարծիք ունի։ Նրա դիտարկմամբ` տարածաշրջանային կոմունիկացիաների ու տնտեսական ուղիների ապաշրջափակման մասին խոսելիս հարկ է հիշել նաև աբխազական երկաթգծի բացման անհրաժեշտության մասին։
«Սա մեզ համար շատ ավելի ձեռնտու ու անվտանգ է, քան ցանկացած այլ ճանապարհ։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև, որ Վրաստանի հետ լավ հարաբերություններ ունեն և՛ Ղազախստանը, և՛ Բելառուսը։ Պարզ է, որ այս խնդիրը Վրաստանին քաղաքական առումով ձեռք չի տալիս, բայց իրենց պետք է տնտեսական առումով շահագրգռել։ Օրինակ` ԵԱՏՄ պետություններում մաքսատուրքերից ազատել»,– առաջարկում է Թավադյանը` միաժամանակ որպես տնտեսագետ հաշարկելով, որ աբխազական երկաթուղային ճանապարհի բացումից Հայաստանը տնտեսապես ավելի շատ օգուտներ կստանա, քան այսօր քննարկվող այլ ճանապարհների ապաշրջափակումից։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները «հագեցած» էր բնորոշել:
«Դա տնտեսությունն է, ներդրումները և անվտանգության հատվածը: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ -ում: Համագործակցություն կա, իհարկե, նաև հումանիտար, գիտական և կրթական ոլորտներում», - ասել էր Լավրովը:
Նշենք, որ հայկական կողմի տվյալներով՝ ռուսական ներդրումները 2020 թ․-ի երրորդ եռամսյակի դրությամբ գերազանցել են 2,1 մլրդ ԱՄՆ դոլարը կամ օտարերկրյա համախառն կապիտալ ներդրումների 40 տոկոսը:
Կապիտալ ներդրումների հիմնական ծավալն ուղղված է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են էներգետիկան, բանկերը, մետալուրգիան, շինարարությունը, կապը: Ընդհանուր առմամբ` Հայաստանում օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ընկերությունների մոտ մեկ երրորդը հենց ռուսական կապիտալով ձեռնարկություններն են (28,6 տոկոս):
Լրահոս
0