Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ չունի. Ժիրինովսկու պատասխանն Էրդողանին

© Пресс-служба Госдумы РФ / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Ժիրինովսկի
Վլադիմիր Ժիրինովսկի - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս լիբերալ-դեմոկրատների առաջնորդը Թուրքիայի նախագահին հիշեցրել է, որ Անկարան 20-րդ դարի սկզբից համաշխարհային ասպարեզում հաղթանակներ չունի, իսկ ՄԱԿ-ը և նրա Անվտանգության խորհուրդը հաղթողների համար ստեղծված մարմիններ են:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Պետդումայի պատգամավոր, ՌԼԴ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիան պատմական հաղթանակների իրավունքով տեղ չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այս խոսքերը ռուս խորհրդարանականը հնչեցրել է ի պատասխան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության, որով նա կոչ է արել ընդլայնել անդրազգային մարմնի կազմը։
Թուրք–ադրբեջանական զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Ադրբեջանական զինուժը նոր զորավարժություններ է անցկացնում Լաչինում
ՄԱԿ-ի ԱԽ-ում Էրդողանը կոչ էր արել նաև նվազեցնել «Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթող երկրների դերը»:
Ժիրինովսկին անդրադարձել է պատմությանը՝ թուրք առաջնորդին հիշեցնելով , որ Թուրքիան մի երկիր է, որը երկու անգամ պարտվել է համաշխարհային պատերազմներում։ Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստեղծված է հաղթողների կողմից և հաղթողների համար։

«Ուրեմն, նրան հարկավոր է ընդլայնել Անվտանգության խորհուրդը, որպեսզի մասնակցի աշխարհի ճակատագրին։ Էրդողանը մոռացել է, թե ինչպես է ստեղծվել Անվտանգության խորհուրդը։ Թուրքիան պարտված երկիր է և՛ Առաջին համաշխարհային պատերազմում, և՛ երկրորդում։ Ո՞ւր է նա փորձում մտնել։ Էրդողանը` Անվտանգության խորհո՞ւրդ։ Այնտեղ նրանք են, ովքեր հաղթել են վերջին ամենամեծ սարսափելի պատերազմում»,- ասել է Ժիրինովսկին։

Թուրքիան դասվում է ՄԱԿ-ի 50 սկզբնական անդամ պետությունների շարքին։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Թուրքիան չեզոքություն է պահպանել: 1945 թվականի փետրվարին թուրքական կողմը հիտլերյան ռեժիմին պատերազմ հայտարարեց, սակայն ռազմական գործողություններին այդպես էլ չմասնակցեց։
Էբրահիմ Ռայիսի - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Ղարաբաղյան փակուղի, կամ ինչի մասին է նախազգուշացնում տարածաշրջանը
Լրահոս
0