00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի թռչնաբուծության համար շահավետ կլինի ռուսական ուղղությամբ աշխատելը

© Sputnik / Николай Хижняк / Անցնել մեդիապահոցԹռչնաբուծարան
Թռչնաբուծարան - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Բաժանորդագրվել
Արտերկրում ձեռք բերված ցեղային ու արդյունաբերական գլխաքանակը հաջողությամբ ու առանց կորուստների աճեցնելու համար անհրաժեշտ է կանոնավոր պատվաստումներ իրականացնել թռչնաբուծական ֆաբրիկաներում:
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան: ՌԴ Կենդանիների առողջության գիտահետազոտական դաշնային կենտրոնն ուզում է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի գործընկեր մարմինների և թռչնաֆաբրիկաների հետ: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց դաշնային կենտրոնի՝ թռչունների հիվանդությունների կանխարգելման լաբորատորիայի վարիչ Նատալյա Մորոզը։
Արցախի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան կկառուցվի
Կենտրոնի գիտաշխատողներ Նատալյա Մորոզը, Սերգեյ Ֆրոլովը և Միխայիլ Վոլկովը Հայաստանի թռչնաբույծների միության հրավերով օրերս եղել են ՀՀ-ում՝ մասնակցելու համար «Թռչունների ակտուալ հիվանդությունները Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում․ նոր լուծումներ» գիտագործնական համաժողովին: Կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում իրենց գործընկեր կազմակերպության՝ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի, ինչպես նաև թռչնաբուծական ոլորտի մասնագետների հետ:
Ռուսական կենտրոնն արդեն մի քանի տարի է, ինչ պատվաստանյութեր է մատակարարում Հայաստանին խոշոր եղջերավոր անասունների, ինչպես նաև ոչխարների դաբաղի դեմ։
«Մենք պատրաստ ենք աշխատել նաև թռչունների վիրուսային հիվանդությունների ուղղությամբ, համագործակցել թռչնաֆաբրիկաների հետ, բայց մեզ հետաքրքիր չէ պարզապես պատվաստանյութ վաճառել։ Մենք կարող ենք առաջարկել գիտական աջակցություն՝ էպիզոոտիկ իրավիճակի գնահատում, պատվաստումների օպտիմալ սխեմաների ընտրություն և ամենակարևորը՝ մոնիթորինգ ու մեր պատվաստանյութերի կիրառման արդյունավետության վերահսկում», - պարզաբանեց Մորոզը։
Курицы в селе Джрадзор в Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
ՀՀ–ում ուզում են թռչնաբուծության նոր տեխնոլոգիա ներդնել. նախագիծը քննարկվում է ԵԱՏՄ-ում
Հայաստանը ածան հավերի և բրոյլերների տոհմային գլխաքանակը ներմուծում է ՌԴ-ից, ինչպես նաև մի շարք այլ երկրներից։ Որքան ավելի շատ են ներմուծման ուղղությունները, այնքան ավելի շատ ռիսկ կա վարակիչ հիվանդություններ բերել։
«Մենք կուզենայինք համագործակցել ոչ միայն թռչնաբույծների, այլև Հայաստանի վերահսկիչ մարմինների հետ, որ ժամանակին կանխարգելման ու հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ առաջարկենք։ Մեր ինստիտուտը Միջազգային էպիզոոտիկ բյուրոյի ռեֆերենտ լաբորատորիայի կարգավիճակ ունի թռչունների գրիպի ու Նյուքասլի հիվանդության ուղղությամբ», - ավելացրեց նա։
Կտրուկ թռիչք կատարելու համար ունենք ընդամենը 1 տարի. թռչնաբույծների միության նախագահ
Հայաստանը մոտ մեկ երրորդով իրեն ապահովում է ցեղային բրոյլերներով, իսկ մնացածը ներկրում է։ Ածան հավերի ճտերը գրեթե ամբողջությամբ ներկրվում են: Արդեն 16 տարի հանրապետությունում թռչնագրիպի դեպքեր չեն գրանցվել, մինչդեռ հարևան երկրներում նման իրավիճակը 2-3 տարին մեկ կրկնվում է: Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ասաց, որ որպեսզի Հայաստանը շարունակի անասնաբուժական առումով բարվոք լինել, սերտ համագործակցություն է անհրաժեշտ թռչնաբուծության տարածաշրջանային խոշոր կենտրոնների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, որը Հայաստանի հավի մսի երեք խոշորագույն մատակարարներից է (Ուկրաինայի ու Բրազիլիայի հետ միասին), ինչպես նաև տոհմային ճտերի ու ձվերի խոշոր մատակարարներից մեկն է։
Ստեփանյանը պարզաբանեց, որ Հայաստանի թռչնաբուծական արդյունաբերության համար շատ շահավետ կլինի, եթե ռուսական ուղղությամբ համալիր աշխատանքներ կատարվեն։ Անհրաժեշտ ծառայությունների համալիրը ներառում է հանրապետությունում էպիզոոտիկ իրավիճակի մոնիթորինգ, նմուշների վերլուծություն, ինչպես նաև, ելնելով իրավիճակից, պատվաստանյութերի բաղադրության ու օպտիմալ դեղաչափի և բուժման մեթոդաբանության որոշում:
Հաց ու ձու - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Դոմինոյի էֆեկտ. ինչու է թանկացել հացը, և ինչ է սպասվում ձվի շուկայում
«Շատ ավելի արդյունավետ է, երբ մեկ կազմակերպություն է այդ բոլոր ծառայությունները մատուցում։ Բացի այդ, մեր ռուս գործընկերները կարող են առաջին ձեռքից մեզ հայտնել՝ որ թռչնաֆաբրիկաներն ու տոհմային տնտեսություններն են առավել անվտանգ սանիտարական առումով», - ավելացրեց Ստեփանյանը։
Նման խորհրդակցություններն առավել արդիական են, քանի որ սեպտեմբերի 1-ից ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը թռչնագրիպի անասնաբուժական հսկողության նոր, ավելի խիստ կանոններ է սահմանել թռչնաբուծական տնտեսություններում ու անձնական օժանդակ տնտեսություններում՝ կապված առանձին շրջաններից երկրի ամբողջ տարածքում տվյալ հիվանդության տարածման վտանգի հետ:
Լրահոս
0