00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ նախկին պաշտոնյայի ապօրինի ծագման գույքը կբռնագանձնվի․ դատախազությունը դիմել է դատարան

© Photo : Facebook / Yerem SargsyanПолковник Службы национальной безопасности Сероб Арутюнян
Полковник Службы национальной безопасности Сероб Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվել
Սերոբ Հարությունյանը հայտնի դարձավ, երբ ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի մասին տեղեկություն տարածելու համար:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին Սերոբ Ռազմիկի Հարությունյանից և Անուշ Արարատի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության գույք կամ գումար բռնագանձել։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այս Հարությունյանը ԱԱԾ նախկին պաշտոնյա է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք ամուսիններ են։ Սերոբ Հարությունյանը նախկինում եղել է Կոտայքի մարզի ոստիկանապետը, «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետը։
Դատախազությունը պահանջել է Հարությունյանից ու Անտոնյանից բռնագանձել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187 մլն 250 հազար ՀՀ դրամ, Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6 մլն ՀՀ դրամ, Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5 մլն 880 հազար 400 ՀՀ դրամ:
Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են. դատախազություն
Սերոբ Հարությունյանից կարող է բռնագանձվել Երևանի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8 մլն ՀՀ դրամ, «BMW X6 3.5 I» ավտոմեքենայի օտարման և «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման արժեքների տարբերություն՝ 1 մլն ՀՀ դրամ, «BMW X6 XDRIVE 3.5 I» մակնիշի ավտոմեքենայի ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեք՝ 990 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև «Օրանժ գազ» ՍՊ ընկերության բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215 մլն 707 հազար 500 ՀՀ դրամ, 14 մլն 361 հազար 672 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:
Հարություն Սերոբի Հարությունյանից նախատեսվում է բռնագանձել Երևանի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 34 մլն 700 հազար ՀՀ դրամ, «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան կամ գույքի միջին շուկայական արժեքը՝ 11 մլն 250 հազար ՀՀ դրամ (որպես Սերոբ Ռազմիկի Հարությունյանին պատկանող գույք):
Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։
Հիշեցնենք` Սերոբ Հարությունյանը հայտնի դարձավ, երբ ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի մասին տեղեկություն տարածելու համար։
Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրանք առաջադրվեց, քանի որ հենց նա էր կասկածվում այդ տեղեկությունները հանրայնացնելու համար: Հետագայում քրգործը կարճվեց:
Լրահոս
0