Որոշ քաղաքական գործիչների ուզում են «իշխանությունը զավթելու» մեղադրանք առաջադրել

© Sputnik / Karen Yepremyan Арагац Ахоян. Заседание Национального собрания РА, 08.02.2017
Арагац Ахоян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Բաժանորդագրվեք
Ոստիկանը միտինգ անողներից 1–ի ձայնը նմանեցրել է Արագած Ախոյանի ձայնին` իսկ ՀՔԾ–ն գործի է անցել։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Այսօր մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչների՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Տիգրան Չոբանյանին, Իսրայել Հակոբկոխյանին, Վահագն Չախալյանին, հրավիրել են Քննչական կոմիտե։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Նշվում է, որ նրանք անցնում են հունվարի 28-ին միտինգ անելու պատճառով հարուցված քրեական գործով, որը նախապես հարուցվել էր պետական շենք-շինությունները զավթելու հոդվածով։
Ситуация на Площади Свободы 11.11.2020 - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2020
«Նիկոլ, դավաճան». հազարավոր ցուցարարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ
Հիշեցնենք, որ խոսքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեմ բողոքի ակցիաների մասին է:

«Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղեկություն ունեն, որ քննչական մարմինը մտադիր է փոխել քրեական հոդվածն ու նոր մեղադրանք առաջադրել իրենց` «իշխանությունը զավթելու» հոդվածով»,–գրում է թերթը։

Գործով, որպես ապացույց, ներկայացվել է մի ոստիկանի ցուցմունք, որը նշել է, որ միտինգում կոչ անողներից մեկի ձայնը նմանեցրել է Արագած Ախոյանի ձայնին:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала