Ղարաբաղյան փակուղի, կամ ինչի մասին է նախազգուշացնում տարածաշրջանը

© AP Photo / Vahid SalemiԷբրահիմ Ռայիսի
Էբրահիմ Ռայիսի - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվեք
Չնայած Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ է սահմանվել, հակամարտությունը դեռ չի ավարտվել։ Իսկ տարածաշրջանային անվտանգության նոր օրակարգը մանրակրկիտ քննարկում է պահանջում։
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիայի համար։

Հակասական ազդակներ

Կովկասյան տարածաշրջանի պատմության մեջ 2020 թվականը ընդմիշտ կասոցացվի Ղարաբաղ բառի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական ռազմական բախումն արմատապես փոխեց նրանց միջև գոյություն ունեցող ուժերի հավասարակշռությունը։ Բայց արդյոք այդ ընթացքում Երևանն ու Բաքուն ավելի մոտեցան խաղաղության և էթնոքաղաքական հին հակամարտության կարգավորմանը։ Արդյոք հույս հայտնվեց, որ առաջիկայում Կովկասն ասոցացվելու է ոչ միայն պատերազմների, հակամարտությունների և փախստականների, այլ հեռանկարային սոցիալ–տնտեսական նախագծերի հետ։
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից. Իրանը կոշտ պատասխան է տվել Ալիևին
«Աշնանային պատերազմից» մեկ տարի անց մենք ծայրաստիճան հակասական ազդակներ ենք տեսնում տարբեր կողմերից։
Այո, երկու հակամարտող երկրների առաջնորդները պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու և բանակցելու։ Հայտարարություններ են արվել նաև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդրի շուրջ հյուսված բարդ հանգույցը քանդելու պատրաստակամության մասին։
Ակտիվացել է ԵՍՀԿ ՄԽ–ն։ Անցած տարվա աշնանից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը։ Վկայություններ կան երկկողմ հարաբերությունները կարգավորելու` Երևանի և Անկարայի հետաքրքրվածության մասին։
Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարությունը Ռուսաստանը դիտարկում են որպես խաղաղ գործընթացի գլխավոր համակարգող և «խաղաղ նախագծերի ոչ պետքական մրցակցություն» չկա։ Ինչ էլ խոսեն Վաշինգտոնում և Փարիզում (ինչպես նաև արևմտյան աշխարհի մյուս մայրաքաղաքներում) Եվրասիայում առկա ռուսական «ռևիզիոնիզմի» մասին, ոչ ոք դեմ չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնց առաջնային կետը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Եվ հեռանկարում նոր օրակարգն է, որը կապված է ոչ թե հակամարտության և անցյալի հաշիվները մաքրելու, այլ ապագայի կերտման ինչպես կովկասյան երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի զարգացման հետ։
Մյուս կողմից, մենք չդադարող զինված միջադեպեր ենք տեսնում։ Եվ դրանք ընթանում են ոչ միայն հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով, որը պետք է սահմանագծվի, այլև անմիջապես ԼՂՀ–ում։
Բախումների միջև կարճատև դադարներին փոխարինում են փխրուն զինադադարի նոր խախտումները։ Միևնույն ժամանակ, խաղաղ գործընթացը, անկախ այդ մասին խոսակցություններից, փաստացի դադարի ռեժիմում է։
Բովանդակալից բանակցություններ չեն տարվում։ Եվ հիմքեր չկան կարծելու, որ եթե նույնիսկ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը կայանա, երկու առաջնորդներն անմիջապես չեն սկսի քննարկել խաղաղության մասին պայմանագիրը։
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Պատրաստ եմ քարտեզներն ինձ հետ տանել և Ալիևին կոչ եմ անում բերել բոլոր գերիներին. Փաշինյան
Ադրբեջանի ղեկավարությունը համոզված է, որ հակամարտությունն ավարտված է, ԼՂ կարգավիճակի հարցն արդեն քննարկման ենթակա չէ։ Նույնիսկ այդ երկրի բլոգոլորտը համոզված չէ նման հանգուցալուծման մեջ։ Սոցցանցերում քննարկվում է «բաց թողնված հաղթանակի» հարցը, իսկ փորձագետներից շատերը նույնիսկ խոսում են 1991 թվականի նշաձողին մոտենալու մասին, երբ Բաքուն վերահսկում էր Շուշին և նախկին ԼՂԻՄ–ի շուրջ 7 շրջանները, սակայն ազդեցություն չուներ Ստեփանակերտի նկատմամբ, իսկ հակամարտության գոտում անվտանգությունը վերահսկում էին դեռ այն ժամանակվա Խորհրդային Միության զորքերն ու ՆԳՆ–ն։ Լիարժեք անալոգիա այստեղ իհարկե չկա։ Սակայն իրավիճակի բուն ընկալումը բավական բնորոշ է այն ժամանակվան։
Եվ Երևանում կարգավիճակի հարցը փակված չեն համարում։ Այս հարցը երկրի ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ հնչեցնում է։ Փակված չէ նաև ռազմագերիների հարցը։ Այն անդադար քաղաքականացվում է։ Եվ այդ ուղղությամբ շոշափելի առաջընթաց դեռ չի նկատվում։
Իրանի ԱԳՆ–ն Ադրբեջանին հիշեցրել է Արցախյան պատերազմը և հայտարարել, որ փաստեր ունի
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մեկ տարի անց մենք Իրանի զգալի աշխուժացում ենք տեսնում։ Եվ արդեն իսկ առկա խնդիրներին ու հակասություններին ավելացել են Բաքվի և Թեհրանի դիրքորոշումների տարբերությունները։
Իհարկե, այստեղ պետք է հաշվի առնել նաև ընտրություններում պահպանողական նախագահ Էբրահիմ Ռայիսիի հաղթանակը, որն ամեն կերպ փորձում է ընդգծել, որ իսլամական հանրապետության դիրքորոշման հետ պետք է հաշվի նստել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Եվրասիայում։
Նախագահության առաջին ամիսների հռետորաբանությունը կանցնի։ Կուզենայինք հավատալ, որ Կովկասի համար կարևոր խաղացողի արտաքին քաղաքական գիծը ևս ավելի պրագմատիկ կդառնա։ Սակայն փաստը մնում է փաստ` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ պետք է խոսել նաև իրանա–ադրբեջանականի մասին։
Իրանական բեռնատարները Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Իրանն ու Հայաստանը մտադիր են Վրաստանի տարածքով նոր տարանցիկ երթուղի ստեղծել
Սակայն եթե գումարենք հակասական միտումները, ապա ո՞ր կետին է այսօր ավելի մոտ Կովկասը։ Նոր դիմակայությա՞ն (կամ նույնիսկ դիմակայությունների), թե՞ փակուղուց դուրս գալու։

