Փաշինյան-Ղարիբաշվիլի բանակցություններն ավարտվեցին. հայտնի է` ինչ հարցեր են քննարկվել

© Photo : press office of the government of RAПремьер-министры Армении и Грузии Никол Пашинян и Ираклий Гарибашвили (8 сентября 2021). Тбилиси
Премьер-министры Армении и Грузии Никол Пашинян и Ираклий Гарибашвили (8 сентября 2021). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան է մեկնել պաշտոնական այցով։ Թբիլիսիում կայացել է նրա ու Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
© Photo : press office of the government of RAПремьер-министр Никол Пашинян здоровается с членами грузинского правительства во время официального визита в Грузию (8 сентября 2021). Тбилиси
Премьер-министр Никол Пашинян здоровается с членами грузинского правительства во время официального визита в Грузию (8 сентября 2021). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Премьер-министр Никол Пашинян здоровается с членами грузинского правительства во время официального визита в Грузию (8 сентября 2021). Тбилиси
Նիկոլ Փաշինյանը Վրաստանում
Ըստ Գևորգյանի` անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:
© Photo : press office of the government of RAПремьер-министр Никол Пашинян стоит перед почетным караулом во время официального визита в Грузию (8 сентября 2021). Тбилиси
Премьер-министр Никол Пашинян стоит перед почетным караулом во время официального визита в Грузию (8 сентября 2021). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Премьер-министр Никол Пашинян стоит перед почетным караулом во время официального визита в Грузию (8 сентября 2021). Тбилиси
Նիկոլ Փաշինյանը Վրաստանում
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Հանդիպում է նախատեսված նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:
Փաշինյանը մեկնում է Թբիլիսի. ի՞նչ հարցեր են դրված սեղանին
Լրահոս
0