Մարդկային չափում և անվտանգություն

Որպես կանոն` Եվրասիայի ամենաանհանգիստ շրջաններից մեկում իրավիճակին հետևող փորձագետներն անդրադառնում են աշխարհաքաղաքական ու անվտանգային հարցերին։ Սակայն ոչ պակաս, եթե ոչ ավելի կարևոր հարց է հակամարտության մարդկային հարթությունը։
Անցած տարվա հոկտեմբերին «Վալդայ» բանավեճային ակումբում ելույթ ունենալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հակամարտության երկու կողմերից էլ զոհերի թիվը մոտենում է 5 հազարի։ Նկատենք, որ այս խոսքերը հնչել էին մինչև ղարաբաղյան երկրորդ (44–օրյա,–խմբ.) պատերազմի ավարտը և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության ստորագրումը։
Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. Պուտին
Արդեն հետո Բաքուն և Երևանը հնչեցրին կորուստների թվերը։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց 2783 զոհված զինվորականի, հայկական կողմը` 2425 զոհված զինվորի և սպայի մասին։
Ռազմական վերլուծաբանները բազմիցս կասկածի տակ են դրել այս տվյալները` կարծիք հայտնելով, որ անդառնալի կորուստներն իրականում ավելի շատ են։
Ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ, որը ոչ թե 44 օր տևեց, այլ 3 տարի, մենք օրական կորուստների զգալի աճ ենք տեսնում։ 1991-1994 թվականներին զոհվել էր շուրջ 11 հազար ադրբեջանցի և 7 հազար հայ։ Եվ մինչ օրս օրակարգում է երկու պատերազմների ժամանակ անհետ կորածների հարցը։
Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана (20 июля 2021). Ерасх - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Ադրբեջանցիները ողջերին խոշտանգել են, զոհերին` ծաղրել. ՄԻՊ–ն ապացույցներ է ներկայացնում
Ինչի՞ մասին է խոսում այս սարսափելի վիճակագրությունը։ Ոչ միայն մարտական գործողությունների մեկ օրվա հաշվարկով զոհերի թվի ավելացման մասին։ Սա ակնհայտորեն ապացուցում է, որ նոր պատերազմի դեպքում ռիսկերը պարզապես աղետալի կլինեն։ Եվ ոչ մի ռազմական հաջողություն չի փոխհատուցի ժողովրդագրական ձախողումները։
Այնուամենայնիվ, տարածաշրջանային անվտանգության նոր օրակարգը նույնպես մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում։ Ադրբեջանը ռազմական հաջողության հասավ և վերահսկողության տակ առավ նախկին ԼՂԻՄ–ի շուրջ գտնվող 7 շրջանները, ինչպես նաև նրա սահմանների ներսում գտնվող մի շարք կարևոր ռազմավարական կետեր։ Խոսքը նախևառաջ Շուշիի մասին է։
Սակայն այսքանով հակամարտությունը չի ավարտվել։ Նոր սահմաններում արդիական է դարձել սահմանազատման և սահմանագծման պատմությունը, իսկ այդտեղ ստորջրյա խութեր գոյություն ունեն։ Եվ արդեն վերջրյա խութեր են հայտնվել, եթե խոսենք Գորիս–Կապան մայրուղու հատվածի մասին, որտեղ ադրբեջանական կողմը հսկիչ անցակետ է տեղադրել։
Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի
Ամենից զատ սա սրեց Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները, քանի որ լրջորեն ազդեց Հայաստանի հետ իսլամական հանրապետության տնտեսական կապերի վրա։ Թվում էր, թե ղարաբաղյան հարցի լուծումը նույնիսկ այն շրջանակներում, որոնց մասին խոսում է Ալիևը, պետք է հնարավորություն բացեր հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Դա տեղի չունեցավ, քանի որ Անկարայի համար ծայրահեղ կարևոր նախապայման է դառնում Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատումը։ Սակայն հաշտության պայմանագիր առանց պետական սահմանի խնդրի լուծման հազիվ թե ստորագրվի։
Հետևաբար, Կովկասի անվտանգության համատեքստում կարևորագույն դասը կայանում էր (և կայանում է) նրանում, որ Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարևորագույն առանցքն էր, բայց ամենևին էլ ոչ միակը։
Եվ նրանց արտաքին քաղաքականության վրա ազդող «երրորդ ուժերի» գործոնը կապված չէ Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության հետ։ Ավելին, այդ ձևաչափը, ի տարբերություն այլ հետխորհրդային հակամարտությունների, Ղարաբաղում ավելի շուտ երկրորդական է։
Предвыборный плакат президента Азербайджана Ильхама Алиева в отражении витрины (13 2008). - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Ալիևը հակամարտությունը լուծված է համարում, բայց սպասում է ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին
Մինսկի խմբից բացի, մենք Ռուսաստան–Թուրքիա–Իրան եվրասիական եռյակի ձևավորում ենք տեսնում, որի նշանակությունը ղարաբաղյան փակուղուց դուրս գալու համար կարծես ավելի նշանակալի է դառնում, քան ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ ԱՄՆ–ի և Ռուսաստանի կոնսենսուսը։
Մոսկվայում շատերին նման դասավորվածությունն ուրախացնում է։ Եվ իսկապես, Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը, որպես արտաքին աշխարհաքաղաքական հավասարակշռող, նվազում է, թեև պետք չէ պատրանքների տրվել. Վաշինգտոնը Կովկասը չի թողնի գոնե Վրաստանի գործոնի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իր ներգրավվածության պատճառով։ Աֆղանստանում իր ձախողումից հետո ԱՄՆ–ն տոտալ կերպով ամեն տեղից չի հեռանա։
Մյուս կողմից` Մինսկի խմբի համանախագահների եռյակը լավ թե վատ, որոշակի կոնսենսուսային մոտեցումներ է մշակել այն դեպքում, երբ եվրասիական եռյակում դեռ դրան հասնելուն շատ կա։
Երևանին և Բաքվին ձեռնտու չէ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ սրացումը. Վոյտոլովսկի
Սիրիայի փորձը իհարկե կարևոր է։ Սակայն այն ավտոմատ կերպով կովկասյան հողի վրա տեղափոխել հնարավոր չէ, Անկարայի, Մոսկվայի և Թեհրանի մոտեցումների նմանություններն ու տարբերությունները երկու դեպքերում նույնը չեն։ Ավելին, եթե երկու հակամարտությունները փորձ արվի կարգավորել միաժամանակ, ապա նրանցից յուրաքանչյուրում մյուս դիմակայության տարր կավելացվի, ինչը արդյունքում երկու խաղաղ գործընթացներն էլ կարող է դժվարացնել։
Այդպիսով, ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում էապես փոխվել է։ Սակայն խոսքն ավելի շատ կարող է գնալ նոր խնդիրների, վտանգավոր ռիսկերի և մարտահրավերների մասին, քան հակամարտության ձևաչափից խաղաղության և զարգացման ձևաչափին անցում կատարելու։ Դրական հետագծի դուրս գալու համար դեռ ակտիվ աշխատել է պետք։
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала